Խոշոր ու ողբերգական ավտովթարներ Տավուշում, Կոտայքում և Արմավիրում. ՔԿ-ն պարզում է պատահարների հանգամանքները (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի, Կոտայքի և Արմավիրի մարզային քննչական վարչություններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ներկայացնելով 3 վթարներից մանրամասներ:

Այսպես՝ 2022թ. հունիսի 06-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 137.7 կմ հատվածում միմյանց են բախվել Վրաստանի Հանրապետության քաղաքացու վարած «Տոյոտա» և Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի բնակչի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի և ավտոմեքենաների զննություններ, հարցաքննվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:

2022թ. հունիսի 7-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 26,8 կմ հատվածի՝ դեպի Երևան տանող ուղեմասում «ԲՄՎ X5 4.4I» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ 2,0 TD» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել արգելապատնեշին և ընկել 300 մետր խորությամբ ձորը, որի հետևանքով վարորդը մահացել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ԲՄՎ X5 4.4I» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան վարել է՝ չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, համապատասխան սարքի միջոցով ստուգվել է «ԲՄՎ X5 4.4I» մակնիշի ավտոմեքենայի վարորդի սթափության աստիճանը, համաձայն զննության արդյունքի՝ նրա մոտ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,9828 միլիգրամ, որը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ համարվում է ոչ սթափ վիճակ: Հավելենք, որ վերջինս չի լքել ավտոպատահարի վայրը,  դեպքի մասին անձամբ ահազանգել է ոստիկանություն և շտապօգնություն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության  Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն:

«ԲՄՎ X5 4.4I»-ի վարորդը հարցաքննվել է՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով վերջինից վերցվել են արյան փորձանմուշներ, նշանակվել է դատատոկսիկոքիմիական փորձաքննություն: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է գրավը: 

2022թ. հունիսի 7-ին՝ ժամը 02:15-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 1988թ. ծնված կին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերջինս մարմնական վնասվածքները ստացել է 2022թ. հունիսի 7-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14.5 կմ հատվածում «Օպել» և «Նիսան» մակնիշի  ավտոմեքենաների միմյանց բախվելու հետևանքով, վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները, ստացած մարմանական վնասվածքներով, տեղափոխվել հիվանդանոց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության  Վաղարշապատի քննչական բաժնում հարուցել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել փորձանմուշներ, առգրավվել տրանսպորտային միջոցներում՝ դեպքի պահին եղած անձանց հագուստները:

Տպել
1210 դիտում

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել