Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման առումով չպետք է ունենալ չափազանցված սպասում, այն կարող է չիրականանալ. քաղաքագետ

Հայ-թուրքական հարաբերություններում հանրության ակնկալիքը մեկն է՝ դրանց կարգավորումը: Այդ հարաբերությունները պետք է կառուցվեն այնպես, որ չեզոքացնեն անվտանգության սպառնալիքները, որոնք կան Հայաստանի համար: Սակայն պետք է հասկանալ, որ այդ ակնկալիքները չպետք է բերեն չափազանցված սպասումների, որոնք կարող են տեղի չունենալ:

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը:

Նկատենք, որ սա շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով ապրող երկու երկրների ղեկավարների առաջին հեռախոսազրույցն է:

Քաղաքագետի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը կախված է նաև երրորդ երկրներից:

«Նվազագույնը Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները էական ազդեցություն կարող են ունենալ: Եվ ոչ միայն նրանք, այլ ընդհանուր աշխարհաքաղաքական բաժանումներն ու վերադասավորումները, որոնք հիմա տեղի են ունենում աշխարհում»,- կարծում է նա:

Հարցադրմանը՝ հայ-թուրքական հարաբերությունների վրա Ադրբեջանն արդյոք դերակատարում չի՞ ունենալու, Բադալյանը նշում է՝ այնպես չէ, թե չունի որևէ ազդեցություն, սակայն, եթե դիտարկենք նշանակելիությունը, ապա Ադրբեջանի հանգամանքը առերևույթ թվում է շատ մեծ, բայց գործնական իմաստով այն փոքր է, եթե միջազգային մթնոլորտը ձևավորվում է ի նպաստ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման:

Զրուցակիցը նկատում է՝ այժմ հայ-թուրքական մակարդակում կան որոշակի շփումներ, պայմանավորվածություններ, որոնք կարող են կյանքի կոչվել:

«Օրինակ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, օդային բեռնափոխադրումները: Միգուցե շուտով ավելի երկկողմ բնույթի պայմանավորվածություններ լինեն: Ժամանակի և տարածության մեջ սա բավականին ընդգրկուն համակարգ է: Եվ պետք է հասկանանք, որ միջազգային իրավիճակն է թելադրելու, օրինակ, Թուրքիան որքանո՞վ անհրաժեշտ կհամարի պահպանել այդ դինամիկան, որքանո՞վ կունենա կարիք այդ դինամիկան զարգացնելու, նպատակահարմար կհամարի՞ սառեցնել իրավիճակը, ինչը տեսանք «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ: Մենք գործ չունենք կոնկրետ մեկ նպատակակետ ունեցող աշխատանքի հետ»:

Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Իրանի հետ կապված իրավիճակը նույնպես կարող է մեծ ազդեցություն ունենալ: Այժմ տեսնում ենք, որ բավականին ինտենսիվ դիվանագիտական շարժեր են ծավալվում Իրանի շուրջ:

«Պետք է ուշադրություն դարձնել նաև այն դրվագին, որ հուլիսի 1-ի՝ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումից և պայմանավորվածություններ ձեռք բերելուց և Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը, և դրա ընթացքում Իրանում հուլիսի 19-ին ձեռք բերվեց եռակողմ հանդիպման պայմանավորվածություն՝ Էրդողան-Պուտին-Ռաիսի մակարդակով: Դրան զուգահեռ տեսնում ենք ԱՄՆ նախագահ Բայդենի ռեգիոնալ այցը դեպի Մերձավոր Արևելք, որտեղ նա լինելու է Իսրայելում, Պաղեստինում և Սաուդյան Արաբիայում՝ փորձելով ձևավորել կոալիցիոն համաձայնություն երկու առանցքային ուղղությամբ՝ Ռուսաստանի և Իրանի զսպում: Եվ կարևոր է հասկանալ, թե Բայդենի այս այցի ընթացքում ինչպես կդիրքավորվեն Թուրքիան և Ադրբեջանը: Մենք գիտենք, որ Թուրքիան իր քաղաքականության առանցքային տարր է դարձրել ամերիկա-ռուսական դիմակայությունը: Եվ այս իրավիճակն է Էրդողանին տվել ավելին խաղալու հնարավորություն»,- ասում է նա:

Բադալյանի դիտարկմամբ՝ երկկողմ գործընթաց Թուրքիայի և Հայաստանի միջև չկա, կա գործընթաց, որը պահանջված է թե՛ Թուրքիայի, թե՛ խոշոր խաղացողների կողմից, իսկ Երևանը փորձում է օգտագործել այս իրավիճակը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրը լուծելու համար:

«Այն միայն դիվանագիտական խնդիր չէ, նաև ռազմավարական է: Երևանը այս դեպքում փորձում է հասնել Թուրքիայի հետ ուղիղ շփման: Բայց պետք է նկատի ունենանք, որ այստեղ, ցավոք սրտի, Երևանի քաղաքական ու աշխարհաքաղաքական ներուժը չափազանց թույլ է՝ վճռորոշ դեր ունենալու համար»:

Դիտարկմանը, որ, ըստ թուրքական մամուլի, Թուրքիա-Հայաստան սահմանն ականազերծվում է, և այս լուրը հաջորդեց հենց երկրի ղեկավարների հեռախոսազրույցին, քաղաքագետը նշում է՝ մանրամասն չի կարող ասել, թե ինչո՞ւ էր ականապատված այդ տարածքը, ինչո՞ւ էր այդպիսի անհրաժեշտություն առաջացել, սակայն իրավիճակն ավելի շատ տակտիկական քայլի տրամաբանություն ունի, և չի կարծում, թե վճռորոշ որևէ գործոնի մասին է խոսքը:

Տպել
1346 դիտում

2018 թվականից հետո Հայաստանում այլևս հնարավոր չէ խոսել բռնաճնշումների մասին. Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան