400 ԱՄՆ դոլար գումար ու թանկարժեք օծանելիք․ ԱՀ ԱԱԾ-ն պետական դավաճանության հերթական դեպքն է բացահայտել (տեսանյութ)

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ հերթական պետական դավաճանության դեպքն է բացահայտվել:

ԱՀ ԱԱԾ հաղորդագրությունը՝ ստորև.

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ծավալած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ է ստացել այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Ա. Հ-ի հետ 2021թ. մայիսին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ներկայանալով որպես արտասահմանյան գիտահետազոտական համալսարանի աշխատակից՝ կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչ, որը առաջարկել է գումարի դիմաց նրա համար հավաքել ՀՀ-ում և ԱՀ ում տիրող իրավիճակի, առանձին դեպքերի և գործընթացների վերաբերյալ տեղեկություններ, որոնք իբրև պետք է օգտագործի իր գիտական աշխատանքներում:

Ա. Հ.-ն, ընդունելով նրա առաջարկը, սկսել է վերջինիս տրամադրել որոշակի տեղեկություններ Արցախում տիրող իրավիճակի, սոցիալական ծրագրերի, Արցախ այցելող օտարերկրյա քաղաքացիների և այլնի վերաբերյալ: Որոշ ժամանակ անց օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի հրավերով և ֆինանսավորմամբ Ա. Հ.-ն 2021 թվականի հոկտեմբերի 23-ին մեկնել է Ուկրաինայի Հանրապետության ք. Կիև, որտեղ հանդիպել է օտարերկրյա հատուկ ծառայության 2 աշխատակցի հետ, արդեն իսկ տրամադրած տեղեկությունների դիմաց նրանցից ստացել 400 ԱՄՆ դոլար գումար ու թանկարժեք օծանելիք և պայմանավորվածություն ձեռք բերել ամսական 300 ԱՄՆ դոլար գումարի դիմաց շարունակել տրամադրել նրանց հետաքրքրող տեղեկություններ:

Կիևից վերադառնալուց հետո Ա. Հ-ի համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծառայության հետ ստացել է այլ երանգ. վերջինս սկսել է գործել հստակ առաջադրանքներով, որոնց կատարման արդյունքում փոխանցել է տեղեկություններ, որոնք թեև պետական գաղտնիք չեն հանդիսանում, բայց կարող են օգտագործվել ՀՀ և ԱՀ արտաքին անվտանգության դեմ:

2022թ. հունվարի 28-ին Ա. Հ.-ն օտարերկրյա հատուկ ծառայության կողմից կատարված աշխատանքի համար վարձատրություն ստանալու և հրահանգավորվելու նպատակով նրանց հրավերով և ֆինանսավորմամբ մեկնել է Վրաստանի Հանրապետություն, ք. Թբիլիսի, որտեղ նրանց հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ստացել է 1500 ԱՄՆ դոլար գումար և ստորագրել վերջիններիս հետ համագործակցելու պարտավորագիր, ինչպես նաև թանկարժեք նվերներ՝ օծանելիք, պայուսակ և Iphone 11 մոդելի հեռախոս, որում տեղադրված էր հատուկ ծրագիր, որի միջոցով վերջինս հետագա համագործակցության ընթացքում փոխանցել է նրանց առաջադրանքով հավաքած տեղեկությունները:

Այսպիսով՝ Ա. Հ.-ն մինչ ս.թ. մայիսի 25-ը օտարերկրյա հատուկ ծառայության առաջադրանքով, երբեմն էլ իր նախաձեռնությամբ հավաքել և փոխանցել է Արցախի Հանրապետության տնտեսական վիճակի, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների սոցիալական, քաղաքական իրադրությունների և առանձին գործընթացների, Արցախի ԱԳՆ-ի գործունեության, կառուցվածքի և ղեկավար կազմի, Արցախում տեղակայված ՌԴ Խաղաղապահ զորքերի, հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի, պատերազմի հետևանքով բռնի տեղահանված ԱՀ քաղաքացիների քանակի, պետության կողմից նրանց տրվող աջակցության, Արցախում տիրող մթնոլորտի և առանձին գործընթացների վերաբերյալ տեղեկություններ, որոնք զգալի վնաս են հասցրել ԱՀ արտաքին անվտանգությանը:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ակտիվ և հետևողական գործունեությունը՝ հավաստիացնելով, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը և խափանումը ծառայության առաջնահերթությունն ու հիմնական ուղղությունն է՝ միաժամանակ հիշեցնելով, որ ԱՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածով, այն է՝ պետական դավաճանությունը, նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով օժանդակել է հետագա վնասը կանխելուն, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Նկատենք, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության բացահայտած՝ պետական դավաճանություն կատարած անձը կին է:

Տպել
2133 դիտում

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ