Լոռին Դսեղից մինչև Վանաձոր կունենա բարվոք հանրային տրանսպորտային ցանց. Գնել Սանոսյանն ընդունել է Մասանորի Ֆուկուշիմային

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում է նախարաության ֆեյսբուքյան էջը:

Նախարարն ու դեսպանը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա համագործակցութունը տարբեր ոլորտներում։ «Հայաստանը Ճապոնիայի համար անչափ կարևոր գործընկեր է»,-ընդգծել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ճապոնիայի դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող դրամաշնորհային ծրագրերը, դրանց իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման տարբերակները։

Նախարարի հետ հանդիպումից հետո  դեսպան Մասանորի Ֆուկուշիման և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը դրամաշնորհային պայմանագիր են ստորագրել։

Ըստ պայմանագրի՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին «Լոռու մարզում հասարակական ավտոբուսի տրամադրման ծրագրի» համար «Grassroots Human Security» ծրագրի շրջանակում կտրամադրվի 91.206 ԱՄՆ դոլարի դրամաշնորհային աջակցություն:

Ծրագրի նպատակն է բարելավել Լոռու մարզում տրանսպորտային ծառայությունների և  մարզում մարդկանց, այդ թվում՝ հաշմանդամների կյանքի որակը՝ տրամադրելով հաշմանդամներին հարմար ավտոբուս դեպի Վանաձորը Դսեղին միացնող երթուղին: Արդյունքում ավելի քան 5000 մարդ կկարողանա օգտվել ավելի լավ տրանսպորտային ծառայություններից։

Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը այս տարիների ընթացքում Հայաստանում իրականացրած ծրագրերի համար և հույս հայտնել, որ առաջիկայում էլ բազմաթիվ նման ծրագրեր կիրականացվեն։

Դեսպան Մասանորի Ֆուկուշիման իր հերթին ընդգծել է, որ ենթակառուցվածքների բարելավումն ու տարածաշրջանային զարգացումը ցանկացած երկրի կարևորագույն առաջնահերթությունն է։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ այս ծրագրի արդյունքում Լոռու մարզի ամբողջ տարածաշրջանը՝ Դսեղից մինչև Վանաձոր, կունենա բարվոք հանրային տրանսպորտային ցանց և հնարավոր կլինի գյուղական համայնքները կապել Վանաձորին և հակառակը։

Կկառուցվեն կանգառներ, վարորդները կվերապատրաստվեն, իսկ տրանսպորտի շարժին հնարավոր կլինի հետևել բջջային հավելվածի միջոցով։

Տպել
2999 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ