Կրթության հետ կապված խնդիրները ամենուր են՝ և՛ Երևանում, և՛ մարզերում, բայց իրենց բովանդակությամբ տարբեր են. Անդրեասյան

Հայաստանում կրթության բացթողումների և դրա ոչ որակյալ լինելու մասին շատ է խոսվում, մասնագետները այդ հարցը պարբերաբար են բարձրաձայնում։ Ըստ նրանց՝ մեր երկրում կրթությունը դեռ ցածր մակարդակի վրա է գտնվում, սակայն այն բարձրացնելու մեծ հնարավորություններ կան։

Վերջերս ՀՀ-ում կրթության ոչ որակյալ լինելու մասին արձանագրեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մեր երկրում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից: Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառի հաստատությունները միշտ չէ, որ սովորողների համար ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորում․ «Մեր երկրում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ: Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն: Սրա հետևանքով ավելի ու ավելի հաճախ են հնչում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթությամբ, երբեմն՝ երկու դիպլոմով, ի վիճակի չեն աշխատանք գտնել և մատնված են աղքատության: Ըստ այդմ, կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում»,- Կառավարության նիստի ժամանակ մտահոգություն էր հայտնել վարչապետն ու կարևորել, որ Կառավարությունը կրթությունը բարելավելու քայլեր է ձեռնարկում:

Այդ քայլերը բազմաթիվ են՝ սկսած ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարից մինչև դպրոցների կրթական ծրագրերը վերանայելը։ Ըստ վարչապետի՝ կարևոր քայլ էր նաև Կառավարության կողմից հավանության արժանացած՝ ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը։ Նշենք, որ 2016-ից սկսած՝ կրթության ռազմավարություն երկիրը չի ունեցել, չնայած այս փաստաթղթի մշակման և ընդունման տարբեր գործընթացներ են եղել։

Ըստ այդ ռազմավարության՝ նախատեսվում է, որ մեր երկրում որպես երրորդ օտար լեզուներ կդասավանդվեն տարածաշրջանային լեզուները, այդ թվում՝ ադրբեջաներեն, թուրքերեն, վրացերեն և պարսկերեն։ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պետք է խրախուսելի լինի տարածաշրջանային լեզուների ուսուցումը կրթական տարբեր մակարդակներում։

Լրագրողների հետ զրույցում փոխնախարարն այսօր նկատեց՝ այս հարցի վերաբերյալ դեռ նախորդ տարվանից է աշխատանք տարվել դպրոցների և բուհերի մասնագետների հետ, մշակվել են համապատասխան առարկայական ծրագրերը: «Վրացերենի, ադրբեջաներենի, թուրքերենի և պարսկերենի լեզունների մասով ծրագրերը փորձաքննվել են և ուղարկվել համապատասխան բուհեր։ Այս պահին ունենք հաստատված առարկայական ծրագրեր այդ լեզունների վերաբերյալ։ Վրացերենն ու պարսկերենը կարող են ուսուցանվել հիմնական դպրոցից սկսած, իսկ ադրբեջաներենն ու թուրքերենը դեռևս նպատակահարմար ենք գտել ներդնել ավագ դասարաններում՝ 10-րդ դասարանից սկսած»,- ասաց փոխնախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ ավելի քան 400 դպրոց նախնական փուլում ցանկություն է հայտնել կրթական ծրագրում, որպես երրորդ օտար լեզու, ներդնել տարածաշրջանային լեզուններից մեկը։ Վերջինս ընդգծեց՝ այդ հարցով նախարարություն թե՛ մարզերի, թե՛ Երևանի բավականին մեծ թվով դպրոցներն են դիմել։ Առաջիկա օրերին նախարարությունը կունենա ամփոփ տվյալներ, թե մեր երկրում ո՞ր դպրոցներում և ո՞ր լեզուները կուսուցանվեն։

«Այստեղ կարևոր է, որ դպրոցները ակտիվ էին, բայց կարևոր է նաև հաշվի առնել սովորողների, ծնողների ու ուսուցիչների կարծիքը։ Բոլորին հնարավորությունը տրված է, և նրանք են որոշելու՝ ուզո՞ւմ են սովորել տարածաշրջանային լեզուն, թե՞ ոչ։ Հիմա էլ կան դպրոցներ, որտեղ երրորդ լեզուն, օրինակ, չինարենն է, այդ դպրոցները կարող են ընտրել նաև տարածաշրջանային լեզուները»,- նշեց փոխնախարարը։

Պատասխանելով «Հայկական ժամանակի» այն հարցին, որ, ըստ ՀՀ վարչապետի, Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ  մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն  ստանալու հնարավորությունից, ԿԳՄՍՆ-ն մասնավորապես ի՞նչ խնդիրներ է արձանագրել նշված հաստատություններում կրթության որակի հետ կապված, և խնդիրների լուծման համար ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, Ժաննա Անդրեասյանը նախ ընդգծեց՝ կրթության հասանելիության մասին խոսելիս պետք է նկատի չունենալ, որ տվյալ բնակավայրում չկա դպրոցի շենք։

«Մեզ համար կարևորագույն խնդիր է, որ որակյալ կրթությունը հասանելի լինի մեր երկրի յուրաքանչյուր երեխայի յուրաքանչյուր բնակավայրում։ Նախակրթական հաստատությունների մասով մենք ունենք 200-ից ավելի բնակավայրեր, որտեղ նախակրթական ծառայությունն ուղղակի հասանելի չէ, և Կառավարության ծրագրով հստակ ամրագրված է, որ մենք պետք է բոլոր բնակավայրերում երեխաների համար նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնենք։ Այս ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում»,- շեշտեց նա։

Ըստ փոխնախարարի՝ տարվող աշխատանքներից են նոր մանկապարտեզների կառուցումը, այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների, նախակրթարանների հիմնումը, որպեսզի մինչև 2026 թվականը կարողանանք փաստել, որ չունենք որևէ բնակավայր, որտեղ նախադպրոցական կրթությունը հասանելի չէ․ «Այս հարցի շուրջ կապված ունենք նաև այն խնդիրը, որ գյուղական դպրոցները հաճախ չունեն ուսուցիչներ, ենթակառուցվածքները, լաբորատոր պայմանները մայրաքաղաքի համեմատ նույնը չեն։ Դրա պատճառով մշակվում է համապատասխան քաղաքականություն․ նախորդ տարվանից Սյունիքի մարզում որակյալ կրթական ծառայությունների հասանելիության ծրագիրն է մեկնարկել, որի շրջանակներում կառուցվելու են իրենց բովանդակությամբ ու էությամբ նոր կրթահամալիրներ, ինչը կարևոր է նրանով, որ կրթության կազմակերպման ձևերն են փոխվում»:

Անդրեասյանի ընդգծմամբ՝ Սյունիքի մարզում բազմահամակազմ դասարանների ուսուցման մոտեցման փոփոխություն է արձանագրվել, ինչը նույնպես հաստատվել է և գալիք տարվանից կգործի։ Այս քայլը ցույց է տալիս, որ մեր երկրում որակյալ կրթությունը հասանելի կլինի յուրաքանչյուր երեխայի համար։

Թե խնդիրները հիմնականում որտեղ են ավելի խորացված՝ մայրաքաղաքո՞ւմ գտնվող հաստատություններում, թե՞ մարզերի, փոխնախարարը շեշտեց՝ կրթության որակի հետ կապված խնդիրները ամբողջ երկրում են, բայց դրանք տարբեր են թե՛ գյուղական, թե՛ քաղաքային դպրոցներում: «Օրինակ՝ քաղաքային մեծ դպրոցներում մենք խոսում ենք դասարանների գերբեռնվածության մասին, երեխաների մեծ թվի մասին, իսկ գյուղական փոքր դպրոցներում հակառակ պատկերն է։ Այսինքն՝ խնդիրները ամենուր են, բայց իրենց բովանդակությամբ՝ տարբեր»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Անդրեասյանը։

Խոսելով նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների տրամադրած կրթության որակի մասին, որին ևս վարչապետը անդրադարձել էր՝ նշելով՝ մեր երկրում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ, բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն: Անդրեասյանի խոսքով ևս՝ մենք բարձրագույն կրթության ոլորտում ունենք որակական փոփոխությունների կարիք, և դրանք պետք է վերաբերեն մասնագիտական կրթական ծրագրերին, ենթակառուցվածքներին, դասախոսական անձնակազմի թե՛ վարձատվությանը, թե՛ վերապատրաստմանն ու մասնագիտական զարգացման համակարգերին։ «Այս ուղղությամբ շատ անելիք ունենք, ու առաջիկայում կտեսնենք քայլերը»,- վստահեցրեց նա։

Տպել
3411 դիտում

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց