Աննա Հակոբյանն այցելել է Տեղեր համայնքի Ս. Աստվածածին վանք և Թալինի Կաթողիկե վանական համալիր

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզ կատարած երկօրյա այցի շրջանակներում այցելել է Տեղեր համայնքի Ս. Աստվածածին վանք։ Վանահայր Տեր Մխիթար Ահարոնյանը, դիմավորելով վարչապետի տիկնոջը, վերջինիս ներկայացրել է վանքի պատմությունը, գավիթի եզակի ճարտարապետական լուծումները։

Վանքը կառուցել է 1213 թ. իշխանաց իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, որը հանգուցյալ ամուսնու պատվին 7 եկեղեցի է կառուցել Հայաստանում և Արցախում։

Վանքի բակում շրջայց կատարելու ընթացքում վանահայրը ուրախությամբ հայտնել է, որ այժմ կառուցվում է եկեղեցու ջրահեռացման համակարգը՝ Աննա Հակոբյանին ներկայացնելով ընթացիկ աշխատանքները։

Տեր Մխիթարը, հրաժեշտ տալով Աննա Հակոբյանին, նշել է, որ ինչպես գյուղերում է ընդունված տան ամենալավ ու համեղ բարիքները հյուրասիրել իրենց հյուր եկածներին, հիմա ճիշտ այդպես էլ իրենք տիկին Հակոբյանին են փոխանցում իրենց ունեցած ամենալավը՝ աղոթք, շարական, ջերմ բարի լույս։ 

Թալին համայնք կատարած այցի շրջանակներում Աննա Հակոբյանը այցելել է նաև Թալինի Ս. Կաթողիկե վանական համալիր։ Վանահայր Տեր Թադե քահանա Թախմազյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է համալիրի պատմությունը։ Կաթողիկե վանքը կառուցվել է 7-րդ դարում Ներսես Կամսարական իշխանի կողմից, և ճարտարապետությունը բազիլիկ և գմբեթավոր եկեղեցիների սինթեզ է։ 

Վանահայրը վարչապետի տիկնոջը ցուցադրել է 7-8-րդ դարերից մասամբ պահպանված և քիչ ընթեռնելի արձանագրություններ, որոնցում, ըստ քահանայի, գրություններ են առկա Թալինում ջրամատակարման համակարգ ստեղծելու մասին։

«Այս եկեղեցին ունի հզոր և հարուստ պատմություն, բարձր արժեք ներկայացնող և նախատեսում ենք գրքի տեսքով լույս ընծայել փաստավավերագրական վկայություն»,- ընդգծել է Տեր Թադեն։

Աննա Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչ աշխատանքներ են նախատեսվում համալիրի վերականգնման ուղղությամբ, վանահայրը ուրախությամբ նշել է, որ վանական համալիրը ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում է, ճարտարապետների հետ համատեղ առկա է ծրագիր համալիրի ամբողջական և պատմական տեսքով վերականգման համար։

Տպել
1510 դիտում

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր