Քոչարյանը շարունակում է չհասկանալ իրեն վերագրվող մեղադրանքը. պաշտպանները ՍԴ դիմելու միջնորդություն ներկայացրին

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է 3 մլն դոլար կաշառքի մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստում մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը ընթերցել էր մեղադրական եզրակացության մի մասը։ Քոչարյանի պաշտպանները դատարանին ու մեղադրող կողմին խնդրել էին նշել, թե կոնկրետ ինչի՞ համար են մեղադրվում Քոչարյանն ու Գևորգյանը: Դատախազներն ու դատարանը համարել էին, որ մեղադրական եզրակացությունում ամեն բան պարզ է: Ի նշան բողոքի՝ Քոչարյանի պաշտպանները լքել էին նիստերի դահլիճը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը տուգանքի տեսքով սանկցիա էր կիրառել նրանց նկատմամբ:

Այսօրվա նիստին Քոչարյանը կրկին հայտարարեց՝ չի հասկանում՝ ինչի՞ համար են իրեն մեղադրում. «Փաստաբաններին միշտ ասում եմ՝ ինձ բացատարեք՝ ինչի՞ մեջ են ինձ մեղադրում, որովհետև նկարագրված չէ որևէ գործողություն, թե ես ի՞նչ եմ արել։ Ինչ-որ մեղադրանքներ են, բայց ես ի՞նչ դերակատարություն եմ ունեցել, անհասկանալի է։ Իմ փաստաբաններն ինձ ասում են՝ մենք էլ չենք հասկանում»,- հայտարարեց Քոչարյանը։

Նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։

Պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ միջնորդության առարկան օրենսդրական բացն է․ Քր․ Դատ․-ը գործը քննող դատարանին հնարավորություն չի տալիս պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքերում, երբ այդ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձևով և միաժամանակ նման պարտավորություն չի դնում մեղադրողի վրա։ 

Ըստ Ալումյանի՝ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետին և 63-րդ հոդվածի 1-ին մասին։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նույնպես միացավ միջնորդությանը՝ նշելով, որ մեղադրանքի պարզաբանման հարցը շատ հեշտ կարելի էր լուծել նախորդ դատական նիստին։ Նրա խոսքով՝ մեղադրանքի վերաբերյալ իրենք ունեին 10 հարց, և եթե դատախազները պատասխանեցին դրանց, ոչ ոք չէր ասի, թե նրանք դուրս են եկել իրենց լիազորություններից։

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը ևս միացավ միջնորդությանը։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ միջնորդությունը բացարձակ հիմնավորված չէ ու ենթակա է մերժման։ Բաղդասարյանը պարզաբանեց, թե ինչի համար է մեղադրվում Քոչարյանը. «Մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու համար. մանրամասն նկարագրվել է, թե ով ում հաշվին ինչի համար ինչքան գումար է փոխանցել»։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի մարտի 1-ին՝ ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), որը նախատեսում է պատասխանատվություն առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը առանձնապես խոշոր չափերով) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների համար։

Տպել
8345 դիտում

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան