Շիրակցի ֆերմերներն ու գյուղացիները այսօր որոշ ժամանակով փակել են Գյումրի-Երևան մայրուղին

Շիրակի մարզում այսօր շուրջ մեկ ժամ փակ է մնացել Գյումրի-Երևան ճանապարհը: Բողոքի ակցիա են իրականացրել ֆերմերներն ու գյուղատնտեսները: Նրանք բողոքել են, որ ազոտական պարարտանյութը 3 անգամ թանկացել է և խնդիրների առաջ են կանգնել, ակնկալում են աջակցություն պետությունից:

Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կառավարություն ներկայացրած նախագծով, որն արդեն հաստատվել է, որոշել է աջակցել փոքր ֆերմերներին: Մինչև 3 հա տարածքում մշակություն իրականացնող տնտեսություններին սուբսիդավորել պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 9 հազար դրամը:

Բողոքի ակցիայի մասնակիցներից Գևորգ Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս որոշմամբ իրենց «հանցագործության են դրդում»:

«Մարդկանց կդրդեն, որ կեղծիքի գնան, այսինքն՝ ով չի մշակե իրա հողը, թղթերը վերցնենք, տանինք ու սուբսիդավորումից օգտվինք էդ մարդու անունով: Ով 3 հա-ից ավել ունի, օրինակ՝ ես 80 հա-ից ավել ունիմ, հմի ի՞նչ էնեմ, որտեղի՞ց առնիմ ես էդ սելիտրան»,- ասաց ֆերմերը:

Էկոնոմիկայի նախարարությունը 3 հա-ի սահմանափակումը դրել է, քանի որ ավելի խոշոր հողօգտագործողներն իրենց արտադրողականության հաշվին արդեն նվազեցնում են պարարտանյութի գնի ազդեցությունը, իսկ փոքրերն ունեն աջակցության կարիք:

Գյուղատնտեսների և ֆերմերների խոսքով՝ աշխարհում պարենի խնդիր կա, և իրենց համար նման խնդիրներ են ստեղծվում: «0 տոկոսը հանեցին (նկատի ունի անտոկոս գյուղատնտեսական վարկի տրամադրումը), սարքեցին 5 տոկոս, սերմացու չի սուբսիդավորվե, պարարտանյութն էլ էին խոսք տվել: Մենք իրանց մի քանի օր ժամանակ ենք տվել»,- տեղեկացրեցին շիրակցի ֆերմերները:

Եթե 4 օրում ազոտական պարարտանյութի սուբսիդավորման որոշման մեջ փոփոխություններ չարվեն, ֆերմերները ճանապարհը կփակեն ավելի երկար ժամանակով:

«Մինչև 14-ը թող պատասխանեն, թե ինչ բդի լինի, եթե քայլեր չձեռնարկեցին, բոլորն էլ գելնին ոտքի»,- նշեցին բողոքի ակցիայի մասնակիցները:

Նրանք դիմել են նաև Շիրակի մարզպետարան, ըստ իրենց՝ պատասխանել են, որ մարզպետարանի ուժերից վեր է հարցի կարգավորումը:

Սամսոն Մատինյան

Տպել
1324 դիտում

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները