ԵՊՀ-ում սեպտեմբերից 10 տոկոսով կբարձրացվեն պրոֆեսորադասախոսների, իսկ հունվարից՝ բոլոր աշխատողների աշխատավարձերը․ ռեկտոր

ԵՊՀ-ում նոր ուսումնական տարվանից՝ սեպտեմբերից, բարձրացվելու են բոլոր պրոֆեսորադասախոսների, իսկ հունվարից՝ աշխատողների աշխատավարձերը։

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ աշխատավարձերի բարձրացումը բուհում լինելու է 10 տոկոսով։

«ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ընդհանուր թիվը բուհում 1375-ն է, 987-ը հինական աշխատողներ են, 212-ն աշխատում է արտաքին համատեղությամբ, 176-ը՝ ժամավճարային հիմունքով։ Գիտական կոչում ունեցող աշխատակիցների ընդհանուր թիվն էլ 727 է»,- նշեց նա։

2019 թվականի սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում, ըստ կատարած աշխատանքի, ժամավճարային հիմունքով դասավանդողների համար գործում է հետևյալ վարձատրման չափը՝

Դասախոսություններ կարդալու, ասպիրանտներ, հայցորդներ, մագիստրոսներ, ավարտական աշխատանքներ ղեկավարելու և գրախոսությունների համար գիտության դոկտոր, պրոֆեսորը մեկ ժամվա համար ստանում է 5500 դրամ, գիտության թեկնածուն, դոցենտը՝ 4600 դրամ, առանց գիտական աստիճանի դասավանդողը՝ 3600 դրամ։

Սեմինարներ, գործնական, լաբորատոր պարապմունքների անցկացման, կուրսային աշխատանքների, պրակտիկաների ղեկավարման, ստուգարքների, քննությունների ընդունման համար գիտության դոկտոր, պրոֆեսորը մեկ ժամվա համար ստանում է 4500 դրամ, գիտության թեկնածուն, դոցենտը՝ 3800 դրամ, առանց գիտական աստիճանի դասավանդողը՝ 3100 դրամ։ Արտասահմանցի ուսանողներին օտար լեզվով դասավանդելու դեպքում նշված արժեքը բազմապատկվում է 1,5 անգամ։

Ըստ բուհի ռեկտորի՝ ԵՊՀ-ում գործում է 5 դրամաշնորհ՝ 3 տարի ժամկետով (2022-2024 թթ.)։ Ամեն տարի յուրաքանչյուր դրամաշնորհի համար հատկացվում է 10 միլիոն դրամ:

«Դրամաշնորհների շրջանակում ներկայում աշխատում է 20 մարդ, աշխատավարձի ընդհանուր ֆոնդը կազմում է 2.497.200 (երկու միլիոն չորս հարյուր իննսունյոթ հազար երկու հարյուր) դրամ»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ դասախոսների հետ պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ, վստահեցրեց ռեկտորը՝ ընդգծելով՝ քննարկումներն իրականացվում են նաև համալսարանի գիտխորհրդի նիստերի շրջանակում։

Տպել
1358 դիտում

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով նախաձեռնվել է քրվարույթ․ մանրամասներ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով