Պարեկը գուկա, թե այլ մարդ, ես տեղիցս ելնողը չեմ. Գյումրիում հանրային լսումը վերածվել է վիճաբանության

Գյումրու համայնքապետարանում որոշել են՝ այն, ինչն ապօրինի է քաղաքում, պետք է օրինականացվի: Այս նպատակով Գյումրի համայնքի տարածքում բացօթյա ապօրինի առևտուրը կասեցնելու վերաբերյալ այսօր հանրային բաց լսում և քննարկում էր կազմակերպվել:

Պատասխանատուները մեկ անգամ ևս փաստեցին՝ տասնամյակներ շարունակ Գյումրու համար սովորական դարձած հետևյալ պատկերը. քաղաքը, հատկապես՝ կենտրոնական հատվածում, վերածվել է բացօթյա շուկայի՝ ապօրինի առևտրով զբաղվողները զավթել են տարածքներն ու մայթերը: Շահումյան, Արագած փողոցները, Հաղթանակի պողոտան և Լաչինի միջանցք կոչվող հատվածը լայնքով և երկարությամբ մինչև հնարավորության վերջին սահմանը զբաղեցրել են:

«Գյումրու զարգացման տեսլականը փոխվել է, և այսօրվա տեսքով այն չի համապատասխանում ոչ մի չափանիշի: Ինչ հայրաքաղաք, երբ Շահումյանի արձանից թելով կապույտ բրեզենտից ծածկ է կապված, շուկան էլ հասել է հրապարակ, սա հարիր չէ մեզ»,- նկատեց Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը:

Առևտրով զբաղվողներին այժմ առաջարկվում է գործունեություն ծավալել քաղաքակիրթ միջավայրում, տեղափոխվել շուկայի տարածք, ապրանքը վաճառել տաղավարներում, պահեստային հատվածներ ու գլխներին ծածկ ունենալ: Նախնական զրույցների ու հանդիպումների ժամանակ վերջիններս մերժել էին քաղաքապետարանի պատասխանատուներին:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ առևտրականներին մինչ այս լսումն առաջարկվել էր գրավոր ներկայացնել մտավախությունները, խնդիրները, որոնք խանգարում են դադարեցնել ապօրինի բացօթյա առևտուրն ու տեղափոխվել առաջարկվող տարածք, նաև առաջարկել իրենց կողմից բարձրացվող խնդիրների լուծման տարբերակներ: Ըստ Առուշանյանի՝ մինչ օրս առևտրականներից որևէ գրություն չի ստացվել:

Հանրային լսմանը նաև հենց իրենք՝ առևտրականներն էլ էին ներկա, որոնք, անկախ Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի ջանքերի, հանրային լսման առաջին հատվածը վիճաբանության վերածեցին:

«Մենք գուզենք, որ էղնի շուկա, բայց ոչ թե Գարենի շուկա (- խմբ նկատի ունի այն սեփականատիրոջը, որն առաջարկում է փակ շուկան ու տաղավարները): Ես ըսեմ, որ վախեցողը չեմ, թող հլը պարեկը գա: Պարեկը գուկա, թե այլ մարդ, ես ելնողը չեմ, հենց ըդտեղ կանգնած կմնամ ու վերջ»,- զայրացավ առևտրականներից մեկը:

Տևական ժամանակ ընդհանուր աղաղակների մեջ հասկանալի դարձավ, որ ներկաներից որևէ մեկը տեղի տալու մտադրություն չունի:

«Էգուց առավոտը գուկաս, հլը, կկանգնիս քու ըսածդ տեղը, տեսնիմ՝ էդ սկվազիտին կկանգնի՞ս, թե՞ չէ, խոմ ըսելով չէ»,- գոռալով փոխքաղաքապետին դիմեց քաղաքացիներից մեկը:

Առևտրականները նաև շեշտեցին՝ եթե շուկան լինի պետական, ոչ թե որևէ մեկի ՓԲԸ-ն... այս նկատառմանն ի պատասխան՝ փոխքաղաքապետն ասաց՝ շուկայի ծրագիրը առևտրականների նշած Գարենի ծրագիրը չէ, այլ քաղաքինն է:

«Այս ծրագիրը ոչ միայն քաղաքի համար է, այլ հենց վաճառականների: Նրանց մեջ նաև շատ մեծահասակներ կան: Մենք ավելի լավ պայման ենք առաջարկում, որ դուրսը ցրտին ու անձրևին, նաև արևին չկանգնեն, ավելի լավ ու մաքուր պայմաններում աշխատեն: Եվ էն միֆը, թե իրենք դրսում անվճար են կանգնում, իհարկե, կան անվճար կանգնողներ, բայց շատերը գումար են վճարում: Մեր ունեցած տեղեկություններով՝ մի քանի անգամ ավելի, քան նոր շուկան է առաջարկում»,- ասաց Առուշանյանը:

Նոր շուկան առաջարկում է մեկ մետրի համար վճարել 300 դրամ: Այս արժեքը անփոփոխ կմնա մեկ տարի: Առաջին մեկ ամսվա համար որևէ մեկը գումար չի վճարելու:

Հարցին՝ արդյոք նոր շուկան փողոցների բոլոր առևտրականներին տաղավարներով ապահովելու հնարավորություն ունի՞, Առուշանյանը վստահեցրեց՝ շրջել, հաշվարկել են: «Այցերի պահին 115 առևտրականի ենք հանդիպել, իսկ նոր շուկան ունի մինչև 180 տաղավարի հնարավորություն: Դիմացի բաց հատվածը ևս սեփականատերը անհրաժեշտության դեպքում պարտավորվել է փակել, դարձնել ծածկած շուկա»,- ասաց նա:

Գյումրի համայնքի տարածքում բացօթյա ապօրինի առևտուրը կասեցնելու վերջնաժամկետն ապրիլի 30-ն է:

Սամսոն Մատինյան

Տպել
13215 դիտում

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան