Այս Սահմանադրությունը չի ապահովում դատարանների անկախությունը, այն փոխելով՝ կվերանան նաև կլանային համակարգերը. Սաքունց

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով դատական համակարգին, նշեց՝ անկախ դատական համակարգը իշխանությունների իդեալն է, բայց դատական համակարգում կան կլաններ ու խմբավորումներ:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատում է՝ 4 տարին բավականաչափ ժամանակ էր՝ այդ կլանային համակարգերին վերջ տալու համար, և դա պետք էր սկսել սահմանադրական բարեփոխումներից:

«Այն Սահմանադրությունը, որը հիմա կա, միակուսակցական Սահմանադրություն է՝ հանձին «քաղաքական մեծամասնություն» հասկացության, որտեղ իշխանությունների տարանջատման և փոխզիջման սկզբունքը չի երաշխավորվում: Այս Սահմանադրությամբ ենթադրվում է, որ պետությունը պետք է կառավարի մեկ կուսակցություն և դրա ղեկավարը»,- կարծում է իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ այսօրվա Սահմանադրությունը մի շարք իրավիճակներում լուծումներ չի առաջարկում. «Խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար պետք է, որ վարչապետը 2 անգամ չընտրվի: Մեծամասնությունը գիտակցաբար չի քվեարկում վարչապետի թեկնածուի օգտին ոչ թե նրա համար, որ չկա թեկնածու, այլ որովհետև չպետք է քվեարկի, որ նոր ընտրություն լինի: Սա ցայտուն ապացույց է, որ Սահմանադրությունը չի տալիս լուծում: Բացի դրանից՝ այն չի ապահովում դատական համակարգի անկախությունը: Օրինակ՝ Վճռաբեկ դատարանի դատավորներին ընտրում է խորհրդարանը: Ստացվում է՝ քաղաքական մեծամասնության կամքով է դատական համակարգը կազմվում, ինչը ճիշտ չէ»:

Իրավապաշտպանը ընդգծում է՝ օրենսդիր իշխանությունը պետք է ունենա լծակներ՝ օրենսդրական փոփոխություններ անելու համար, բայց ոչ ուղիղ միջամտություն դատական իշխանության ձևավորման գործընթացում: «Պառլամենտական մեծամասնությունը գործադիր իշխանությունն է նույն, նրա հենարանն է: Ստացվում է՝ գործադիր իշխանությունը խորհրդարանական մեծամասնության միջոցով դատական իշխանություն է ձևավորում: Սա սկզբունքի խախտում է»,- ասում է Սաքունցը:

Հարցադրմանը՝ այսինքն՝ կլանային համակարգի փլուզման միակ գրավականը նոր Սահմանադրությո՞ւնն է, վերջինս դրական պատասխան է տալիս՝ ասելով.

«Սահմանադրության փոփոխությամբ ընդհանրապես կվերանան այդ կլանային խմբերը: Նոր Սահմանադրության ձևավորման դեպքում մենք կունենանք ամբողջովին նոր Սահմանադրական դատարան՝ նոր կազմով: Հեղափոխություն տեղի ունեցավ, ինչը նշանակում էր, որ պետք էր անցումային արդարադատության մեխանիզմներ ամրագրվեին սահմանադրական մակարդակով, ինչը հնարավորություն կտար օրենսդրական կարգավորումներով դատական համակարգը մաքրել կլաններից: Եթե իշխանությունը խոսում էր ամեն ինչ 0 կետից սկսելու մասին, դա առավել քան պետք է վերաբերեր երկրի ներքին հարցերին, որից մեկն էլ դատական իշխանությունն է»:

Դիտարկմանը՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվել, արդյոք հանձնաժողովի ստեղծումը և աշխատանքներն արդեն բավարա՞ր քայլ են՝ իր մատնանշած փոփոխություններն ունենալու համար, իրավապաշտպանն ասում է՝ այն նոր է ստեղծվել, դեռ քննարկումներ են լինում կողմերի հետ:

«Ժամանակի գործոնը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի: Ընտրական համակարգի փոփոխությունների վերաբերյալ անմիջապես աշխատանքային խումբ ստեղծվեց, և այն տվեց լավագույն արդյունքները: Եթե նույն կերպ ստեղծվեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, արդյունավետություն կլիներ արդեն: Չգնահատեց այդ գործընթացը իշխանությունը, չկարևորվեց Սահմանադրության նշանակությունը ժողովրդավարական վերականգնման առումով»,- կարծում է նա:

Դիտարկմանը՝ վերջին մի քանի օրերի ընթացքում Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավորներ է ընտրում, թեկնածուներից ոմանց անունները շատերը կապում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և շահարկում, թե «դատական համակարգում իր յուրայիններին է տեղավորում», վերջինս ընդգծում է՝ այստեղ խնդիրը բարեվարքությունն է, քանի որ մեզ հայտնի չէ, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը տալիս է եզրակացություն դատավորի թեկնածուի բարեվարքության վերաբերյալ, ինչպիսինն է:

«Մենք ստեղծել ենք այդ հանձնաժողովը, բայց չենք կարողանում ծանոթանալ պաշտոնների համար առաջադրված թեկնածուների բարեվարքության մասին որևէ տեղեկատվության: Եվ այստեղ խնդիրը մոտիկ լինելը կամ չլինելը չէ, այլ այն, որ այդ թեկնածուները հասարակության համար վստահելի մարդիկ պետք է լինեն: Ժամանակին քննադատում էինք, որ Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ: Նա ՀՀԿ պատգամավոր էր, մանդատը վայր դրեց, դուրս եկավ ՀՀԿ-ից ու դարձավ ՍԴ նախագահ: Այն ժամանակ էլ ասում էինք՝ կուսակցական պատկանելիությունը կասկածի տակ է դնում Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուի անաչառությունը: Հիմա էլ նույնն է: Պետք է կուսակցական պատկանելիություն չունենան թեկնածուները, դա շատ կարևոր է՝ անաչառությունն ապահովելու համար: Եվ պետք է հասկանալ՝ տվյալ թեկնածուները որքանով են համարժեք այդ պաշտոնի համար: Պետք է հասկանալ՝ մարդը կարող է հիանալի փաստաբան է, բայց ՍԴ դատավորի կամ Վճռաբեկ դատարանի դատավորի համար չընկալվի»,- ընդգծում է Սաքունցը:

Անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ տարածված ձայնագրությանը և Հայաստանում «զանգովի արդարադատություն» իրականացնելուն՝ իրավապաշտպանը նշում է՝ ձայնագրությամբ արձանագրվում է, որ ԲԴԽ նախագահի նման պահելաձևը անդամների համար ընդունելի է, և դա մտահոգիչ է:

«Քիչ էին նախկին կլանները, հիմա էլ նորե՞րն են ձևավորվում: Արդարադատության շահը և դրանց հիման վրա հանրային վստահության շահը ստորադասվում են խմբային շահին, հիմա արդեն՝ նոր շահին: Սա մտահոգիչ է»,- նկատում է զրուցակիցը:

Երբ խոսում ենք իրավական համակարգի մասին, այն պետք է ամբողջական դիտարկել, ասում է Սաքունցը. «Քննչական մարմին, Դատախազություն, դատական մարմին: Եթե այս շղթայի որևէ օղակ իր գործողությամբ արդյունավետ չէ, խնդիր է առաջացնում մնացածների համար: Սակայն անկյունաքարային նշանակությունը, այնուամենայնիվ, ունի դատական իշխանությունը: Չես կարող դատական համակարգում բարեվարքության մթնոլորտ հաստատել, եթե նրա հետ առնչվող կառույցներում չկա դա»:

Անյուտա Աթանեսյան

Տպել
1443 դիտում

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ