Մի քանի ռուսական բանկեր ևս կանջատվեն SWIFT համակարգից, նախապատրաստվում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը. Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է ռուսական բանկերի ցանկի ընդլայնման մասին, որոնք անջատվելու են SWIFT միջբանկային վճարումների միջազգային համակարգից։ Այս մասին Բորելը լրագրողներին ասել է երկուշաբթի երեկոյան Պանամա կատարած այցի ժամանակ, հայտնում է վենեսուելական VPI հեռուստաալիքը։

«Կլինեն ավելի շատ ռուսական բանկեր, որոնք կլքեն SWIFT վճարային համակարգը: Էներգետիկ ոլորտում էլ մենք փնտրում ենք միջոցներ, որոնք կազդեն ռուսական նավթի ներմուծման վրա»,- ասել է Բորելը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը, Եվրահանձնաժողովը մայիսի 3-ին Եվրահանձնակատարների կոլեգիայի նիստում կքննարկի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։

Բրյուսելում գործող ընթացակարգի համաձայն՝ պատժամիջոցների նախագիծը նախ պետք է հաստատի Եվրահանձնաժողովը, այնուհետ դրանք քննարկման կներկայացվեն ԵՄ 27 երկրների դեսպաններին, իսկ դեսպանների՝ պատժամիջոցների հաստատումից հետո ԵՄ խորհուրդի արտաքին գործերի նախարարների մակարդակը պետք է հաստատի:

Նախկինում պատժամիջոցների մասին պաշտոնապես հայտարարվում էր միայն վերջնական հաստատումից հետո։ Այնուամենայնիվ, այս տարվա մարտից Ուրսուլա ֆոն դեր Լեյենը սկսեց հրապարակայնորեն հայտարարել չհաստատված պատժամիջոցների առաջարկների մասին Եվրոպական հանձնաժողովի՝ դրա հաստատումից անմիջապես հետո:

Ըստ եվրոպական լրատվամիջոցների՝ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում կլինի ԵՄ-ի սև ցուցակի հետագա ընդլայնում, SWIFT-ից մի քանի ռուսական բանկերի անջատում և Ռուսաստանից նավթի մատակարարումների հնարավոր մասնակի էմբարգո:

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ-ն Ռուսաստանից ստանում է գազի 40%-ը, նավթի՝ 27%-ը, և ածուխի՝ 46%-ը։ Ածխի մատակարարումների էմբարգոն ապրիլին ընդունված պատժամիջոցների հինգերորդ փուլի մի մասն էր, այն նույնպես ընդունվեց հետաձգված հիմունքներով և ուժի մեջ կմտնի օգոստոսից։

Տպել
3257 դիտում

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում