ԱՄՆ-ն արգելում է ռուսական նավթի, գազի և բոլոր էներգակիրների ներկրումը, շարունակում զենք ուղարկել Ուկրաինային. Բայդեն

ԱՄՆ-ն արգելք է սահմանում Ռուսաստանի Դաշնությունից բոլոր էներգակիրների ներկրման վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ այսօր ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները թիրախավորել է ռուսական տնտեսության հիմնական զարկերակը. մենք արգելում ենք ռուսական նավթի, գազի և բոլոր էներգակիրների ներմուծումները, ինչը նշանակում է, որ ռուսական նավթն այլևս չի կարողանա մուտք գործել ԱՄՆ նավահանգիստներ, այսպիսով ամերիկացի ժողովուրդը ևս մեկ հզոր հարված կհասցնի:

Սա մի քայլ է, որն ունի երկկուսակցական ուժեղ աջակցություն Կոնգրեսում, և, կարծում եմ՝ երկրում: Ամերիկացիները հավաքվել են՝ աջակցելու ուկրաինացի ժողովրդին, և հասկանալի է, որ մենք չենք մասնակցելու Պուտինի պատերազմը «սուբսիդավորելուն»,- ասել է Բայդենը։

Պատժամիջոց՝ սեփական տնտեսությանն էլ

Նա հավելել է, որ ԱՄՆ-ում այս որոշումը կայացրել են ամբողջ աշխարհի դաշնակիցների և գործընկերների հետ սերտ խորհրդակցություններից հետ։ Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ը հասկանում է, որ իր եվրոպացի դաշնակիցները չեն կարողանա միանալ ռուսական էներգակիրների ներմուծման արգելքին։

Ռուսական նավթի և գազի ներմուծումն արգելելու որոշումը կհարվածի հենց ԱՄՆ-ի տնտեսությանն էլ, սակայն Վաշինգտոնը կարծում է, որ պետք է գնա այդ քայլին, ասել է Բայդենը։

ԱՄՆ իշխանությունները հորդորում են մասնավոր հատվածին արհեստականորեն չուռճացնել գները Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հետևանքների պատճառով. նրանք պայքարելու են սպեկուլյանտների դեմ։

Ըստ Բայդենի՝ ԱՄՆ-ը պետք է դառնա էներգապես անկախ երկիր՝ ԵՄ-ի հետ քննարկելով Ռուսաստանի Դաշնությունից նավթից և գազից հրաժարվելու հեռանկարները, ասել է Բայդենը։

ՌԴ-ին՝ պատժամիջոցներ, Ուկրաինային՝ աջակցություն

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները շարունակում են ամեն օր զենք մատակարարել Ուկրաինային, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Մենք ավելի քան 1 միլիարդ դոլարի պաշտպանական օգնություն ենք տրամադրել Ուկրաինային, ԱՄՆ-ից զենքի առաքումները պարբերաբար Ուկրաինա են հասնում, մենք նաև համակարգում ենք մեր դաշնակիցների զենքի առաքումները Գերմանիայից մինչև Ֆինլանդիա և Հոլանդիա»,- ասել է Բայդենը Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հեռուստաուղերձում։

Օգնում են ոչ միայն զենքով

Բայդենը կոչ է արել Միացյալ նահանգների Կոնգրեսին հաստատել Ուկրաինային 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթը։

«Ես Կոնգրեսին կոչ եմ անում հաստատել Ուկրաինային 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթը, որը ինքս խնդրել եմ նրանցից»,- ասել է նա հեռուստաուղերձում:

Նշենք, որ նախկինում այս փաթեթի չափը գնահատվում էր 10 միլիարդ դոլար։

Ամերիկյան իշխանությունները նշում են, որ այդ միջոցները, ի թիվս այլ բաների, կուղղվեն Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելուն և ՆԱՏՕ-ի «արևելյան թևի» ամրապնդմանը։

ԱՄՆ-ի նախագահի պնդմամբ՝ երկրի իշխանությունները մտադիր են հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ում կոլեկտիվ պաշտպանության վերաբերյալ իրենց պարտավորություններին Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության անցկացման լույսի ներքո:

Ամերիկացի առաջնորդը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այժմ Եվրոպայում է։ «Միացյալ Նահանգների ԶՈՒ շտաբի պետերի ղեկավար, գեներալ Մարկ Միլին մեկնել է Եվրոպա՝ հանդիպելու ՆԱՏՕ-ի արևելյան թևի գործընկերների և դաշնակիցների հետ՝ վստահեցնելու նրանց, Ռուսաստանին, ՆԱՏՕ-ի սահմանակից երկրներին, որ մենք կկատարենք մեր պարտավորությունները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի Հավաքական պաշտպանության պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն»,- ասել է նա։

Բայդենը պնդում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ձգտում է Ուկրաինան պահել վերահսկողության տակ, բայց երբեք չի կարողանա հասնել դրան։ 

Երկուշաբթի օրը Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել էր, որ Միացյալ Նահանգներն ու «ևս 14 երկրները» զենք և ռազմական տեխնիկա են տրամադրում Ուկրաինային։ Նա հրաժարվել էր մանրամասնել, թե կոնկրետ ինչպե՞ս են ուղարկվում զենքերը: Միևնույն ժամանակ, Քիրբին հայտնել էր, որ Միացյալ Նահանգները վստահ է՝ այդ բոլոր մատակարարումները բաժին են ընկնում հենց Ուկրաինայի զինված ուժերին, այլ ոչ թե հայտնվում այլ տեղ:

Տպել
1659 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի