Փարիզի քաղաքապետն այցելել է ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ՝ վերահաստատելու արդյունավետ համագործակցությունը

2022 թվականի մայիսի 28-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում:

Գրասենյակից հայտնում են, որ պատվիրակության կազմում են եղել միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի գծով Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նգաչան, Փարիզի փոխքաղաքապետ և ՀԲԸՄ Ֆրանսիայի գործադիր տնօրեն Անուշ Թորանյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ և ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Նադիա Գործունյանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանը և Ֆրանսուա Դևեջյանը։ 

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը պատվիրակությանը ներկայացրել է ՀԲԸՄ-ի պատմությունը՝ ընդգծելով, որ իր ճկունության շնորհիվ կազմակերպությունը տասնամյակներ շարունակ կարողացել է արժանվույնս գնահատել տվյալ ժամանակաշրջանում հայ ազգի համար կարևոր առաջնահերթություններն ու ծրագրեր մշակել դրանց ուղղությամբ, հատկապես՝ ճգնաժամային ժամանակներում: Այնուհետև անդրադառնալով ՀԲԸՄ Հայաստանի ընթացիկ ռազմավարությանը, պրն Յակուբյանը ներկայացրել է սոցիալ-տնտեսական զարգացման, մարդասիրական օգնության, մշակույթի և կրթության ոլորտներում իրականացվող՝ կազմակերպության բազմաթիվ նախաձեռնությունները։ 

Միության հայաստանյան գրասենյակի նախագահը նաև իր երախտագիտությունն է հայտնել  վերջին տարիներին Ֆրանսիայի կառավարությունից ՀԲԸՄ Հայաստանին տրամադրված ֆինանսական աջակցության համար՝ ընդգծելով դրա կարևորությունը հայության կյանքը բարելավելու գործում։ Առանձնակի անդրադարձ է կատարվել ՀԲԸՄ Հայաստանին 50.000 եվրո ֆինանսական օգնություն տրամադրելուն, որն օգնել է դիմակայել Հայաստանում առողջապահական ճգնաժամին։ Նա նաև ընդգծել է Փարիզի Խորհրդի՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևի օգտին քվեարկելու կարևորությունը, որը նպատակ ուներ Ֆրանսիայի կառավարությունից պահանջել ճանաչել Արցախի անկախությունը։ 

Հաջորդիվ պատվիրակության անդամները հնարավորություն են ունեցել հանդիպելու Արցախից տարհանված, Արցախում ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» և «Կին ձեռներեցներ» ծրագրերի մի քանի շահառուներին, որոնք աջակցություն են ստացել Ֆրանսիայի կառավարությունից։ 

Ֆրանսիայի կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում ՀԲԸՄ Ֆրանսիան բարերարներից հայրենիք օգնություն հասցնելու գործընթացում կարևորագույն օղակ է։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունից վերջին տարիներին ստացված ավելի քան 100.000 եվրոյի ֆինանսական աջակցությունը Հայաստանում ծառայել է մի շարք նպատակների՝ սկսած COVID-19 համավարակի ընթացքում կենսապահովման սարքավորումներ և պարագաներ ձեռք բերելուց, ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի շահառուներին օժանդակելուց, որպեսզի սկսեն կամ ընդլայնեն իրենց փոքր բիզնեսները մինչև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տարհանված խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելը։ 

«Ֆրանսիայի կառավարության հետ մեր համագործակցության և Փարիզի քաղաքապետարանի հետ սերտ կապերի շնորհիվ ՀԲԸՄ Ֆրանսիան կազմակերպության ծրագրերի միջոցով կարողացել է մոբիլիզացնել հարյուրավոր կամավորներ Ֆրանսիայից և համակարգել ավելի քան 250.000 եվրո ֆինանսական օգնություն, որպեսզի աջակցենք 44-օրյա սարսափելի պատերազմի հետևանքով տարհանված ընտանիքներին։ Համոզված ենք, որ ամրապնդելով այդ կապերը՝ ՀԲԸՄ-ն իր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական հարաբերություններն ամրապնդելու գործում։ Միությունը Ֆրանսիայի և մասնավորապես Փարիզ քաղաքի անմնացորդ աջակցությունը կօգնի վերածել կոնկրետ գործողությունների՝ սատարելու Հայաստանի և Արցախի ժողովրդին»,- ասել է Նադիա Գործունյանը։

Ֆրանսիան և Հայաստանը պատմական դաշնակիցներ են և կիսում են ընդհանուր գաղափարախոսություն և արժեքներ։ Քաղաքապետ Իդալգոն, 2001 թ-ից նախ պաշտոնավարելով որպես Փարիզի փոխքաղաքապետ, և այնուհետև՝ 2014 թ-ից, որպես Փարիզի քաղաքապետ, շարունակաբար սատարել է արցախահայությանը և ճանաչել նրանց ազգային ինքնորոշման իրավունքը: Նրա ամուսինը՝ Փարիզի շրջանի տարածաշրջանային խորհրդական և խորհրդարանի նախկին անդամ Ժան-Մարկ Ժերմենը, նույնպես երկար տարիներ աջակցել է Արցախի ժողովրդին։ 2020 թ-ի դեկտեմբերին՝ հրադադարից հետո, Արցախ այցելած խորհրդարանականների առաջին պատվիրակության հետ միասին նա մասնակցել է ՀԲԸՄ Եվրոպայի YERIA նախաձեռնությանը։ 

Քաղաքապետ Իդալգոն իր եզրափակիչ խոսքում ևս վստահեցրել է ներկաներին, որ Փարիզ քաղաքը կանգնած է արցախահայության կողքին։ «Չնայած Արցախի Հանրապետությանն իմ աջակցության արդյունքում ես բախվում եմ բազմաթիվ հակագրոհների, ես երբեք այդ գաղափարից ետ չեմ կանգի։ Ես միշտ պայքարելու եմ Արցախի ինքնորոշման իրավունքի, անկախության և ճանաչման համար։ Մենք պարտավոր ենք արցախահայությանն օգնել խաղաղ կյանք ունենալ իրենց հողում և պաշտպանել նրանց վտանգված մշակութային ժառանգությունը։ Սա այն է, ինչ ես պարտավորվել եմ անել, քանի որ գիտենք, որ Արցախի ժողովուրդը նույնպես պայքարում է մեր արժեքների պաշտպանության համար։ Այսպիսով՝ ձեր պայքարը մեր պայքարն է, և մենք ձեր կողքին ենք լինելու»,- ասել է նա:

Տպել
771 դիտում

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին