Գյումրիում բացվել է տարածաշրջանում եզակի Հողի անալիզի լաբորատորիա և քիմիայի լսարան. կհետազոտվեն նաև ջուրն ու բույսերը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջում այսօր բացվեց Հողի անալիզի լաբորատորիա, որը միաժամանակ ծառայելու է նաև որպես քիմիայի լսարան։ Գաղափարը կյանքի է կոչվել «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում:

Ծրագրի ղեկավարը Պասկալ Բոկկերսն է: Բացման արարողությանը հպարտությամբ էր մասնակցում: «Սերմերի տնկման համար պատշաճ հողերի կարիք կա: Այդ առումով կրթությունը նույնպես նման է սերմ տնկելուն: Իմ գյուղատնտեսական քոլեջի կարգախոսն է՝ Tandem fit surculus arbor (ոստը ծառ կդառնա)։ Դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ հողը բերրի է»,- ելույթի իր խոսքում ասաց նա:

Լաբորատորիան լրացնելու է Ագրարային համալսարանում արդեն իսկ ստեղծված բազմաթիվ նորարարական ենթակառույցների շարքը։ Այն կարևոր նշանակություն կունենա ոչ միայն որպես զուտ համալսարանի համակարգում գործող ուսումնահետազոտական կենտրոն, այլ առհասարակ մարզային մակարդակում կստեղծի ագրարային արտադրության և հետազոտությունների զարգացման հնարավորություն։

Հողի անալիզի լաբորատորիան՝ քիմիայի լսարանով հանդերձ, բացի մասնաճյուղի կրթական ծրագրերին օժանդակելուց, նաեւ ծառայություններ կմատուցի մարզի ֆերմերներին ու տեղի այլ տնտեսավարողների՝ հանդիսանալով մասնագիտական վերապատրաստման ժամանակակից ուսումնատվական կենտրոն։

Ըստ պատասխանատուների՝ նորաբաց այս լաբորատորիան այսուհետ հողի ձայնը շատ ավելի լսելի և հասկանալի կդարձնի Շիրակի մարզում։ Ըստ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի՝ ոչ միայն կրթության որակի բարելավման նոր հնարավորություն է ստեղծվում, այլ նաև մասնավոր ոլորտի հետ համագործակցության շատ լայն շրջանակ է բացում, որը ՀՀ կառավարության ամենակարևոր առաջնահերթություններից է:

«Հատկապես նախնական միջին մասնագիտական կրթության զարգացման ոլորտում կատարված քայլերը ողջունելի են: Սա այն ոլորտն է, որտեղ ամենաշատն ունենք հնարավորություն արձագանքել զարգացող տնտեսության կարիքներին:

Կառավարությունը մեծ ծրագրեր է իրականացնում գյուղատնտեսական քոլեջների վերակառուցման ուղղությամբ, այս տարի կավարտենք Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի վերակառուցումը և համապատասխան գույքով հագեցումը: Պետբյուջեով մեկնարկել ենք ևս 2 քոլեջի վերակառուցում այս տարի, և սա շարունակական քաղաքականություն է լինելու»,- տեղեկացրեց փոխնախարարը:

Նշեք, որ Հողի անալիզի լաբորատորիայում բացի հողի փորձաքննությունից, հնարավորություն կա իրականացնել բույսի և ջրի հետ կապված տարբեր հետազոտություններ ու ուսումնասիրություններ: Սա տարածաշրջանի համար կարևոր ներդրում և եզակի հնարավորություն են համարում ծրագրի պատասխանատուները:

Սամսոն Մատինյան

Տպել
2959 դիտում

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել