Խուժան չենք՝ գողանանք. Գեղասահքի ֆեդերացիայի նախագահին մեղադրում են յուրացման համար, պատգամավորը դիմել է ոստիկանություն

Օրերս ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, ֆեդերացիայի տարեկան հաշվետվության պետական բյուջեից, որպես պատրվակ օգտագործելով մարզական հավաքը, 2020 թվականին յուրացրել է խոշոր չափի գումար՝ մոտ 3 մլն դրամ:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Գաբրիելյանը, անդրադառնալով հարցին, ասում է՝ հանձնաժողովը, որն ինքն է նախագահում, պարբերաբար ստացել է դիմում-բողոքներ կամ դժգոհություններ՝ կապված ֆեդերացիայի և Մելանյա Ստեփանյանի աշխատանքի հետ: Բողոքողները եղել են Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սաների ծնողները: Գաբրիելյանի խոսքով՝ գաղտնիք չէ նաև, որ դպրոցում անհատույց կերպով ֆեդերացիային հատկացվել է մարզումների ժամեր:

«Դժգոհությունները կամ բողոքները կապված էին տեխնիկական և կազմակերպչական հարցերի հետ: Այդ դժգոհություններում, իմ պատկերացմամբ, կային նաև այլ խնդիրներ, և ինձ ոչինչ չէր մնում, քան դիմել ոստիկանություն: Դրանց մի մասի վերաբերյալ, բնականաբար, փորձել ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ լուծումներ տալ, ինչից հետո որոշ հարցեր կարգավորվեցին: Այդ բողոք-դիմումների մի մասում էլ կասկածելի գործընթացներ էին ներկայացնում ծնողները: Ես որևէ մեկին չեմ մեղադրում, պարզապես եղել են դիմումներ, որտեղ ծնողները ներկայացնում էին հակաօրինական գործողությունների մասին, ինչն էլ հիմք դարձավ, որ դիմեմ իրավապահ մարմիններին»,- ասում է պատգամավորը:

Կասկածելի դեպքերից, օրինակ, ծնողները նշել են դպրոցում կազմակերպված դրամահավաքները. նրանցից գումար է հավաքվել՝ դրսից հրավիրված մարզչի կազմակերպած վարժանքների համար՝ 15 րոպեն մինչև 100-150 դոլար, հետո պարզվել է, որ մարզիչի աշխատանքները պետք է անցկացվեին անվճար:

«Ծնողների մոտ անհասկանալի էր, թե ինչի համար են գումարներ գանձվում, երբ նրանց թուղթ են տվել, որտեղ նշված է, որ այդ մարզումները դրսի մարզիչի հետ անվճար են: Վարժանքների տեսակներ կային, որ 15 րոպեն արժեր 50 դոլար: Սա առերևույթ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն է: Հիմա պետք է հասկանանք՝ նման բան իսկապե՞ս եղել է, և եթե այդ գումարները 100 ծնողից են գանձվել, դա արդեն մի քանի միլիոնի մասին է խոսում: Պետք է հասկանանք՝ այդ գումարները ինչի՞ վրա են ծախսվել: Կան դժգոհություններ նաև գործողումների վերաբերյալ, այսինքն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ արտասահմանյան մրցումների հետ կապված: Ըստ ծնողների՝ եղել են դեպքեր, երբ տվյալ երկիր իրենց հետ մեկնել են մարդիկ, որոնք ֆեդերացիայի կամ սպորտի հետ որևէ կապ չեն ունեցել: Սա էլ լուրջ մեղադրանք է»,- նկատում է Գաբրիելյանը:

Ըստ ԱԺ ԿԳՄՍ մշտական հանձնաժողովի նախագահի՝ ծնողների դիմում-բողոքները կապված էին նաև դպրոցի հետ: Գաբրիելյանը այս հարցով էլ դիմել է Երևանի ավագանու «Իմ քայլ» խմբակցության ղեկավարին, կրթության հարցով պատասխանատու Երևանի փոխքաղաքապետին և կրթության մասով քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովի նախագահին:

«Հիմա սպասում եմ իրենց արձագանքին: Այդ դիմումները այնպիսի դիմումներ չեն, որոնք կասկածելի են, և այդ մասով ևս արժե դիմել ոստիկանություն: Հիմնականում նշում էին, որ ժամերի հետ են կապված, հանրային տրանսպորտը Երևանի ոչ բոլոր ուղղություններով է գնում: Տրանսպորտի մասով մեզ արդեն տեղեկացրել են, որ տեխնիկական բնույթի խնդիրներ կան, ու մոտ ժամանակներս դրանք կկարգավորվեն: Մեր բոլորի նպատակը ՀՀ-ում սպորտի զարգացմանը նպաստելն է. օբյեկտիվ քննության արդյունքում կպարզվի՝ ո՞վ է մեղավոր, ո՞վ՝ ոչ»,- հավելում է իշխող ուժի անդամը:

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի ծնողներից մեկը՝ Մարինե Բայրամյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է՝ իր դժգոհությունը ֆեդերացիայի նախագահից կապված է երեխաների նկատմամբ ոչ սիրալիր վերաբերմունքի հետ: Վերջինիս խոսքով՝ ֆեդերացիայի նախագահը կեղծ էջերով տարածում է մարզումների ժամանակ արված իր երեխայի տեսանյութերը և ոչ հարիր կերպով մեկնաբանում դրանք:

«Իմ երեխաները իր խմբի անդամ էին. Ստեփանյանը և՛ ֆեդերացիայի նախագահն է, և՛ նաև մարզիչը: Ինձ ասաց՝ երեխաները ուշ տարիքում են ընդունվել դպրոց և սահելու ժամանակ թռիչքներ չեն կարող անել: Փոխեցի երեխաներիս մարզիչին, հիմա նրանք նույնիսկ եռակի պտույտներ են անում: Այդ օրվանից սկսած՝ իմ երեխաների հանդեպ նա փորձում է խոչընդոտներ ստեղծել: Երեխայիս նկարում է վիդեոտարբերակով և տարածում ֆեյսբուքյան կեղծ էջով: Գրում է՝ «այս երեխան խայտառակելու է, և կխայտառակի ՀՀ-ն»: Աղջիկներիցս մեկը պետք է օլիմպիական օրերին Հայաստանը ներկայացներ, բայց մրցումներից մի շաբաթ առաջ Ստեփանյանը մոտենում է մեր վարորդին և ասում՝ ծնողներին փոխանցեք՝ իրենց երեխան չի կարող մասնակցել մրցումներին: Ամեն տարի իմ երեխաները իր պատճառով մրցումների չեն կարողանում մասնակցել»,- դժգոհում է ծնողը:

Ըստ նրա՝ խնդրի վերաբերյալ դիմել է ԿԳՄՍ նախարարներին և փոխնախարարներին: Վերջերս էլ նույն հարցով դիմել է ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարար Կարեն Գիլոյանին, որը խոստացել է խնդրին լուծում տալ:

Ծնողներից Արփինեի խոսքով էլ՝ իր խնդիրը կապված է ցուցակները խախտելու և տարբեր տարիքային խմբի երեխաներին նույն խմբում ընդգրկելու հետ:

«Իմ երեխաների խմբում ընդունել են իրենց ծանոթ երեխաներին, որոնք տարիքով չեն համապատասխանում երեխաներիս խմբին: Իրենք գիտեն, որ իմ երեխան ինչ մրցույթի մասնակցում է, առաջին տեղն է ընկնում: Նպատակը իրենց երեխաներին հովանավորելն է և արհեստական առաջընթաց ապահովելը: Ինչ վերաբերում է դպրոցում դրամահավաքների հարցին, այո՛, լսել եմ, որ որոշ ծնողներից գումարներ են հավաքել, հետո պարզվել է՝ ինչի համար հավաքել էին, իրականում դա անվճար է եղել»,- ասում է ծնողը:

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն էլ, որը, ի դեպ, երգչուհի Սոնա Ռուբենյանի սկեսուրն է, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով իր հասցեին հնչող մեղադրանքներին, դրանք համարում է զրպարտանքներ: Նրա հավաստմամբ՝ ներկայացել է ոստիկանություն, բացատրագիր գրել, ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

«Չեմ հասկանում՝ այդ տեղեկությունը, թե իբր ես 3 միլիոն եմ յուրացրել, որտեղի՞ց են վերցրել: Խուժան չենք, որ 3 միլիոն պետությունից գողանանք: Իմ ամբողջ կյանքում սոված չեմ եղել, որ այդ գումարն էլ յուրացնեմ: Մի քանի ծնող առանց փաստարկների ինչ ցանկանա, դա էլ կարող է ասել, բայց դրանք դեռ պետք է ապացուցվի»,- ասում է Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ 12 տարի է, ինչ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում է, և սա իր անձի շուրջ առաջին խոսակցություններն են: Իր համար անհասկանալի են ծնողների և Գաբրիելյանի կողմից իրեն վերագրվող մեղադրանքները: Պնդում է՝ դեռևս չի եղել այնպիսի դեպք, երբ որևէ մեկը դիմի ֆեդերացիային, և ֆեդերացիան իր լիազորությունների շրջանակներում չաջակցի այդ մարդուն:

 

Տպել
27826 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է