Նպատակը մնում է իշխանության զավթումը. կմասնակցի՞ արդյոք ՔՊ-ն ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին

ՀՀ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի կարծիքով՝ ընդդիմության նպատակը շարունակում է մնալ առանց ընտրությունների իշխանության զավթումը և ոչ թե իրենց հուզող հարցերի պատասխանները լսելը:

Վերջինս նման տեսակետ է հայտնում «Հայկական ժամանակի» հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ընդդիմությունը չմասնակցեց երկու օր առաջ խորհրդարանում տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, որտեղ կկարողանար ստանալ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իրեն հուզող հարցերի պատասխանները, սակայն արտահերթ նիստի գումարելու պահանջով է հանդես եկել:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկով հունիսի 3-ին գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ:

Բաբայանը նաև ընդգծում է՝ ընդդիմության նպատակներից մեկն էլ թալանելը հետ բերելն ու կրկին թալանելն է:

«Իրենց՝ արտահերթ նիստ հրավիրելու հայտարարությանը մանրամասնորեն տեղյակ չեմ, բայց կարող եմ ասել, որ, բնականաբար, հարցերի պատասխաններ ստանալու համար չեն գալիս: Նախորդ նիստին ներկա էին, սցենար ունեին ինչ-որ անհասկանալի, որը խառնվեց, իրենք էլ՝ ճողոպրեցին: Հայտարարությամբ են ցանկանում հանդես գալ, մեզ էլ ասում են, թե՝ «տղա եք, եկեք»: Կներեք, բայց «քուչի» մակարդակի այսպիսի արտահայտություններին կարծում են՝ մենք պետք է արձագանքե՞նք ու կրկին նույն մակարդակո՞վ: Կարծում են այսպիսի բառապաշարով մեզ հետ խոսելիս մենք ոգևորվելո՞ւ ենք: Ջրբաժանների մասին են խոսում: Հետաքրքիր է, որ եթե 2011 թվականին քաղաքական բառապաշարում այս խոսքը չներմուծվեր, ի՞նչ էին անելու»,- ասում է Բաբայանը:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իրենց հրավիրած արտահերթ նիստին, ասել էր՝ «արտահերթ նիստով ընդունված հայտարարությամբ ուզում ենք վերջնականապես փակենք այն խոսակցությունները, որ իրենք (-խմբ. իշխանությունը) ամեն անգամ երկիրը տանում է նոր  դավադրության եւ փորձում հասարակությանը մոլորեցնել, որ նման բան չկա: ԱԺ արտահերթ նիստը վերջնական ջրբաժան է»:

Ըստ Բաբայանի՝ ընդդիմությունը փողոցային պայքարը սկսեց սխալ հաշվարկով, որն էլ պատճառ դարձավ դրա ձախողման:

«Իրենք պետք է հասկանան ու ընդունեն, որ իրենց պայքարը չհաջողվեց: Պետք է հասկանան, որ վաղ թե ուշ խորհրդարան են վերադառնալու: Միակ ճիշտն այս պարագայում դա է»,- կարծում է Բաբայանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ ընդդիմադիր խմբակցությունների մի շարք պատգամավորներ արդեն հատել են թույլատրելի բացակաների շեմը. «Բացականերն այնքան շատ են ոմանց, որ միգուցե զրկվեն պատգամավորական մանդատից»:

Դիտարկմանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ընդդիմադիրների բացակաների հետ կապված վճռական է տրամադրված, հարցադրմանը՝ այս մասով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում քննարկում եղե՞լ է, Բաբայանը դրական է արձագանքում:

«Ընդդիմադիր պատգամավորները դեռևս ժամանակ ունեն նիստերի գալու, սակայն ոմանք այնքան են բացակայել, որ չեմ կարծում՝ կկարողանան դրանք լրացնել: Կա օրենք, և մենք պարտավոր ենք շարժվել օրենքով: Այստեղ չկա կամայականության հարց, այնպիսի հարց չէ, որ կարող ես ասել՝ արժե ներել: Եթե ես նույնիսկ կարծեմ, որ պետք է ներել, օրենքով պետք է շարժվել, այս մասով ես էլ եմ վճռական»,- շեշտում է նա:

Վերջինիս դիտարկմամբ՝ ընդդիմադիր պատգամավորները, մինչև փողոցային պայքարի դուրս գալը, նիստերին գրանցվում էին, աշխատավարձ ստանում, սակայն բուն աշխատանքներին չէին մասնակցում. «Գումար ստանալիս պարտաճանաչ են եղել, բայց իրենց գործը չեն արել ու բացակայել են: Սա ցուցիչ է, թե իրենք ինչ են ասում ու ինչ անում»:

Հարցադրմանը՝ հունիսի 3-ի արտահերթ նիստին իշխող խմբակցությունը մասնակցելո՞ւ է, Բաբայանը նշում է՝ նախ պետք է ծանոթանան նախագծի հայտարարությանը, նոր որոշում կայացնեն. «Կծանոթանանք ու կորոշենք՝ իմաստ ունի՞ մասնակցելը, թե՞ անիմաստ «ջուր ծեծելու» գործընթաց է լինելու»:

Անյուտա Աթանեսյան

Տպել
2436 դիտում

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար և դաժան դաս էր, որից 3 գլխավոր հետևություն ենք քաղել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ