Որոշ փաստաբաններ բերման ենթարկվածներին ուղղորդել են չզրուցել ՄԻՊ աշխատակիցների հետ, տեղեկություն չհայտնել նրանց

Վերջին օրերին կատարված արագ արձագանքման այցերի շրջանակում պաշտպանի ներկայացուցիչները արձանագրել են նաև որոշ փաստաբանների՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։

Այս մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հայտարարության մեջ:

Մասնավորապես նշվում է, որ որոշ փաստաբաններ բերման ենթարկված անձանց ուղղորդել են առանձնազրույցներ չունենալ ՄԻՊ աշխատակիցների հետ և որևէ տեղեկություն նրանց չհայտնել։

«Այս առնչությամբ հարկ է հատուկ ընդգծել, որ փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր գործընկերներ են, և նրանց մասնագիտական աշխատանքն առանձնահատուկ կարևորություն ունի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունավետության տեսանկյունից:

Շատ կարևոր են Պաշտպանի հաստատության և փաստաբանների միջև վստահությունը և համագործակցությունը։ Դա նախևառաջ բխում է ազատությունից զրկված անձանց շահերից։

Հետևաբար կոչ եմ անում զերծ մնալ վնասաբեր գործողություններից, որոնք կարող են ոտնահարել Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու՝ յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը և բացասաբար անդրադառնալ փաստաբանի մասնագիտական հեղինակության վրա։

Միևնույն ժամանակ հավասարապես կարևոր է շեշտել, որ վերջին օրերի արագ արձագանքման այցերի ընթացքում բազմաթիվ փաստաբաններ դրսևորել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ գործընկերային ու համագործակցային մոտեցում, ինչը նպաստել է Պաշտպանի հաստատությունում ոստիկանության խնդրահարույց գործելակերպերի և անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ ավելի համապարփակ պատկեր ստանալուն և խախտումներն արձանագրելուն։

Պաշտպանի հաստատության և փաստաբանների պալատի միջև ավանդաբար ձևավորված է բարձր մակարդակի արդյունավետ համագործակցություն, որը ծառայում է մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տպել
986 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է