Հայաստանից` Ալթայ

05/04/2011 schedule13:05

1949 թվականն էր, հունիսի 14-ը: Օրը նոր էր բացվում, բայց ավարտվում էր «անբարեհույս տարրերի ու նրանց ընտանիքներին» Ալթայի երկրամաս արտաքսելու օպերացիան: «Վրացական, Հայկական, Ադրբեջանական ԽՍՀ-ներից, ինչպես նաեւ Սեւ ծովի առափնյա տարածքներից արտաքսվողների տեղափոխության, վերաբնակեցման եւ աշխատանքի տեղավորման մասին» խիստ գաղտնի որոշումը, որ տարածվում էր «դաշնակցականների, թուրքահպատակ քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող եւ քաղաքացիություն ընդունած նախկին թուրքահպատակների ու հունահպատակների» վրա, մայիսի 29-ին ստորագրել էր Իոսիֆ Ստալինը: Նշվածներին գումարվեցին նաեւ 1937-ի աքսորից նոր-նոր հայրենիք վերադարձածները, գերմանական լեգեոններում ծառայած նախկին զինվորականները, ռազմագերիները, սովետական իրականությունից դժգոհ հայրենադարձները: Հայերի համար վերաբնակեցման վայր էր ընտրվել Ալթայը, հույների` Ղազախստանը, թուրքերի` Տոմսկի մարզը: Երեք օր առաջ, հունիսի 11-ին կուսկենտկոմում գումարվել էր գաղտնի խորհրդակցություն` մասնակցությամբ քաղկոմների, շրջկոմների 1-ին դեմքերի, կենտկոմի եւ պետանվտանգության պատասխանատու աշխատողների, Մոսկվայից ժամանածների: Որոշումն ընթերցել է Հայկոմկուսի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը, որից հետո արտաքսվողների ցուցակների, «օպերացիայի» օրվա, ժամի, շարժակազմի երթուղու ու այլ մանրամասների ճշտված լինելու մասին զեկուցել է պետանվտանգության նախարար Սերգեյ Կորխմազյանը: Հաջորդ օրը նույնքան գաղտնի խորհրդակցություններ են գումարվել տեղերում: Հունիսի 13-ին Երեւանի Աբովյան փողոցի` «Պլանի գլխից» մինչեւ բժշկական ինստիտուտ ընկած հատվածում շարված էին փակ բեռնատարները: Օպերացիայի սկիզբ ողջ հանրապետությունում սահմանված էր ամսի 14-ի ժամը 04.00-ն, ավարտ` 06.00-ից 07.00: Թե ինչպես են անկողիններից հանվել արտաքսվողները, ինչպես են «բարձվել» բեռնատարները, կարելի է ենթադրել: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը «Հայաստանը Ստալինից մինչեւ Խրուշչով» գրքում, վկայակոչելով ՀՀ ՆԳՆ արխիվում պահվող գործերը, նշում է, որ այդ օրը Հայաստանից աքսորվել է 2935 մարդ, ընտանիքի անդամներով` 13272 հոգի: Ընդ որում, 1954-ին ԽՄԿԿ Կենտկոմ ուղարկված գրություններից մեկում նշվում է 3017 ընտանիք, ընդհանուր` 14000 մարդ, իսկ 1956-ի փաստաթղթերով` 2754 ընտանիք` 12316 մարդով: Մինչ արտաքսվածներին բեռնատար գնացքները կհասցնեին Ալթայի երկրամաս, կառավարության հանձնարարությունը գերազանց կատարած 103 անձինք միութենական Գերագույն Խորհրդի հրամանագրով պարգեւատրվեցին շքանշաններով: Բարեբախտաբար, չաքսորվեցին այն ընտանիքները, որտեղ պատերազմի մասնակից կար, իսկ այդպիսիք շատ էին, այլապես աղետը համատարած կլիներ: Մի նրբություն եւս` աքսորից ազատվել են ընտանիքի այն անդամները, ովքեր ունեին կառավարական պարգեւներ: Քիչ չեն դեպքերը, երբ աքսորավայր են մեկնել նաեւ արտաքսման ոչ ենթակա մերձավորներ: Ցավոք, ստույգ տվյալներ չկան հարեւան հանրապետություններից, սեւծովյան շրջաններից արտաքսված հայերի թվի մասին, որը պիտի զգալի եղած լինի, եթե նկատի ունենանք, որ հրաշալի առիթից «մեր եղբայրները» առավելագույնս օգտված կլինեն: Ի դեպ, բռնադատությունն «օրինականացվեց» միայն մեկ տարի անց` 1950-ին, երբ Պետանվտանգության նախարարությանն առընթեր հատուկ խորհրդակցությունը ձեւական քննությամբ անհատական շաբլոն որոշումներ կայացրեց, իսկ ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը ապրիլի 6-ի հրամանագրով նրանց վրա տարածեց 1948-ի նոյեմբերի 26-ի հրամանագիրը, որով պատերազմի տարիներին արտաքսվածների վերաբնակեցման ժամկետը համարվեց մշտական, ինքնակամ հեռանալը` ենթակա պատժի` 20 տարվա տաժանակրությամբ: Ստալինի մահից եւ Բերիայի ձերբակալությունից հետո 1954թ. սեպտեմբերի 5-ին Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանը, որը այս պաշտոնին էր նշանակվել 1953-ի նոյեմբերի 30-ին, դիմում է Մոսկվա եւ տեղեկացնում, որ Հայաստանից Ալթայի երկրամաս արտաքսվածները առանց բավականաչափ հիմնավորվածության պիտակավորվել են որպես Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ եւ բոլորն էլ, ըստ Թովմասյանի դիմումի` 14000 մարդ, դիմել են արդարացվելու եւ հայրենիք վերադառնալու խնդրանքով: Առաջին քարտուղարը տեղեկացնում է վերեւներին, որ քննարկված 250 դիմումներից 127 գործի մասին կայացվել է արդարացման եզրակացություն, նաեւ դժգոհում, որ այդ գործերի քննարկումն ու վերջնական եզրակացությունը ձգձգվում է 8-10 ամիս: Պարզվում է, որ մեկ տարվա ընթացքում 194 գործից քննարկվել է ընդամենը 5-ը: Այս տեմպերով շարունակվելու դեպքում, ավելացնում է քարտուղարը, այն կերկարի եւս մի քանի տարի, ուստի առաջարկվում է վերջնական վճռի կայացումը հանձնել ՀԽՍՀ նախարարների խորհրդի իրավասությանը: Հայ կոմունիստները դեռեւս փետրվարի 14-ին կայացած ՀԿԿ 17-րդ համագումարում էին դրել այս հարցը: Բարձրացվել էր նաեւ 1936-37 թվականներին բռնադատվածների գործերի վերանայման խնդիրը, որի առիթով ՆԳ նախարար Մարտիրոսովը առաջարկել էր ընդունել օրենսդրական որոշում, ինչը կհեշտացներ գործերի վերանայումը: Շմավոն Առուշանյանն ու Հրաչյա Քոչարը միանշանակ մեղավոր էին ճանաչել նախկին առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանին, իսկ Մարտիրոսովը` իր նախորդին` ՆԳ նախարար Կորխմազյանին, նաեւ նախկին դատախազ Իսագուլովին: Սրանք մոտավորապես այն ժամանակներն էին, երբ ամեն ինչում ու ամեն բանի համար մեղադրում էին նախորդներին, երբեմն մոռանալով, որ իրենք էլ պաշտոնների են եղել, համենայնդեպս, հանդես եկել համակերպվողի ու կողքից դիտողի դերում: Ինչեւէ... Համագումարի ընդունած բանաձեւում դեռեւս խոսք չէր եղել զանգվածային բռնությունների եւ աքսորի մասին, պետք էր ժամանակ, իսկ ամենակարեւորը` ԽՄԿԿ ԿԿ այսպես ասած «դոբրոն»: Հայաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղարի գրության հիման վրա ԽՍՀՄ գլխավոր դատախազ Ռուդենկոն, ՆԳ նախարար Կրուգլովը, ՊԱԿ-ի նախագահ Սերովը եւ Արդարադատության նախարար Գորշենինը ԽՄԿԿ ԿԿ հասցեագրած գրության մեջ հաստատում են Թովմասյանի բերած փաստերը եւ առաջարկում արտաքսվածների գործերի վերանայումը հանձնարարել «հակահեղափոխական գործունեության համար դատապարտված անձանց գործերի վերանայման հայկական հանրապետական հանձնաժողովին» եւ անհիմն արտաքսվածներին ազատել: Մինչեւ 1955թ. օգոստոսի 15-ը հանձնաժողովը վերանայում է 1015 գործ եւ որոշում ընդունում «Հատուկ վերաբնակեցումից» ազատել 3074 մարդու: Նախորդ դիմումից ուղիղ մեկ տարի անց Թովմասյանը նորից է դիմում Մոսկվա` այս անգամ բարձրացնելով 1949թ. հունիսին Ալթայի երկրամաս աքսորված հայ լեգեոնականներին ընտանիքներով աքսորից ազատելու հարցը, նշելով, որ համաձայն ԽՍՀՄ Պաշտպանության Պետական Կոմիտեի 1945թ.օգոստոսի 18-ի որոշման, լեգեոնականները ենթակա էին աքսորի 6 տարի ժամկետով, այնինչ 879 լեգեոներ իրենց ընտանիքներով աքսորվել են անժամկետ: Ի վերջո, բոլորն էլ ազատվում են ու հայրենիք վերադառնալու թույլտվություն ստանում, ինչից էլ, չնչին բացառություններով, օգտվում են: Անցնում են տասնամյակներ: 1991-ին Հայաստանն անկախանում է: Գալիս են լավ ու վատ օրեր: Դժվարություններն ու հանապազօրյա հացի փնտրտուքը շատերին մղում են արտագաղթի: Որոշները, որքան էլ ցավալի է, ընտրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու, ՀՀ-ում Ռուսաստանի Միգրացիոն դաշնային ծառայության «Հայրենակիցներ» կոչվող ծրագրով Ռուսաստան մեկնելու, Ալթայի երբեմնի աքսորավայրերում մշտական բնակություն հաստատելու տարբերակը:

Տպել
6074 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց