Գյումրին շուտով չի ունենա մատուռ հիշեցնող երթուղայիններ, հայհոյող, ծխող վարորդներ. տրանսպորտային համակարգը կարդիականացվի

15/06/2022 schedule15:07

Այն, որ Գյումրու երթուղայինների մեծ մասը մատուռներ են հիշեցնում, իսկ դրանցում առկա մեծաքանակ սրբապատկերները, խաչերն ու խաչված Հիսուսի արձանները, ընթացքի պահին տարբեր կողմեր ճոճվող օրհնանքի հղումներով ասեղնագործ կտորները կարող են ստիպել իջնելիս հետ-հետ քայլել ու խաչակնքվել, վաղուց որևէ մեկի համար ո՛չ տարօրինակ, ո՛չ էլ անընդունելի չէ:

287362885_3311347029180986_6959938587783409178_n.jpg (58 KB)

Եթե նկարագրվածին ավելացնենք ղեկը թողած՝ խաչակնքվող, զուգահեռաբար հայհոյող, աշխատանքի պահին հեռախոսային «ռազբորակների» կիզակետում գտնվող, ծխող ու թքող վարորդներին ու նրանց նախընտրած հատուկ ողբաձայն երաժշտությունը, կունենանք Գյումրու այսօրվա երթուղային ցանցի իրական նկարագիրը:

287260509_769713537721198_6326804445222092910_n.jpg (290 KB)

Շուտով ամեն ինչ կփոխվի այս ոլորտում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման վստահություն է հայտնում Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը:

Դեռ նախորդ տարի սուբվենցիոն ծրագրով է համայնքը 65 նոր տրանսպորտային միջոց ձեռք բերել, սակայն պատասխանատուների՝ մայիսի վերջ հունիսի սկիզբ նոր երթուղային ցանցի գործարկման խոստումը դեռ չի կատարվել:

285562517_2900906920214415_7491012732493572994_n.jpg (223 KB)

«Կանգնած մեքենաները լուրջ ծախսեր չեն պահանջում, նախ դրանք երաշխիքային ժամկետում են: Տեխզննում են անցել և 2022-ի համար խնդիրներ չունեն»,- նկատում է համայնքապետը:

Նոր միկրոավտոբուսների արագ շահագործումը դեռ չի հաջողվում տարբեր պատճառներով՝ և՛ ավտոպարկի շինարարությունը դեռ ավարտին չի հասել, և՛ մեքենաների հետ կապված որոշ հարցեր են մնացել կարգավորելու:

Դրանից զատ՝ ձևավորվել է «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն, որը կազմավորման փուլում է և աշխատանքի է հրավիրում փորձառու վարորդների՝ D կարգի վարորդական վկայականով, մեխանիկների՝ համապատասխան փորձով և որակավորմամբ, ավտոէլեկտրիկների, ենթակարգավարների, ավտոլվացողների, բուժակների և հաշվապահի:

«Ուզում ենք բոլոր խնդիրները լուծած դուրս գալ երթուղի: Վարորդները կոկիկ լինեն, ուղևորների հետ խնդիրներ չունենան, հեռախոսով չխոսեն, չծխեն: Վերահսկելու ենք, որ նախկին խնդիրները չլինեն»,- ընդգծում է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ Արամ Սարուխանյանը:

285289637_2895305867441187_7328340335274901672_n.jpg (233 KB)285453769_2895306307441143_2090436953726879213_n.jpg (367 KB)

Գյումրու նոր երթուղային ցանցի շահագործման համար ձեռք բերված մեքենաներում 16 մլն 285 հազար դրամի շրջանակներում արդեն տեղադրված են տեսահսկող և մետաղադրամ ընդունող սարքերը: Վարորդները գումարի հետ գործ չեն ունենալու, քաղաքացին միկրոավտոբուս է բարձրանալու՝ իր մոտ ունենալով 100 դրամանոց մետաղադրամ, որը ոչ թե վարորդին է փոխանցելու, այլ գցելու է սարքի մեջ:

285268359_2895306050774502_2612970792273866617_n.jpg (240 KB)

Առկա խմբաքանակով, սակայն, հնարավոր չի լինի Գյումրու երթուղային ամբողջ ծանրաբեռնվածությունը կարգավորել: Նորմալ աշխատանքի համար ևս 20 միկրոավտոբուս է պետք: Սարուխանյանն ասում է՝ այս պահին քննարկում են՝ ֆինանսական ինչ միջոցներով է հնարավոր այդ հարցի լուծումը:

Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանն էլ այդ 20-ից բացի՝ 5 այլ փոխադրամիջոցի ձեռք բերման մտադրության մասին է տեղեկացնում:

«Կայուն կանաչ զարգացման ծրագրի շրջանակներում 5 էլեկտրոավտոբուս ենք ստանալու, մեկ այլ ծրագրով էլ էլեկտրոավտոբուս կստանանք, որ կարողանանք ցանցը հագեցած դարձնել»: Այդ կերպ կլինի 85 մեքենա, և դա բավարար է Գյումրիում երթուղային ցանցի շահագործման համար: Դրանք 7 երթուղի կսպասարկեն, կունենան հստակ ժամանակացույց»,- վստահ է պատասխանատուն:

Ներկա պահին, ըստ Սարուխանյանի, Գյումրին 87 տրանսպորտային միջոց է սպասարկում, անկախ խնդիրներից, ըստ նրա, սպասարկումը նորմալ է: Իսկ այն, որ երեկոյան ժամերին հատկապես կան երթուղայիններ, որոնք ընդհանրապես չեն աշխատում, Սարուխանյանը նորմալ է համարում, սակայն հստակեցնում է՝ ոչ թե չկան, այլ դրանց թիվն է պակասում:

Հարկ է նկատել, որ, օրինակ, Մսիկ կոմբինատ թաղամասը սպասարկող թիվ 14 համարի երթուղայինն աշխատանքը լավագույն դեպքում ավարտում է ժամը 18:00-ին, թիվ 12-ն աշխատում է մի փոքր ավելի երկար, ըստ գյումրեցիների՝ մինչև 19:00, շաբաթ-կիրակի օրերին՝ մինչև 18:00-ն:

«Դե էդ ժամերին մարդկանց թիվն էլ է նվազում: 1-2 քաղաքացու համար ամբողջ երթուղին սպասարկելը մի քիչ ոչ ձեռնտու է»,- ասում է համայնքապետարանի պատասխանատուն:

288461823_442284564404589_3603092615481833754_n.jpg (265 KB)287260509_769713537721198_6326804445222092910_n.jpg (290 KB)

Նոր երթուղայինների պարագայում սպասարկումը նախատեսվում է մինչև 21:00 կամ մի փոքր ավելի: Երթուղային 9 ցանցի փոխարեն նորերը կսպասարկեն 7-ը: Երբ ամեն ինչ կհստակեցվի, ժամն ու գրաֆիկն էլ հայտնի կդառնան: Սարուխանյանը չի կարծում, որ երկար աշխատանքի պարագայում, օրինակ, մինչև 24:00-ն կլինեն քաղաքացիներ, որոնք կօգտվեն երթուղայիններից: «Ուղղակի դատարկ երթևեկելու են»,- ասում է նա:

85 մեքենայի հաշվարկով նվազագույնը 160 վարորդ կաշխատի Գյումրիում: Նրանք երթուղի են դուրս գալու հերթափոխով, յուրաքանչյուրը՝ 200.000 դրամ աշխատավարձով: Թվի մեջ, ըստ պատասխանատուի, ներառնված են բոլոր հարկերը:

Նաեւ վստահեցնում են՝ կլինի հանրային փոխադրամիջոց հաշմանդամություն ունեցողների, մասնավորապես՝ սայլակով, քայլակով կամ հենակով տեղաշարժվողների համար:

Տպել
3801 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները