Մայրաքաղաքի կենտրոնում օդը աղտոտված է. ինչ առողջական խնդիրներ կարող է առաջացնել այն և ինչպես պաշտպանվել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած հզոր պայթյունից հետո մայրաքաղաքի կենտրոնում աղտոտված օդի մակարդակը մի քանի անգամ ավելի բարձր է, քան սովորական օրերին: Բարձրահարկ շենքերի վերին հարկերում բնակվող բնակիչների համար դժվարություններ են առաջացել, և նրանց երեկ ԱԻՆ փոխնախարարը հորդորում էր պատուհանները փակ պահել:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մթնոլորտային որակի մոնիթորինգի ծառայության ղեկավար Գոհար Հակոբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնում է՝ Կենտրոնը կատարում է մթնոլորտային օդի ծծմբի, ազոտի երկօսիդների, փոշու ուսումնասիրություններ. Երևանում կա 5 դիտակայան:

«Մենք ամեն օր ուսումնասիրություն ենք իրականացնում և շաբաթվա կտրվածքով ներկայացնում հանրությանը օդի աղտոտվածության վիճակը: Սակայն «Սուրմալու»-ի դեպքի հետ կապված ավելի հաճախ ենք փորձում տեղեկատվություն փոխանցել: Մեր 5 դիտակայաններից ամենից շատ օդի աղտոտվածություն դիտվել է Կենտրոնի դիտակայանում՝ Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում և Արշակունյաց 135/10 հասցեում, որն էլ Շենգավիթ վարչական շրջանի կազմում է: Վերջին հասցեում օգոստոսի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 15-ը՝ ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանված թույլատրելի կոնցետրացիան, սակայն փոշու կոնցետրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի շեմից 4,2 անգամ՝ կազմելով 0,628 միլիգրամ մետր խորանարդ, ինչը բավականին բարձր ցուցանիշ է:

Կենտրոն համայնքում, ստացիոնար դիտակայանի տվյալների համաձայն, նույն օրը 24-ժամյա կտրվածքով մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցետրացիան գերազանցել է 1,4 անգամ, իսկ ազոտի երկօքսիդի կոնցետրացիան՝ 1,1 անգամ: «Սուրմալու»-ից մի փոքր ավելի հեռու գտնվող դիտակայանում էլ դիտվել է ազոտի երկօքսիդի 1,5-1,6 անգամ թույլատրելի սահմանաչափից գերազանցում: Իսկ մոտիկ դիտակայանում արդեն ունենք ծծմբի երկօքսիդի բարձր գերազանցում՝ 4,6 անգամ, և ազոտի երկօքսիդի՝ 2,6 անգամ»,- մանրամասնում է զրուցակիցը:

Հակոբյանի փոխանցմամբ՝ օդի աղտոտվածության մակարդակը դեռ մի քանի օր էլ պահպանվելու է. «Գնալով, բնականաբար, կթուլանա այն, սակայն այս ֆոնը դեռ մի որոշ ժամանակ կպահպանվի: Հնարավորություն կա, որ աղտոտվածության այս ֆոնը տարածվի նաև հարակից տարածքներում, քանի որ եղանակային պայմաններից ելնելով, օրինակ, եթե այս օրերին դիտվի քամու ուժգնացում, աղտոտվածության մակարդակը կարող է տարածվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, քանի որ քամուց աղտոտիչները տարածվում են»:

Հարցադրմանը՝ արդյոք շոգ եղանակը նպաստո՞ւմ է, որ աղտոտվածության բարձր մակարդակը երկար պահպանվի օդում, մեր զրուցակիցը նկատում է՝ դեռ պայթյունից առաջ էլ մայրաքաղաքում շոգ եղանակի պատճառով արդեն կար օդի աղտոտվածության որոշակի մակարդակ:

«Սովորաբար ամռանը, երբ տեղումները քիչ են, և՛ փոշին, և՛ մյուս աղտոտիչներն ունենում են բարձր կոնցետրացիա: Եղանակի փոփոխման հետ, երբ սկսում է ավելի ցրտել, այդ քանակությունը նվազելու է: Լավ կլիներ, որ այս օրերին տեղումներ լինեին, ինչը բավականին կմեղմացներ իրավիճակը»,- ասում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մթնոլորտային որակի մոնիթորինգի ծառայության ղեկավարը:

Ճշտող հարցին՝ եթե պայթյունը չլիներ հրավառությունների պահեստում, այլ մեկ այլ արտադրանքի, կրկին նույն աղտոտվածությո՞ւնն էր դիտվելու, Հակոբյանը նշում է՝ պայթյունը մնում է պայթյուն, և ամեն բան կախված է դրա մասշտաբներից:

Խոսելով օդի աղտոտվածության առաջացրած խնդիրներից և դրանից պաշտպանվելու մեթոդներից՝ վերջինս տեղեկացնում է՝ ծծմբի և ազոտի երկօքսիդների, փոշու բարձր պարունակությունները օդում կարող են բազմաթիվ հիվանդությունների հանգեցնել՝ շնչառականից մինչև սրտային տարբեր խնդիրներ:

«Այս տարածքներում բնակվողները պետք է աշխատեն չբացել իրենց պատուհանները, խոնավեցնեն բնակարանները, ընդունեն շատ հեղուկներ, տնից դուրս չգան առանց պաշտպանիչ դիմակների, չի կարելի այդ աղտոտված օդը շնչել: Դեպքի վայրում աշխատող ԱԻՆ աշխատակիցները և կամավորները նույնպես պետք է դնեն դիմակներ. վտանգավոր է էպիկենտրոնում լինելով՝ շնչել այդ վնասակար օդը, որը կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ»,- խորհուրդ է տալիս նա:

Անյուտա Աթանեսյան

Տպել
1565 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է