Բունկերում ես ոչնչի չեմ խառնվել, զեկուցել եմ, թե ինչ է կատարվում. Սամվել Բաբայան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Ազատական» կուսակցության հիմնադիր Սամվել Բաբայանը, այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն պնդումներին, որ պատերազմի ընթացքում ինքը եղել է պաշտոնյա, հիմա 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված է, դա իրեն կաշկանդելու է, նկատեց՝ իրեն ոչինչ չի կաշկանդում:

«Արցախի ԱԽ նախագահը նամակով դիմել է Արցախի ՊԲ-ին, պատասխանել են, որ դուք իրավունք չունեք զբաղվեք մեզանով, անգամ հարցնեք բանակի մասին: Ի՞նչ կառավարումից եք դուք խոսում: Ես եղել եմ բունկերում Արցախի նախագահի կողմից, որպեսզի զեկուցեմ, թե այնտեղ ինչ է կատարվում: Ես ոչ մի բանի չեմ խառնվել, միայն զեկուցել եմ, թե ինչ է կատարվում»:

Հարցին՝ իշխանությունը կարո՞ղ է պատերազմի ընթացքում իր կատարած գործողությունները անաչառ քննել, Բաբայանն ասաց. «Ցանկացած իշխանություն պարտավոր է արդար քննել, եթե ինքը մեղավոր չէ, և ցույց տա, թե ով է եղել մեղավոր: Իշխանությունը ստացել է «օժիտ», և հիմա պետք է պարզենք՝ իշխանության մեղքը որքա՞ն է»:

Բաբայանը հարց հնչեցրեց՝ Արցախի բանակի հրամանատարին ու շտաբի պետին Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ առաջարկով է նշանակել:

«Պարզվում է, որ առաջարկել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը և այժմյան ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը այն ժամանակ Սահակյանի խորհրդականն էր: Հիմա էլ ասում է՝ ես ընդդիմադիր եմ: Այդ մարդիկ 20 տարի բանակը ղեկավարել են, կադրային փոփոխություն են անում, բայց այսօր նրանց համարում եք ընդդիմադիր, իրենք էլ պետք է հարցերի պատասխանեն»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, որ Սահմանադրությամբ թույլ չի տրվում քննիչ հանձնաժողովներին արտախորհրդարանական ուժերի մասնակցությունը, ինչպե՞ս են ինքը և Նորայր Նորիկյանը մասնակցելու այդ նիստերին, Բաբայանն ասաց՝ շուտով կիմանաք, թե ինչպես:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ պարզաբանեց՝ ԱԱԾ-ն այժմ քննում է հրավիրյալ անձանց, մեկ շաբաթվա ընթացքում նրանց կտրվի գաղտնի տեղեկությունների տիրապետելու իրավունք:

Տպել
3044 դիտում

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը