Սրանով կլուծվի շատերի անվտանգ տեղաշարժի հարցը․ Խաժակյանը՝ Աբովյան փողոցը շաբաթ-կիրակի օրերին միակողմանի փակելու մասին

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկում է շաբաթ եւ կիրակի օրերին մայրաքաղաքի Աբովյան փողոցի ամբողջ միակողմանի հատվածը փակել մեքենաների երթեւեկության համար եւ այն ծառայեցնել բացառապես հետիոտնի, հեծանիվների եւ էլեկտրական ինքնագնացների տեղաշարժի նպատակով:

Խաժակյանն այս առաջարկի մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում եւ հանրային քննարկման ներկայացրել այն: Հատկանշական է, որ առաջարկը հիմնականում արժանացել է մարդկանց հավանությանը, շատերը գրում են, որ հիանալի գաղափար է՝ անգամ առաջարկելով՝ նույն տրամաբանությամբ միակողմանի փակել նաեւ Սարյան փողոցը։

Առաջարկին միանշանակ հավանություն տվող անձանց մեկնաբանությունների կողքին, իհարկե, կան նաեւ հակառակ տեսակետներ ունեցողներ։ Օգտատերերից մեկը նշել է՝ հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանում ինչպես աշխատանքային, այնպես էլ հանգստյան օրերին մեքենաների մեծ հոսքն ու խցանումները՝ այդ քայլով երթեւեկությունն է՛լ ավելի կծանրաբեռնվի։ Ի դեպ, բազմաթիվ օգտատերեր էլ նշել են, որ ճիշտ է փակել միայն կիրակի օրերին, քանի որ շաբաթ օրը Հայաստանում շատերի համար աշխատանքային է։

Դավիթ Խաժակյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնելով առաջարկը, ասում է՝ այդ քայլը որոշակիորեն կնպաստի ինքնագլորների հետ կապված խնդրի լուծմանը։

Նկատենք՝ վերջին մի քանի ամիսներին բազմաթիվ պատահարներ են գրանցվում մայրաքաղաքում ինքնագլորների շատացման հետեւանքով: Անգամ որոշ այգիներ ու սրճարաններ իրենց տարածքում արգելել են ինքնագլորների գործածումը։ Ավելի վաղ խնդրին էր անդրադարձել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Նա նկատել էր, որ մտահոգիչ վիճակագրություն է գրանցվել. միայն վերջին 3 ամսվա ընթացքում էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել Համալսարանական հիվանդանոց:

Խաժակյանի խոսքով՝ կարելի է փորձնական դիտարկել փողոցը միայն հանգստյան օրերին փակելը, որպեսզի, նախ, մարդկանց արձագանքը տեսնեն, ապա, թե ինչ արդյունք կտա այդ փոփոխությունը։ Ավագանու անդամի նկատառմամբ՝ նպատակն է քաղաքի փոքր կենտրոնը առավել հարմարավետ դարձնել հետիոտների, ինչպես նաեւ ինքնագլոր ու հեծանիվ քշողների համար։

«Մայրաքաղաքի կենտրոնը չի ծառայում որպես ավտոկայանտեղի, եւ այն մեքենաների երթեւեկության համար չէ։ Մարդիկ անընդհատ բողոքում են՝ ե՛ւ ինքնագլոր վարողները, ե՛ւ հետիոտները։ Մենք, գնահատելով ինքնագլորների խնդիրը, չենք ասում, որ պետք է այն արգելվի, որովհետեւ դա կլինի հակատրամաբանական։ Պետք է իրենց առանձին եւ ապահով հատված հատկացնենք։ Մենք չենք կարող աշխարհի ընդհանուր տրամաբանությանն ու զարգացման ուղղությանը դեմ գնալ։ Ամբողջ աշխարհում, ուր գնում ես, դրանք արդեն տարածված են»,- նկատում է նա։

Նրա փոխանցմամբ՝ ոչ աշխատանքային օրերին Աբովյան փողոցի միակողմանի փակելը առաջին հերթին կունենա ժամանցային կոմպոնենտ, կդառնա հատված, որտեղ հնարավոր կլինի միջոցառումներ իրականացնել ու համերգներ կազմակերպել։ Վերջինիս կարծիքով՝ առաջարկի համակարգային լուծումը պատկերացնում է Աբովյանի ու հարակից որոշ փողոցների աջ կողմում մեքենաների կայանումը արգելելը։

«Եթե մենք մի քանի փողոցի միջոցով կարողանանք այդ ցանցն այնպես համալրել, որ բոլոր ուղղությունները ծածկվեն, կառաջացնենք խնդիր 500-600 մեքենայի կայանման համար, բայց կլուծենք մի քանի հազար հոգու անվտանգ տեղաշարժի խնդիրը»,- կարծիք է հայտնում նա։

Ավագանու անդամը նաեւ ասում է՝ նախքան հրապարակային խոսելը՝ առաջարկի վերաբերյալ նախնական քննարկումներ է ունեցել գործադիրի եւ քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաների հետ։ «Ավագանու անդամ իմ լավ ընկերներից մեկի հետ քննարկման արդյունքում էլ որոշեցինք, որ առանց գործընթացը բարդացնելու՝ մի կոմպոնենտ ներկայացնենք հանրության կարծիքին»,- նշում է նա։

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ հաջորդ քայլով դիմելու է Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչություն՝ եզրակացություն ստանալու համար, քննարկումներ են լինելու նաեւ Ճանապարհային ոստիկանության հետ։

«Եթե մենք կարողանանք դա անել շատ արագ, մանավանդ այս զբոսաշրջային ակտիվության ընթացքում, ապա, վստահ եմ, արդյունքը շատ արագ կտեսնենք։ Իմ պատկերացմամբ՝ մեկ ամսում այս քննարկումները վերջնական ի մի կբերվեն»,- եզրափակում է նա։

Առաջարկի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարանից։ Մեզ հայտնեցին, որ Խաժակյանի առաջարկն ընդունվել է ի գիտություն, առաջիկայում հնարավոր են ավելի առարկայական քննարկումներ:

Նշենք, որ հուլիսի 19-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ոստիկանությունում ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկել էին նաեւ մոպեդների եւ ինքնագլորների խնդրի կարգավորման հարցը։ Սակայն, թե ի՞նչ է որոշվել քննարկման արդյունքում, առայժմ հայտնի չէ։

Տպել
2432 դիտում

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի