Լավ հանգիստ եմ մաղթում քաղաքական «գերեզմանոցում». Սիմոնյանը՝ որոշ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու մասին

ՀՀ Ազգային ժողովը մոտ օրերս կքննարկի ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատներից զրկելու հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կքննարկենք խմբակցությունով ու վարչությունով՝ արդյոք արժե՞ այդ քայլին գնալ, թե՞ չարժե, որովհետև օրենքը դրա հնարավորությունը տալիս է, եւ կա երկու կարծիք։  Կա կարծիք, որ այսպես, թե այնպես ընդդիմությունն ինքն իրեն արդեն մանդատներից զրկել է: Անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնում՝ մեր գործընկերներն այդքան բարձր նշաձող դնելուց հետո ու այդ նշաձողի տակ մնալուց հետո ինչպե՞ս են վերադառնալու դահլիճ։ Այն, ինչ մահացած է, չես կարող զրկել մանդատից եւ սպանել։ Նաեւ կարծիք կա, որ պետք է մինչև վերջ «մաշեցնել» այն ամենը, ինչ իրենք արեցին»,- ասաց Սիմոնյանը:

Վերջինս հայտնեց՝ առնվազն տասը պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլատրելիից բավականին շատ են։ Մինչ այդ՝ 11-ն են եղել, բայց քանի որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դրել մանդատը, մնացել են 10-ը:

Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը զբաղված է պաշտոնակռվով, որը այժմ նաեւ բացահայտ կերպով են անում:

«Առաջին օրվանից էլ սա պաշտոնակռիվ է: Իրենք, ամեն ինչ թողած, հիմա մեկնաբանում եւ բացատրում են, թե ինչու իրենց չի կարելի մանդատից զրկել. առաջին իսկ օրից այս ամենը եղել է պաշտոնակռիվ: Նույն Դաշնակցության, նույն Ռոբերտ Քոչարյանի աջակիցների համար սա մանդատակռիվ է, արել են, որ ունենան անձեռնմխելիություն, որ գնան ոստիկանին հարվածեն ու ասեն՝ «մի րոպե, ես պատգամավոր եմ», գնան լկտիություն անեն, մտնեն նախարարության շենք եւ այլն: Թող իրենց չթվա, որ լկտի պահվածքը Հայաստանի քաղաքացիների մեջ աջակցություն է գտնելու»,- շեշտեց ԱԺ նախագահը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ 2018 թվականին էլ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում չէր, փողոցային պայքար էր իրականացնում, բախումներ էին լինում եւ այլն, սակայն այդ ժամանակ ոչ ոք մանդատից զրկելու հարց չէր բարձրացնում: Սիմոնյանն էլ, արձագանքելով դիտարկմանը, նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը բացակայությունների թույլատրելի շեմը չէր անցել: Սիմոնյանը նաեւ շեշտեց՝ համեմատականներ տանելը տեղին չէ, որովհետեւ համաժողովրդական շարժումը եւ Դաշնակցության ու Հանրապետական կուսակցական աջակիցների պահվածը անհամեմատելի են:

«Ընդդիմադիրները դեռ շատ սովորելու բան ունեն թե՛ Նիկոլ Փաշինյանից, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից, թե՛ ժողովրդից: Հիմա ես իրենց լավ հանգիստ եմ մաղթում քաղաքական «գերեզմանոցում», որտեղ նոր քաղաքական գործիչ Իշխան Սաղաթելյանը, որն ասում էր՝ ՔՊ-ն քննարկում է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանին «ժերտվա» տա, չնկատեց, թե ինչպես իր ուսին հարվածելով՝ ասացին՝ ամեն ինչ ճիշտ ես անում. տարան դրեցին զոհասեղանին»,- եզրափակեց ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, որ երեկ «Հայկական ժամանակ»-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց էր հղել, թե վերջինս ի՞նչ դիրքորոշում ունի ընդդիմադիր այն պատգամավորներին, որոնք գերազանցել են բացակաների թույլատրելի շեմը, մանդատից զրկելու վերաբերյալ: Կառավարության ղեկավարը, առցանց ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, նշել էր. «Ընթացակարգ գոյություն ունի: Ես տեղյակ եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում այս թեմայով քննարկում է տեղի ունենալու: Եթե ԱԺ խորհուրդը որոշում կայացնի, հետո պետք է դիմել Սահմանադրական դատարան: Մեր թիմում դեռ քննարկում ու որոշում այս թեմայով չի եղել, հետևաբար ես իմ անձնական դիրքորոշումը հրապարակել ճիշտ չեմ համարում»:

Տպել
3772 դիտում

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ