Ռուսաստանը չի համակերպվի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հետ. Ռյաբկով

Ռուսաստանը պարզապես չի համակերպվի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ, ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ կոչ անելով Արևմուտքին այս հարցում պատրանքներ չունենալ: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»։

«Ռազմական լարվածության ընդհանուր մակարդակը կաճի, իսկ կանխատեսելիությունն այս ոլորտում կնվազի։ Ցավալի է, որ առողջ դատողությունը զոհաբերվում է ինչ-որ ֆանտոմային պատկերացումներով այն մասին, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում»,- ընդգծել է դիվանագետը։

Փոխարտգործնախարարը հստակեցրել է, որ այս ամբողջ իրավիճակը Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարության սխալն է՝ հեռուն գնացող հետևանքներով։ «Դա ցույց է տալիս այդ երկրներում որոշումներ կայացնողների մակարդակը»,- ասել է նա։

Վերջինս հավելել է, որ առանձին խնդիր է, թե Ռուսաստանը ինչպես կապահովի իր անվտանգությունը ՆԱՏՕ-ի ընդհանուր կոնֆիգուրացիայի փոփոխությունից հետո։ Նրա որոշումը կախված կլինի նրանից, թե ի՞նչ կոնկրետ հետևանքների կհանգեցնի երկու երկրների միացումը Հյուսիսատլանտյան դաշինքին։

Հիշեցնենք՝ կիրակի օրը Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու որոշման մասին՝ միաժամանակ նշելով, որ Շվեդիան, եթե հավանություն ստանա, դեմ կլինի իր տարածքում միջուկային զենքի և ռազմակայանների տեղակայմանը։ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն էլ նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը դրական ազդեցություն կունենա երկրի և շվեդ ժողովրդի անվտանգության վրա։

Կիրակի օրը Ֆինլանդիան նույնպես պաշտոնապես որոշել է միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Շվեդիայի կառավարությունն արդեն պատրաստել է ՆԱՏՕ-ին ուղղված դիմում-նամակ, նախատեսվում է այն ուղարկել Ֆինլանդիայի հետ միաժամանակ։

Տպել
1036 դիտում

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել