ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 6-7-ը Լոռու մարզում է եղել (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 6-7-ը այցելել է Լոռու մարզ, որտեղ մեկ տասնյակից ավելի պաշտոնական և մասնավոր հանդիպումներ է ունեցել։

Աննա-Հակոբյանն-այցելել-է-Վանաձորի-ծննդատուն-ֆիզիոթերապիայի-բաժանմունք-և-տեսակցել-44-օրյա-պատերազմի-մասնակցի-ծնողներին-5.jpg (194 KB)

Աննա Հակոբյանի այցը Լոռու մարզ սկսվել է Վանաձորից: Առաջին կանգառը Վանաձորի բժշկական կենտրոնն է եղել, որտեղ նրան դիմավորել են Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատարը, բուժկենտրոնի տնօրենը:

Բուժկենտրոնի անձնակազմը Աննա Հակոբյանին ուղեկցել է Վանաձորի ծննդատուն, որտեղ 3 օրում ծնվել է 23 երեխա՝ 16 տղա և 7 աղջիկ: Վարչապետի տիկինը տեսակցել է բոլոր նորածիններին: Նրանց մայրերին նվիրելով ծաղկեփունջ՝ Աննա Հակոբյանն ընդգծել է, որ ծնողներից է կախված իրենց երեխաների ապագան և հույս հայտնել, որ նրանք մեծ ուշադրություն կդարձնեն իրենց զավակների առողջությանն ու կրթությանը։

Աննա-Հակոբյանն-այցելել-է-Վանաձորի-ծննդատուն-ֆիզիոթերապիայի-բաժանմունք-և-տեսակցել-44-օրյա-պատերազմի-մասնակցի-ծնողներին-8.jpg (154 KB)

Աննա Հակոբյանին ներկայացվել է նաև Վանաձորի բժշկական կենտրոնի նորաբաց ֆիզիոթերապիայի բաժանմունքը: Այն գործում է այս տարվա փետրվարից և վերազինվել է «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ: Բաժանմունքը պատերազմի մասնակիցների համար ծառայում է որպես վերականգնողական կենտրոն, քաղաքացիական անձանց նույնպես մատուցվում են ծառայություններ: Այն վերազինված է եվրոպական բարձր ստանդարտներին համապատասխանող լավագույն սարքավորումներով:

Բաժանմունքի վարիչ Արթուր Մխիթարյանի խոսքով՝ այն իր հնարավորություններով Հայաստանում երկրորդն է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից հետո:

Աննա-Հակոբյանն-այցելել-է-Վանաձորի-ծննդատուն-ֆիզիոթերապիայի-բաժանմունք-և-տեսակցել-44-օրյա-պատերազմի-մասնակցի-ծնողներին-10.jpg (147 KB)

Լոռու մարզ այցելության հաջորդ կետը Դարպաս գյուղն է եղել, որտեղ վարչապետի տիկինը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարեն Ավետյանի ընտանիքի հետ։

Աննա Հակոբյանին դիմավորել է Կարենի մայրը և նրան ուղեկցել որդու սենյակ։ 56-ամյա Կարինե Դալլաքյանն օրվա մեծ մասն անցկացնում է որդու սենյակում, որտեղ ամեն ինչ դասավորված է, սենյակի ամեն անկյուն Կարենին է հիշեցնում։

Աննա-Հակոբյանն-այցելել-է-Վանաձորի-ծննդատուն-ֆիզիոթերապիայի-բաժանմունք-և-տեսակցել-44-օրյա-պատերազմի-մասնակցի-ծնողներին-11.jpg (162 KB)

Նրա լուսանկարները, ստացած մեդալներն ու գրառումները Կարինե Դալլաքյանն աչքի լույսի պես է պահում։ Ամեն լուսանկար ու Կարենին պատկանող յուրաքանչյուր իր մի մեծ պատմություն է պարունակում։ Իրար կողք կողքի շարված իրերը և Կարենի թողած հուշերը մայրը բոլոր մանրամասներով ներկայացրել է վարչապետի տիկնոջը։

Կարեն Ավետյանի զորացրվելուն մնացել էր 3 ամիս: Դաստիրակված, հայրենասեր, շատ լավ տղա և մարզիկ. 44-օրյա պատերազմի մասնակցի մասին խոսելիս բոլորը միաբերան այս բնութագրումներն են տալիս: Կարեն Ավետյանը ընտանիքի միակ զավակն էր։

Աննա-Հակոբյանն-այցելել-է-Վանաձորի-ծննդատուն-ֆիզիոթերապիայի-բաժանմունք-և-տեսակցել-44-օրյա-պատերազմի-մասնակցի-ծնողներին-13.jpg (135 KB)

Աննա-Հակոբյանն-այցելել-է-Վանաձորի-ծննդատուն-ֆիզիոթերապիայի-բաժանմունք-և-տեսակցել-44-օրյա-պատերազմի-մասնակցի-ծնողներին-15.jpg (212 KB)

Աննա-Հակոբյանն-այցելել-է-Վանաձորի-ծննդատուն-ֆիզիոթերապիայի-բաժանմունք-և-տեսակցել-44-օրյա-պատերազմի-մասնակցի-ծնողներին-16.jpg (209 KB)

Աննա-Հակոբյանն-այցելել-է-Վանաձորի-ծննդատուն-ֆիզիոթերապիայի-բաժանմունք-և-տեսակցել-44-օրյա-պատերազմի-մասնակցի-ծնողներին-17.jpg (238 KB)

Աննա-Հակոբյանն-այցելել-է-Վանաձորի-ծննդատուն-ֆիզիոթերապիայի-բաժանմունք-և-տեսակցել-44-օրյա-պատերազմի-մասնակցի-ծնողներին-1 (1).jpg (260 KB)

Տպել
1391 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է