Հայտնիները՝ սեպտեմբերի 1-ի, իրենց զգացողությունների ու երեխաների օրը տոնի վերածելու մասին (լուսանկարներ)

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Կրթության, գիտելիքի ու դպրության օրը:

«Հայկական ժամանակը» օրվա խորհրդի, մանկության հուշերի եւ այժմ իրենց երեխաների, թոռնիկների հետ վերապրած պահերի մասին զրուցել է հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ:

Երգչուհի Սոնա Շահգելդյանի որդին այսօր առաջին դասարան է գնում: Նա մեզ  զրույցում հայտնեց, որ երեխան հաճախելու է Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցը, որը խորհրդանշական է իրենց ընտանիքի համար. «Տատիկս այնտեղ է դասավանդել, պատմության ուսուցչուհի էր: Ես, մեր սերնդակից հարազատները, բոլորս այդ դպրոցն ենք հաճախել: Տատիկս նաեւ իմ դասղեկն էր, շատ խիստ էր, բայց սիրում էի այդ խստությունը: Ու կցանկանամ, որ հիմա էլ իմ երեխայի հետ այդքան խիստ լինեն»:

Շահգելդյանը դպրոցական տարիները եւ, առհասարակ, մանկությունն անչափ մեծ սիրով ու կարոտով է հիշում: Ասում է՝ դեռ մանկուց մասնակցում էր բոլոր երաժշտական միջոցառումներին, իսկ մայրն էլ նվագակցում էր, ինչն իր համար մի յուրահատուկ տոն էր: «Կուզենայի այդ տարիները հետ գային գոնե մի պահ: Շատ-շա՜տ եմ կարոտում»,- շեշտում է նա:

Երգչուհու փոխանցմամբ՝ երեխան էլ շատ ոգեւորված է, որ դպրոց է հաճախելու, գիտի նաեւ սերունդների այդ պատմությունը, ինչը եւս նա կարեւորում է. «Շատ կարեւոր է, որ երեխան սիրով ուզենա հաճախել, առհասարակ, ստիպողաբար ոչինչ ճիշտ չէ»:

Սոնա Շահգելդյանն իր բարեմաղթանքն է հղում օրվա առթիվ. «Թող դպրոցական կյանքը շատ բուռն ու արդյունավետ կերպով անցնի: Սիրեն դպրոցը, հարգեն ուսուցիչներին: Չգիտեմ, դպրոցական կյանքը մի ուրիշ աշխարհ է, սա երկրորդ փուլն է: Կանաչ ճանապարհ եմ մաղթում աշխարհի բոլոր մանուկներին: Թող խաղաղ երկնքի տակ մեծանան»:

Երգիչ, շոումեն Արամ Mp3-ի մեծ որդին էլ այսօր 6-րդ դասարան է գնում, ասում է՝ իր հետ ամեն տարի կարծես սեպտեմբերի 1-ը վերապրում են: «Միջնեկ որդիս դեռ դպրոց չի գնում, նախապատրաստականում է, հաջորդ տարվանից կսկսի հաճախել, ու ինչն է շատ հետաքրքիր, որ ինքը մեծ եղբորից արդեն շատ բաներ է սովորել: Գիտի, թե ինչ պետք է անի, որ մաման ու պապան իր վրա չբարկանան. առավոտյան շուտ արթնանալ, դասերը պատրաստ լինի, նոր գնա խաղալու եւ այլն, եւ այլն»,- ասում է Արամը:

Երգիչը նաեւ շեշտում է՝ ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար, բնականաբար, դժվար է ամառվա հանգստից հետո վերադառնալ կյանքի այդ ռիթմին, այդ թվում՝ դպրոցական պարտականություններին: Նրա խոսքով՝ որդին դպրոցում արդեն լավ ընկեր է ձեռք բերել, այս ընթացքում նրան չտեսնելով՝ անչափ կարոտել է եւ անհամբեր սպասում է, որ գնա տեսնի: Արամ Mp3-ին դժգոհում է, որ երեխաներին առավոտյան շուտ դպրոց հասցնելը Երեւանում բավականին մեծ խնդիր է. «Երեխաներին շուտ արթնացնելը բարդ է, իսկ խցանումներն էլ ավելի են ուշացնում»:

Երգիչը մեզ է տրամադրել իր դպրոցական լուսանկարներից մեկը: Ասում է, որ այդ տարիների լուսանկարներ շատ քիչ ունի, այս մեկն էլ արվել է այն ժամանակ, երբ երգելիս է եղել:

զաաաաաաաա.jpg (79 KB)

Դերասանուհի Էմմա Մանուկյանի դուստրն էլ այս տարի 5-րդ դասարան է գնում: Վերջինս նկատում է՝ սեպտեմբերի 1-ը կրկին խորհրդանշական է, բայց հիմա այն ավելի շատ դստեր հետ է կապում, ոչ թե իր մանկության. «Ամեն տարի, երբ ուղարկում եմ նոր դասարան, հիշում եմ, թե ինչքան փորք էր առաջին անգամ. յուրահատուկ զգացողություն է: Զարմանում եմ, թե ինչպե՜ս է թռչում ժամանակը, ու ի՜նչ արագ են մեծանում մեր երեխաները»:

Մանուկյանը դպրոցական տարիները վերհիշելիս առանձնահատուկ նոստալգիա չի ապրում: «Չեմ կարող ասել, թե մեր ժամանակ ինչ-որ բան կար, որը հիմա չկա: Անկախ կատարվող իրադարձություններից՝ երեխաները մնում են երեխա: Շատ գեղեցիկ է տեսնելը, թե մեկ շենքի շուրջ ինչպես են համախմբվում սպիտակ հագնված մանուկները, թե նրանք ինչքա՜ն ոգեւորված ու խանդավառ են»,- ասում է դերասանուհին:

Էմմա Մանուկյանը ևս մեզ տրամադրել է իր դպրոցական տարիների լուսանկարներից մեկը:

էմմաաաաաաաամանուկ.jpg (406 KB)

Դերասանուհի Լիլի Էլբակյանն էլ ասում է՝ իր համար ամեն տարի սեպտեմբերի 1-ը տոն է: Երիտասարդ մայրիկը երկու դպրոցահասակ երեխա ունի, դուստրը արդեն 6-րդ դասարան է, իսկ որդին՝ 3-րդ: «Քանի որ ես դերասանական աշխատանքից զատ նաեւ դասավանդում եմ երկու տարբեր տեղերում՝ Թատերական ինստիտուտում եւ Մանկավարժական համալսարանում, այնպես է ստացվել, որ հավերժ ուսանող եմ ինձ զգում: Ուսումնական տարվա մեկնարկից հետո ամեն օր բոլորս արագ հագնվում, պատրաստվում ենք, ու սկսվում է մեր բուռն ուսումնական ու աշխատանքային կյանքը»:

Երեխաներին դպրոց տանելու պարտականությունն ամուսինը՝ դերասան, ռեփեր Համո Ադիյանն է իր վրա վերցրել, քանի որ նա առավոտյան ժամերին դասախոսություններ է ունենում: «Երեխաների հագուստի եւ այլնի պատրաստման գործն եմ ես անում: Աղջիկս խորեգրաֆիկում է սովորում, պետք է ամեն առավոտ մազերը կոս անել, հատուկ պատրաստել: Ես եմ դրանք անում, հայրիկը տանում է»,- նշում է նա:

աղջիկկկ.jpg (93 KB)

Լիլիի խոսքով՝ երեխաները շատ էին կարոտել ու անհամբեր սպասում էին դպրոցին. «Ամբողջ ամառ դասապատրաստման ենք եղել, ամառային դպրոց եւ այլն: Հանգիստն ընդամենը մեկ շաբաթ է եղել, երբ գնացել էինք ծով, մնացած օրերին ազատ չենք եղել, քանի որ ես էլ էի աշխատում»:

Լիլին «Հայկական ժամանակին» է տրամադրել երեխաների այսօրվա տոնական լուսանկարներից:

երեխաաա.jpg (471 KB)

ավտոոոոոոոոոոոոոո.jpg (250 KB)

Երգչուհի Նառան էլ արդեն թոռնիկների սեպտեմբերի 1-ով է ուրախանում, նրանց հետ ամեն տարի գնում դպրոցի բակ եւ դիտում տոնական միջոցառումը: «Մեծ թոռնիկս արդեն 4-րդ դասարան է, միջնեկը՝ 2-րդ: Սեպտեմբերի 1-ը բոլորիս երեխաների համար էլ տոն է, մեզ համար էլ տոն է տեսնել իրենց ուրախությունն ու աչքերի փայլը: Միշտ ներկա ենք լինում թոռնիկներիս միջոցառումներին: Այսօր էլ բոլորով գնացել էիք դպրոց»,- նշում է նա:

նառռռռռռռռռռռռռռռռռռռռ.jpg (258 KB)

Տպել
3070 դիտում

Կրեմլում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում