Անչափ կարևոր է, որ ԵՊՀ-ում դուք ոչ միայն ստանաք գիտելիք, այլև սովորեք ինքնուրույն մտածել. ԵՊՀ ռեկտոր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի համալսարանականներ, սիրով և սրտանց շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնական տարի, հաջողություններ ու նոր ձեռքբերումներ։

Երևանի պետական համալսարանի առաքելությունը կրթական ու հետազոտական գործընթացների շարունակական և համակարգային արդիականացումն է, ինչը հնարավորություն կտա պատրաստելու որակյալ մասնագետներ ու ստեղծելու մտավոր անհրաժեշտ արդյունք, որն ավելի լավը կդարձնի մեր կյանքն ու մեզ շրջապատող աշխարհը։

Համալսարանի հիմնական նպատակն այնպիսի միջավայրի ձևավորումն է, որտեղ ուսանողները, դասախոսներն ու հետազոտողները կունենան նոր գիտելիք ստեղծելու և կիրառելու բացառիկ հնարավորություններ ու պայմաններ, ինչը ենթադրում է կամք, եռանդ, կառուցողական համագործակցություն համալսարանական համայնքի ներսում և դրանից դուրս, ինչպես նաև համալսարանականների ընդհանուր տեսլականի և նպատակների հստակեցմանն ուղղված համատեղ աշխատանք։

Սիրելի ուսանողներ, անչափ կարևոր է, որ ԵՊՀ-ում դուք ոչ միայն ստանաք գիտելիք, այլև սովորեք ինքնուրույն մտածել, կարողանաք փնտրել ստեղծագործական լուծումներ, հասկանաք, թե ինչպես կյանքի կոչեք ձեր գաղափարներն ու լիարժեք ձևավորվեք որպես անհատ ու քաղաքացի։

ԵՊՀ զարգացման մեր ծրագրով, նորարար գաղափարներով ու նոր նախաձեռնություններով կշարունակենք անել ամեն ինչ, որ դուք այստեղ ստանաք որակյալ կրթություն, զարգացնեք ձեր ներուժը, ստեղծագործեք, լինեք երջանիկ և ձեր գործունեությամբ նպաստեք մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին։ Ես վստահ եմ, որ այս նպատակի իրագործման մեր լավագույն գործընկերը հենց դուք եք լինելու։

Այսօր առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել բոլոր առաջինկուրսեցիներին և բարի գալուստ մաղթել Երևանի պետական համալսարան։

Սիրելի առաջինկուրսեցիներ, այսօրվանից դուք կրթական ու գիտական փառավոր պատմություն ունեցող համալսարանի ուսանող եք և համալսարանական մեծ ընտանիքի անդամ։ Ես հույս ունեմ, որ դուք կշարունակեք ԵՊՀ լավագույն ավանդույթները, կօգտվեք ձեզ ընձեռված բոլոր հնարավորություններից և լիարժեք կվայելեք ուսանողական կյանքը։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս տոնական այս օրվա կապակցությամբ»։

Տպել
1816 դիտում

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ալավերդիում մեքենա է հրդեհվել