Զելենսկին համաձայն չէ Մինսկում բանակցել. որպես այլընտրանք՝ նա առաջարկում է Բաքուն ու Ստամբուլը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կողմնակից չէ ռուսական կողմի հետ Մինսկում բանակցություններ վարելուն և ասել է, որ այլ քաղաքներ կարող են հարթակ լինել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար, բայց ոչ Բելառուսի մայրաքաղաքը, քանի որ, ըստ նրա, այդ հանրապետության տարածքից ագրեսիվ գործողություններ են տեղի ունենում։

«Եթե Բելառուսի տարածքից մեր նկատմամբ ագրեսիվ գործողություններ չլինեին, մենք կարող էինք խոսել Մինսկում՝ ձեր քաղաքում»,- գրել է նա «Տելեգրամ»-ի իր ալիքում։

«Հիմա մենք ասում ենք՝ ոչ Մինսկը։ Հանդիպման այլ քաղաքները կարող են հարթակ լինել։ Մենք, իհարկե, ուզում ենք հանդիպել, ուզում ենք պատերազմի ավարտը: Վարշավա, Բուդապեշտ, Ստամբուլ, Բաքու. սրանք այն քաղաքներն են, որոնք մենք առաջարկել ենք ռուսական կողմին, և ցանկացած այլ քաղաք, մեզ հարմար է մի երկրում, որի տարածքից հրթիռները չեն թռչում»,- ասել է նա՝ հավելելով, որ միայն այս կերպ բանակցությունները կարող են լինել ազնիվ և կարող են իսկապես վերջ տալ պատերազմին:

Զելենսկին, դիմելով բելառուսցիներին, մաղթել է, որ երկիրը «կրկին բարի և ապահով դառնա»։

«Իմ այս խոսքերն ուղղված են լինելու Բելառուսի քաղաքացիներին, ես անկեղծորեն ցանկանում եմ, որ Բելառուսը նորից դառնա նույնքան բարի և ապահով, ինչպես այն բոլորն էին տեսնում ոչ վաղ անցյալում: Կատարեք ճիշտ ընտրություն՝ սա ձեր կյանքի գլխավոր ընտրությունն է»,- ասել է նա՝ դիեմելով բելառուսցիներին: 

Զելենսկին հայտարարել է, որ իր երկրին աջակցելու համար ստեղծվել է հզոր միջազգային կոալիցիա։ Դրա ապացույցը, ըստ նրա, այն է, որ Կիևը գործընկերներից ստանում է զենք, փող և վառելիք:

«Մենք ստանում ենք զենք, դեղորայք, սնունդ, դիզել, փող, բենզին, Ուկրաինային աջակցելու համար ստեղծվել է հզոր միջազգային կոալիցիա»,- գրել է նախագահը։

Հիշեցնենք՝ այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։ Նա նշել էր, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար Գոմել է ժամանել ռուսական պատվիրակությունը՝ բաղկացած ԱԳՆ, ՊՆ և այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից։

Բելառուսի ԱԳՆ-ն հաստատել է ռուսական պատվիրակության ժամանումը՝ նշելով, որ Մինսկը պատրաստել է բանակցությունների համար անհրաժեշտ ամեն ինչ։

Երեկ՝ փետրվարի 26-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկը պատրաստ է հարթակ տրամադրել և ապահովել խաղաղ բանակցությունների անցկացումը՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ Նա կարծում է, որ բանակցությունները պետք է ընթանան առանց հապաղելու։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները համապատասխան փաստաթղթերով դիմել են ՌԴ-ին ռազմական օգնության խնդրանքով, ինչը բավարարվել է, և Դոնբասում մեկնարկում է ռազմական գործողություն:

Այս հայտարարությանը հետևեց Ուկրաինայի նախագահի հայտարարությունն առ այն, որ իրենք պատրաստ են պաշտպանել երկրի «տարածքային ամբողջականությունը», ինչից հետո Զելենսկիի հրամանագրով երկրում ռազմական դրություն հայտարարվեց, իսկ ավելի ուշ՝ համընդհանուր մոբիլիզացիա ու պարետային ժամ:

Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, Արևմտյան երկրներն ու մի քանի տասնյակ միջազգային կառույցներ շարունակաբար պատժամիջոցներ են սահմանում ՌԴ-ի դեմ, սակայն, չնայած դրան, ռազմական գործողությունները շարունակվում են արդեն մի քանի օր: 

Կան մեծաթիվ զոհեր ու վիրավորներ, գերիներ՝ երկու կողմերից էլ, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան հայտնում են հակամարտ երկրի մեծաթիվ տեխնիկայի կորուստների մասին:

Պաշտոնական Կիևը հաստատել է նաև մի քանի օդանավակայանների, Չեռնոբիլի ատոմակայանի, Մետիոպոլ, Սչաստյե, Ստանիցա-Լուգանսկայա քաղաքների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին: Այսօր էլ հայտնի դարձավ ռուսական զորքերի՝ Խարկով մտնելու մասին: Ռազմական գործողությունները շարունակվում են:

Տպել
1906 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի