Կաթիլային համակարգին մեծ ուշադրություն է դարձվում, 3 հա ոռոգողներին ջուրն անվճար է տրամադրվելու. Ջրային կոմիտեի նախագահ

Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը, որը քաղաքապետի պաշտոնը զբաղեցրեց 6 տարի, 2021 թվականի դեկտեմբերի 5-ի Աբովյանի ընտրություններում իր թեկնածությունը կրկին չառաջադրեց, սակայն նա նույն թվականի դեկտեմբերի 17-ին նշանակվեց Ջրային կոմիտեի նախագահ:

«Հայկական ժամանակ»-ը Գևորգյանի հետ զրուցել է կոմիտեի աշխատանքների, ՀՀ-ի ջրային ռեսուրսների խնդիրների, Կառավարության հետ համատեղ աշխատանքի և այլ հարցերի մասին:

- Պարոն Գևորգյան, Դուք արդեն 4 ամիս է, ինչ զբաղեցնում եք Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը: Նախկինում զբաղեցնում էիք բոլորովին այլ պաշտոններ, այսինքն՝ սա նոր բնագավառ է Ձեզ համար:

- Ես երկար տարիներ աշխատել եմ պետական մարմիններում: Այս ոլորտն ունի իր առանձնահատկությունները: Այս ընթացքում հասցրել եմ աշխատել ու քննարկումներ ունենալ բոլոր այն ընկերությունների հետ, որոնք կապ ունեն Ջրային կոմիտեի հետ: Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակում ջրային ոլորտը մեծ նշանակություն ունի: Որպես մարտահրավեր կարող եմ նշել այն մեծ պարտավորությունն ու պատասխանատվությունը, որը ես ունեմ իմ ստանձնած պաշտոնի նկատմամբ: Ամեն բան անելու եմ, որ իմ գիտելիքներն ու ներուժը առավելագույնս օգտագործեմ ոլորտի խնդիրների լուծման համար:

- Այս ընթացքում հասցրե՞լ եք ամբողջովին ծանոթանալ տարվող աշխատանքներին: Առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

- Անխտիր բոլոր ծրագրերի հետ արդեն ծանոթացել եմ: Ծրագրեր կան, որոնք ավարտվում են, ունենք ծրագրեր էլ, որոնք ընթացիկ փուլում են: Մեր նպատակը ՀՀ-ի ջրային համակարգի արդյունավետ կառավարումն է: Վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ ջրամբարաշինության մասով, որում մենք էլ ենք ներգրավված: Արդեն ունենք 6 ջրամբարների նախագծման աշխատանքների ավարտ, մրցույթները շուտով կհայտարարվեն: Ունենք նաև օրվա կարգավորիչ ջրամբարների մրցույթների կազմակերպում, հիմա բանակցությունների փուլում ենք, առաջիկայում կունենանք 31 օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցում: Ծրագրերը շատ են, որոնք նաև իրականացվում են Տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ: Համագործակցում ենք նաև միջազգային կառույցների հետ:

- Մի շարք ջրանցքների վերանորոգման և գործարկման աշխատանքների մասին կառույցը բազմիցս է խոսել: Այս մասով ի՞նչ աշխատանքներ են տարվում: Ի՞նչ նշանակություն ունի ջրամբարների գրագետ օգտագործումը ՀՀ-ի ջրային ռեսուրսների համար:

- Ջրի արդյունավետ կառավարման նպատակով ջրանցքներում մենք անցած տարի տեղադրել ենք շուրջ 715 ջրաչափ սարքավորումներ, այս տարի պլանավորում ենք տեղադրել 744-ը: Այսպիսով՝ մենք կարող ենք կառավարել ջրային ռեսուրսները: Կարևոր քայլ է նաև ջրանցքների մաքրումը: Այս տարի արդեն մաքրվել և հիմնանորոգվել է 356 կիլոմետր ջրանցք, որն իրականացրել է «Ջրառ» ընկերությունը: «ՋՕԸ»-ն արդեն ներցանցային մաքրման աշխատանքներ է սկսել 3627 կիլոմետր երկարությամբ: «Ջրառ»-ի մասով կազմում է աշխատանքների 80-90 տոկոսը, իսկ «ՋՕԸ»-ինը՝ մոտավորապես 50 տոկոսը, քանի որ նախալեռնային շրջաններում դեռևս ձյունը հալում է: Առաջիկայում ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են տարվելու:

- Այսօր բնակիչները շատ տարածքներ չեն մշակում, քանի որ ոռոգման խնդիր ունեն: Այս մասով ի՞նչ քայլեր է ձեռնարկում Ջրային կոմիտեն:

- Կառավարության ուշադրության կենտրոնում է ոչ միայն մեծ և միջին ջրամբարների կառուցումը, այլ նաև օրվա կարգավորիչ ջրամբարների: Ապագայում էլ ավելի մեծ ուշադրություն է դարձվելու կաթիլային ոռոգման համակարգին: Կա Կառավարության որոշում՝ 3 հա կաթիլային ոռոգում անցնող տնտեսավարողներին ջուրն անվճար մատակարարելու: Կառավարությունն ամեն կերպ ցանկանում է այս ոլորտը կարգավորել: Այս տարի կավարտվեն Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները, արդեն մեկնարկել են Կապարինը:

Արարատյան դաշտում մասնավորապես ոռոգման ջրի մասով արդեն մեծ առաջընթաց ունենք: Մեզ համար թիրախայինը Արարատյան դաշտն է, Արմավիրը, Շիրակը, Մեղրին և այն: Հետևողական աշխատանք է տարվում: Ոռոգման համակարգերի արդիականացման շրջանակներում 37,2 կմ երկարությամբ ինքնահոս համակարգերն արդեն ամբողջովին կառուցված են: Ունենք 4 մայր ջրանցքների վթարային հատվածներ, որոնք, կարող ենք ասել, ամբողջովին վերականգնվել են: 22՝ 56 կմ երկարությամբ ջրանցքների վերականգնման աշխատանքները ևս ընթացքի մեջ են: 2021-ի տվյալներով՝ վերականգնվել է ընդհանուր 31 կմ երկարությամբ հատվածը: Շուրջ 105 համայնքներում էլ 258,7 կմ երկարությամբ տնտեսային ոռոգման համակարգերից 220,4 կմ-ն արդեն վերանորոգվել է:

- ՀՀ-ի մի շարք մարզերում կա նաև խմելու ջրի խնդիր: Այս մասով ի՞նչ աշխատանքներ եք տանում: 

- Կառավարությունն աշխատանքներ է տանում այն բնակավայրերի մասով, որոնք չեն մտնում «Վեոլիա Ջուր» ընկերության տիրույթում: Փորձ է արվում այնպես անել, որպեսզի չլինեն համայնքներ, որոնք կարող են ունենալ խմելու ջրի խնդիր:

- Պարոն Գևորգյան, բնականաբար, չենք կարող շրջանցել քաղաքականությունը: Դուք Աբովյանի քաղաքապետ եղած ժամանակ ընդդիմադիր դիրքերից էիք հանդես գալիս: Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում Ձեր նշանակումն էլ բավականին անակնակալ էր շատերի համար: Այժմ Ձեր և Կառավարության միջև տարաձայնություններ լինո՞ւմ են:

- Ես երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել: Համայնքապետ աշխատած տարիներին էլ Կառավարության հետ խնդիրներ չեմ ունեցել: ՏԻՄ-ը պետության մի մասն է, չես կարող չհամագործակցել: Խնդիրներ չեն եղել:

- Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Ձեր լարված հարաբերությունների մասին մամուլը բազմիցս է գրել: Մարզպետարանն էլ Կառավարության մի մարմին է. ինչպե՞ս էիք համագործակցում միմյանց հետ:

- Ես կարծում եմ՝ համայնքապետ եղած տարիներին արել եմ հնարավորինս ամեն բան՝ ի բարօրություն Աբովյան համայնքի:

Անյուտա Աթանեսյան

Տպել
6479 դիտում

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը