Հանրությունը չի տալու այն վստահությունը, որ Իշխան Սաղաթելյանը հավակնի ՀՀ-ի հաջորդ ղեկավարը լինելուն. Նորայր Նորիկյան

Գործող խորհրդարանական ընդդիմությունն այն կենսունակ ուժը չէ, որը կկարողանա վտանգ հանդիսանալ իշխանությունների համար: Այս ընդդիմությունը չի կարող հավակնել հաջորդ իշխանությունը լինելուն: Նրանք ամեն օր ձախողվում են, քանի որ շարժման լիդերները ժողովրդի շրջանում չունեն վստահություն, ինչն ամենակարևորն է:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով տևական ժամանակ ընդդիմության փողոցային պայքարին՝ ասում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը՝ հավելելով՝ մեր ժողովուրդն արդեն տեսել է, թե ընդդիմադիր լիդերների կառավարման օրոք ինչ էր կատարվում երկրում:

«Երկրորդ կարևոր խնդիրը քաղաքական օրակարգ չունենալն է: Նրանք որևէ կերպ չեն մատնանշում, թե հիպոթետիկ առումով իշխանությունը ստանձնելու դեպքում իրենք ինչպիսի վարքագիծ են դրսևորելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Մենք գործ ունենք ռևանշիստների հետ, որոնք, չունենալով հանրային վստահություն, պարզապես զավթել են Ֆրանսիայի հրապարակը և փորձ են անում տպավորություն ստեղծել, թե իբրև վայելում են հանրության որոշակի շերտի վստահությունը, սակայն իրականում սա անգլուխ, անբովանդակ պայքար է: Չգիտեն՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից: Իներցիայի ուժով փորձում են տպավորություն ստեղծել, թե դեռ ունեն օրակարգ և անելիքներ»,- նկատում է քաղաքական գործիչը:

Վերջինիս համոզմամբ՝ ընդդիմությունը ֆիասկո է ապրում, և որքան պայքարը դառնում է անբովանդակ, այդքան ավելի ագրեսիվ է դառնում նրանց վարքագիծը:

«Հայտնվել են փակուղում և ելքը տեսնում են սադրանքների, պրովոկացիաների և իրավիճակի լարման մեջ: Չեմ բացառում նաև արյուն թափելը, որպեսզի հետագայում կարողանան դա շահարկել: Մեր հասարակությունը պետք է զգոն լինի, իսկ իշխանությունները կատարեն իրենց պարտականությունները: Չի կարելի ժողովրդավարությունը շփոթել սանձարձակության հետ, իսկ ազատությունը՝ ամենաթողության»,- ասում է Նորիկյանը:

Հարցադրմանը, եթե ընդդիմությունը համամիտ չէ խաղաղության օրակարգի հետ, ապա այդ դեպքում ի՞նչ կարելի է ենթադրել, արդյոք պատերազմի՞ է տանում պետությունը, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահն ասում է՝ ըստ էության՝ այդ են ցույց տալիս քայլերը:

«Իրենք չեն ներկայացնում այն ծրագիրը, որով Հայաստանը հանդես կգա ավելի արժանապատիվ դիրքերից: Իրենց միակ նպատակն իշխանությունը զավթելն է, հետո ինչպես թելադրեն, այդպես էլ կգործեն: Վիրավորական է, երբ այդ հարթակում հայտնված քաղաքական ուժերը խոսում են դավաճանությունից, Թուրքիայի հետ հարաբերություններից, բայց իրենց քաղաքական հետագիծը հենց այնպիսինն է եղել: Բաթումիի, Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրած քաղաքական ուժն այսօր խոսում է դավաճանությունից: 2008 թվականին ֆուտբոլային դիվանագիտություն կուրսը որդեգրած քաղաքական ուժն այսօր խոսում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհնարինությունից: Անբարո է ժողովրդի հետ ազնիվ չլինելը»,- կարծում է նա:

Քաղաքական գործչի խոսքով՝ վերջերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ կապված դեպքերն էլ ցույց տվեցին, որ ընդդիմությանը դրսի մի շարք ուժեր ուղղորդում են. «ՀՀ-ի որևէ քաղաքական ուժ պետք է դադարի մանրադրամ լինել այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի ձեռքում: Մենք պետք է առաջնորդվենք միայն մեր երկրի շահերով: Հայաստանը որևէ ռեսուրս չունի հակաամերիկյան, հակառուսական, հակաեվրոպական քաղաքականություն տանելու»:

Դիտարկմանը, որ ՀՅԴ-ական «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցազրույց էր տվել, որում նշել էր, որ եթե Իշխան Սաղաթելյանը բանակցեր Բրյուսելում, ապա Ալիևի աչքերին նայելու խնդիր չէր ունենա: Հարցադրմանը՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ ընդդիմության լիդերը՝ որպես Կառավարության ղեկավար, արդեն նշմարվում է, Նորիկյանը նշում է՝ ընդդիմադիրների այսպիսի խճապատկերի պայմաններում առաջնորդը դժվար թե Սաղաթելյանը լինի:

«Այս հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրենք իրենց ներսում ունեն անհաղթահարելի խոչընդոտներ, ամեն մեկը՝ լիդերի իր թեկնածուն: Ամեն օր խոսում են տարբեր անձերի ու ժամանակավոր կառավարությունների մասին, իրենք էլ են որոնումների մեջ, ու սխալը սխալի հետևից են թույլ տալիս»,- ասում է զրուցակիցը:

Նորիկյանը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանը հարատև չի լինելու ՀՀ կառավարության ղեկին, սակայն նրան հեռացնող քաղաքական ուժերը հաստատ նախկինները չեն լինելու. «Մեր հանրությունը չի տալու նրանց այն վստահությունը, որ Իշխան Սաղաթելյանը կամ մեկ այլ ներկայացուցիչ հավակնի ՀՀ-ի հաջորդ ղեկավարը լինելուն, որ կարողանան Բրյուսելում բանակցեն»:

Բրյուսելյան հանդիպումները մի շարք հարցեր են առաջացնում, ասում է Նորիկյանը, դրանցից, օրինակ, առաջինը սա է՝ այս հանդիպումները հակադրվո՞ղ, թե՞ համադրվող են Ռուսաստանում տեղի ունեցող հանդիպումներին:

«ՀՀ-ի իշխանությունները պետք է պատասխանեն մի քանի հարցի. արդյոք Ռուսաստանը համաձա՞յն է այս գործընթացի հետ: Եթե համաձայն է, ի՞նչն է խանգարում, որ նա նույնպես մասնակից լինի դրանց: Եթե խանգարում է, հնարավո՞ր է՝ Շառլ Միշելի գլխավորությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի խաղաղության պայմանագիր, առանց Ռուսաստանի միջնորդության: Ես ուզում եմ հասկանալ՝ բրյուսելյան և մոսկովյան բանակցություններում ո՞ր կետերն են համադրվում , որոնք՝ ոչ: Առաջիկայում, կարծում եմ, այս հարցերի պատասխանները կստանանք: Եվ, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը պետք է ասի՝ տեսնո՞ւմ է Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության պայմանագրի կնքում, թե՞ ոչ»,- եզրափակում է նա:

Անյուտա Աթանեսյան

Տպել
3577 դիտում

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)