ԱՄՆ-ն Ուկրաինային կուղարկի ևս 1 միլիարդ դոլարի զենք ու զինամթերք. ուկրաինական կողմն այն քիչ է համարել ու թվեր հրապարակել

Երեկ՝ չորեքշաբթի օրը, ամերիկյան վարչակազմը հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի ևս 1 միլիարդ դոլարի զենք և զինամթերք։ Այս ռեկորդային փաթեթը կներառի մասնավորապես հաուբիցներ և նրանց համար նախատեսված զինամթերք և հրթիռային կայաններ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հայտարարել է օգնության այս նոր փաթեթի մասին Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցից հետո։

«Ես նախագահ Զելենսկիին տեղեկացրել եմ, որ Միացյալ Նահանգները ևս 1 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրում Ուկրաինային, ներառյալ՝ լրացուցիչ հրետանային և առափնյա պաշտպանության միջոցներ, ինչպես նաև զինամթերք և առաջադեմ հրթիռային համակարգեր, որոնք անհրաժեշտ են ուկրաինացիներին Դոնբասում իրենց պաշտպանական գործողությունների համար»,- ասվում էր Բայդենի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ բացի ռազմական օգնությունից, երկիրը ևս 225 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի ժողովրդին մարդասիրական օգնության նպատակով: Գումարը, ըստ Միացյալ Նահանգների նախագահի, կուղղվի մարդկանց մաքուր ջրով, դեղորայքով, սննդով, փախստականների համար ապաստաններով և նույնիսկ դրամական նպաստներով ապահովելու համար:

Աննախադեպ ծախսերով աննախադեպ ռազմական օգնություն 

Ամերիկյան օգնության նոր մասը կհատկացվի որպես աննախադեպ փաթեթի հատված, որը կազմում է գրեթե 40 միլիարդ դոլար, որը հաստատել է ԱՄՆ-ի խորհրդարանը Ուկրաինայի համար օգնության շրջանակում մայիսի կեսերին։

Բայդենի հայտարարությունից մի քանի ժամ առաջ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բրյուսելում ուկրաինական ճգնաժամի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը խոսել էր օգնության նոր փաթեթի մասին։ «Մենք արդեն շատ բան ենք արել, բայց չենք կարող ժամանակ կորցնել: Այսօր մենք կուժեղացնենք աջակցությունն Ուկրաինայի զինված ուժերին»,- ասել է Օսթինը:

Չորեքշաբթի՝ ավելի ուշ, Պենտագոնը մամուլի հաղորդագրության մեջ մանրամասնել էր՝ ինչ է ներառվելու միլիարդ արժեցող նոր փաթեթում։

Այսպես՝ օգնությունը ներառում է՝

  • ևս 18 հատ 155 մմ հրետանային հաուբիցներ,
  • դրանց համար նախատեսված 36 հազար պարկուճ
  • անանուն թվով հրթիռներ HIMARS-ի կայանքներին,
  • չորս զրահամեքենա՝ վնասված տեխնիկայի տարհանման համար,
  • պահեստամասեր և «այլ սարքավորումներ».

Ըստ արևմտյան մամուլի՝ այդ «այլ սարքավորումների» թվում կարող են լինել մասնավորապես գաղտնագրված հաղորդագրությունների փոխանակման ռադիոհաղորդիչները և գիշերային տեսահսկման սարքերը։

Բացի այդ, որոշ չհաստատված տեղեկությունների համաձայն, ամերիկացիներն ու բրիտանացիները կարող են Ուկրաինային փոխանցել ցամաքային «Հարփուն» հականավային հրթիռներ։

Ուկրաինայի զինված ուժերի տրամադրության տակ արդեն կան Harpoon հրթիռների արձակման կայանքներ։ Ճիշտ է, դրանք ուղղակիորեն Կիև չեն տեղափոխվել, այլ հասել են այնտեղ Դանիայի միջնորդությամբ։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը չորեքշաբթի օրը իր նորվեգացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ բրիտանական բազմակի հրթիռային համակարգերի (MLRS) մատակարարումն Ուկրաինա պետք է շուտով ավարտվի: Խոսքը, ենթադրաբար, ընդամենը երեք MLRS-ի մասին է, սակայն այս թիվը դեռ պաշտոնապես չի հաստատվել։ ԱՄՆ-ը, ըստ պաշտոնական տվյալների, մինչ այժմ զինված ուժերին տվել է Himars MLRS չորս համակարգ։

Ուոլեսը նշել է նաև «Հարփուն» հրթիռները, որոնք պատրաստվում է նաև Բրիտանիան տալ ուկրաինացիներին։ Նա ասել է, որ հրթիռի բրիտանական տարբերակը փոքր-ինչ տարբերվում է ամերիկյան տարբերակից և նախատեսված է նավերից արձակելու համար, ուստի Մեծ Բրիտանիան պետք է ստուգի, թե արդյոք իր հրթիռները համատեղելի՞ են ամերիկյան կայանքների հետ:

Օգնությունը քիչ է, Ուկրաինան ավելի շատ միջոցներ է պահանջում

Ուկրաինայում հակամարտության մեկնարկից ի վեր տրվող աննախադեպ ռազմական օգնության ծավալները, այնուամենայնիվ, դարձյալ բավարար չեն:

Ուկրաինական կողմը շաբաթներ շարունակ ասում է, որ պատերազմի ներկա փուլում արևմտյան զենքի մատակարարումների ծավալը լիովին չի համապատասխանում Ուկրաինայի կարիքներին. Ռուսաստանը բազմիցս գերազանցում է նրան հրետանու առումով և պարզապես ողողում է ուկրաինական դիրքերը արկերով և հրթիռներով:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը երկու օր առաջ գրել էր, որ հակառակորդի հետ հավասարության հասնելու, «պատերազմը վերջ տալու և Ռուսաստանին Ուկրաինայից վռնդելու համար» ուկրաինական բանակին անհրաժեշտ է 1000 հաուբից, 300 հատ բազմակի հրթիռային կայաններ, 500 տանկ, 2000 այլ զրահամեքենա և 1000 անօդաչու թռչող սարք։

Երկրի իշխանությունը որոշակի հույսեր է կապում ուկրաինական ճգնաժամի և Ուկրաինային աջակցության հարցերով կոնտակտային խմբի հանդիպման հետ, որը մեկնարկել է երեկվանից և կշարունակվի նաև այսօր Բրյուսելում: Խմբի կազմում ներկայացված է 50 երկիր:

Այս խմբի առաջին հանդիպումը կայացել է Գերմանիայում՝ ամերիկյան Ռամշտեյն բազայում, և այդ ժամանակվանից խումբը կոչվել է քաղաքի և բազայի անունով։

Միխայիլ Պոդոլյակը չորեքշաբթի դիմել էր բրյուսելյան հանդիպման մասնակիցներին՝ կրկին «Թվիթերի»-ի միջոցով գրառում կատարելով:

«Որոշ հատվածներում հրետանու հարաբերակցությունը 10-1 է, առաջնագիծը 1000 կմ-ից ավելի է, ամեն օր պաշտպաններից հաղորդագրություններ եմ ստանում՝ «պահում ենք, կանգնում ենք, միայն ասեք՝ երբ սպասել զենք»: Այս հարցն ուղղում եմ Ռամշտեյնի հավաքի մասնակիցներին՝ ե՞րբ սպասել արդյունքների. Բրյուսել, մենք սպասում ենք որոշումների»,- գրել էր Պոդոլյակը։

Հիշեցնենք՝ ռազմական գործողություններն Ուկրաինայի տարածքում և Դոնբասում սկսվել են փետրվարի 14-ին ու շարունակվում են մինչ օրս:

Տպել
1518 դիտում

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը