Վարչապետի տիկինն այցելել է Նիցցայի Լենվալ մանկական հիվանդանոց

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 29-ին այցելել է Նիցցայի Լենվալ մանկական հիվանդանոց։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։

Հիվանդանոցի զարգացման և հաղորդակցության տնօրեն տիկին Ռաֆայելե Գալանտը, դիմավորելով վարչապետի տիկնոջը, ընդգծել է, որ մեծ պատիվ է իրենց կառույցում ընդունել ՀՀ վարչապետի տիկնոջը։

Հիվանդանոցի ղեկավարները ներկայացրել են կառույցի ստեղծման պատմությունը, այն արդյունքներն ու ձեռքբերումները, որոնց հասել է հիվանդանոցը՝ նշելով, որ մանկական հիվանդանոցը, վերապատրաստման ինստիտուտը, աուտիզմի ռեսուրսների կենտրոնը և մանկապարտեզը գործում են Լենվալ հիմնադրամի ներքո:

Գալանտի խոսքով՝ հիվանդանոցը կարողացել է արդիականացվել և շարժվել մանկաբուժության զարգացող ստանդարտներով երեխաներին ավելի լավ ախտորոշելու և բուժելու համար:

Աննա Հակոբյանին պատմել են նաև Լենվալ հիվանդանոցի կողմից տարեկան իրականացվող ահռելի ծավալի աշխատանքի մասին։ Մասնավորապես, ամեն տարի կատարվում են ավելի քան 100 հազար բժշկական և մասնագիտացված խորհրդատվություն, ավելի քան 60 հազար շտապօգնության այցելություններ, մոտ 5700 վիրաբուժական միջամտություններ, ավելի քան 50 հազար մանկական հոգեբուժական բուժում, 58 հաշմանդամություն ունեցող բնակիչ և մոտ 60 երեխաների խնամակալություն։

Հանդիպում-քննարկման ընթացքում, որին մասնակցել են Լենվալ հիմնադրամի գլխավոր տնօրեն Ռոնան Դյուբուան, հիվանդանոցի գլխավոր տնօրեն Մարին Կորբուչչինը, բուժանձնակազմի ներկայացուցիչներ, Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և առաջարկել քննարկել համագործակցության հեռանկարներին մասին, ինչը սիրով ընդունվել է բուժանձնակազմի կողմից, ովքեր պատրաստակամություն են հայտնել իրենց հիվանդանոցում ընդունել հայաստանցի գործընկեր բժիշկներին։

Աննա Հակոբյանը շրջայցի ընթացքում հանդիպել և զրուցել է բուժում ստացող երեխաների հետ, նրանց նվիրել Հայաստանի երեխաների խնամքի կենտրոնի սաների պատրաստած հուշանվերներ, նաև խաղալիքներ, հայերեն խոսող տիկնիկներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել երեխաների մոտ։

Վարչապետի-տիկին-Աննա-Հակոբյանն-այցելել-է-Նիցցայի-Լենվալ-մանկական-հիվանդանոց-1.jpg (329 KB)

Վարչապետի-տիկին-Աննա-Հակոբյանն-այցելել-է-Նիցցայի-Լենվալ-մանկական-հիվանդանոց-2.jpg (255 KB)

Վարչապետի-տիկին-Աննա-Հակոբյանն-այցելել-է-Նիցցայի-Լենվալ-մանկական-հիվանդանոց-6.jpg (297 KB)

Տպել
753 դիտում

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Գյումրիից եկած խումբը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան