Տրանսպորտը բարելավելու, բուժոլորտը կարգի բերելու կարիք կա. ինչ խնդիրներ է համայնքներում արձանագրում պատգամավորը

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը տևական ժամանակ է, ինչ մարզային այցեր է կատարում՝ հասկանալու, թե համայնքներում առանցքային ինչ խնդիրներ կան, ինչ դժգոհություններ ունեն քաղաքացիները և ինչպես լուծել դրանք:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում պատգամավորն ասում է՝ հիմնականում այցելում է 44-օրյա պատերազմից հետո անհետ կորածների ընտանիքներին, այցերի ընթացքում զուգահեռ՝ հանդիպում նաև համայնքների բնակիչների ու համայնքապետերի հետ: Վերջինիս խոսքով՝ խնդիրները հիմնականում գյուղատնտեսական կամ ենթակառուցվածքային ոլորտներին են վերաբերում՝ մարզային ճանապարհներ, տրանսպորտ, ոռոգման համակարգեր և այլն:

«Շատ են հարցերն ու խնդիրները նաև գյուղատնտեսական վարկերի տրամադրման հետ կապված, որովհետև Կառավարությունը մշակում է հասանելի ու ճկուն ծրագրեր՝ կապված գյուղատնտեսության հետ, իսկ բանկային համակարգը, մեծ ռիսկեր տեսնելով, շատ ժամանակ մասնակի է հասանելի դարձնում այդ ծրագրերի իրագործումը գյուղացիների համար»,- ասում է նա:

Պատգամավորի փոխանցմամբ՝ բնակիչների հիմնական դժգոհությունը տրանսպորտի հետ է կապված, որը պիտի ապահովի ակտիվ կապը մարզկենտրոնի կամ մայրաքաղաքի հետ, սակայն շատ դեպքերում բնակիչները կանգնում են խնդրի առաջ երթուղին շահագործողի ոչ բարեխիղճ աշխատանքի պատճառով:

«Կառավարությունը արդեն որոշ մարզերում ներդրել է ցանցային տրանսպորտի մոդելը, որի արդյունավետությունը կտեսնենք ընթացքում: Խնդրահարույց է նաև գյուղերը իրար կապող ճանապարհների վիճակը: Վերջին տարիներին Կառավարությունը մեծ թափով վերանորոգում է միջպետական ճանապարհները, ու կան բազմաթիվ նախագծեր մարզային ճանապարհների մասով»,- շեշտում է Արուսյակ Մանավազյանը:

Հարցադրմանը՝ իսկ ի՞նչ իրավիճակ ունենք այս տարի գյուղատնտեսության հետ կապված, բերքատվությունը, մասնավորապես՝ ծիրանի, խաղողի, առա՞տ կլինի, պատգամավորը արձանագրում է՝ այն համայնքները, որտեղ հասցրել է լինել, ցրտահարության դեպքեր չեն արձանագրվել, և արդեն նկատելի է, որ ունենալու ենք առատ բերքատվություն, մասնավորապես՝ ծիրանի, խաղողի, սալորի, դեղձի և այլ մրգերի տեսակներից:

Անդրադառնալով մարզերում մշակութային կյանքի զարգացմանը՝ վերջինս նկատում է՝ հաշվի առնելով վերջին երկու տարիների դեպքերը՝ համավարակը, պատերազմը, սպորտային ու մշակութային կյանքը մնացել է հետին պլանում. «Սակայն այս տարի արդեն նկատելի է մեծ ակտիվություն և ոչ միայն պետական աջակցության մակարդակով»: Պատգամավորը հիշեցնում է, որ վերջին շրջանում Հայաստանի մի քանի մարզերում անց են կացվել վարչապետի գավաթի մրցաշարեր, որոնց հազարավոր մարդիկ են մասնակցել:

Անդրադառնալով հարցին, որ ՀՀ առողջապահության նախարարությունը բազմիցս հաղորդագրություններ է տարածում՝ նշելով՝ համայնքային բուժհաստատությունները վերազինվում են նոր տեխնիկայով, վերանորոգվում են պոլիկլինիկաները, արդյոք տեսանելի՞ են այդ փոփոխությունները, Մանավազյանը նշում է, որ այն մարզերում, որտեղ ինքը եղել է, փոփոխություններ չի նկատել դեռ:

«Մարզային պոլիկլինիկաները կարիք ունեն խիստ վերազինման ու վերանորոգման, իսկ բուժաշխատողները՝ պրոֆեսիոնալ վերապատրաստման: Մեծ են դժգոհություններն այդ ոլորտում պացիենտին ուշադրություն ու վերաբերմունք ցուցաբերելու հարցում, ինչը մոտեցման խնդիր է ու ոչ մի կապ չունի պրոֆեսիոնալ մասնագիտական պատրաստվածության ու տեխնիկայի հագեցվածության հետ»,- շեշտում է պատգամավորը:

Այցերի ընթացքում վերջինս հանդիպել է նաև մի շարք դպրոցների տնօրենների և անձնակազմերի հետ և արձանագրել՝ մարզերում որոշ դպրոցներ ունեն սեյսմիկ անվտանգության խնդիրներ, բայց Կառավարությունը, ըստ աստիճանի, մշակել է հիմնանորոգման հերթականությունը:

«Խնդիր կա նաև մասնագիտական լաբորատորիաների: Նեղ մասնագիտական առարկաների դասավանդման համար մեկ ուսուցիչը դասավանդում է նաև հարակից մյուս գյուղերում, ինչի համար ստանում է ճանապարհածախսի գումար, բայց կրկին գալիս ենք նույն խնդրին, որ տրանսպորտի համար ճանապարհածախսը հատկացվում է, իսկ գյուղերում գրեթե տրանսպորտ չկա: Կրթական ոլորտում այլ կարևորագույն խնդիր, որի մասին ասում են, ավագ դպրոցի հետ է կապված: Գյուղերում չկա կրթական մասնագիտական հոսք, որով աշակերտը կուղղորդվի հետագա մասնագիտություն ընտրելու հարցում»,- արձանագրում է զրուցակիցը:

Պատգամավորը նաև վստահեցնում է՝ բոլոր այն խնդիրները, որոնք արձանագրել է, դրանց վերաբերյալ Կառավարությունը մշակած նախաձեռնություններ ունի. «Դեռ շարունակական են լինելու իմ մարզային այցելությունները: Հիմա բյուջեի քննարկումներ են, ավարտից հետո կրկին մարզերում կլինեմ, և գուցե նոր խնդիրներ բարձրաձայնվեն, որոնք կունենան օրենսդրական լուծման անհրաժեշտություն»:

Անյուտա Աթանեսյան

Տպել
4256 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է