Մարդիկ հյուրընկալ են, գները՝ մատչելի, խորովածն ու քաբաբը՝ անմահական․ ինչն է Հայաստանում տպավորում զբոսաշրջիկներին

Չնայած զբոսաշրջային ամիսներն արդեն ավարտվել են, սակայն Երևանի փողոցներում դեռ կարելի է հանդիպել յուրահատուկ կերպարներով ու տարբերվող արտաքիններով զբոսաշրջիկների։ Նկատենք, որ այս տարի մեր երկրում զբոսաշրջությունը բավականին ակտիվ էր: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ որոշ ժամանակ առաջ հրապարակած տվյալների՝ օգոստոս ամսին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 262 հազար մարդ։ 

Աշխարհի ամենատարբեր երկրների քաղաքացիներին Հայաստանը դիմավորում է իր յուրահատուկ համ ու հոտով։ Հայկական խոհանոցը շարունակում է զարմացնել ու հիացնել զբոսաշրջիկներին։ Ոմանց համար մեր երկիրը տան նման է, ոմանց խոսքով էլ՝ «հավատարիմ ընկեր է», ում «տուն» կարելի է այցելել ցանկացած օր ցանկացած ժամի:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում երևանյան փողոցներում հանդիպած տարբեր զբոսաշրջիկներ, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ են հենց Հայաստանն ընտրել՝ հանգստի համար, ընդգծում էին՝ Հայաստանը ամենահայտնի ուղղություններից մեկն է, և այստեղ հետաքրքիր է ճամփորդել. երկիրը անվտանգ է, իսկ մարդիկ՝ հյուրընկալ։

Ռուսաստանի Դաշնությունից ժամանած Վլադիսլավն ու Կատյան մի քանի օր է, ինչ այստեղ են։ Ասում են՝ ապշած են մարդկանց ջերմ վերաբերմունքից ու օգնելու պատրաստակամությունից։ Նրանց ամենից շատ Երևանը գրավել է իր ճարտարապետական լուծումներով։

«Առաջին անգամ ենք Հայաստանում։ Ճարտարապետությունն է հիանալի, շատ մաքուր քաղաք է։ Մարդիկ բարեհամբույր են, պատրաստ են միշտ օգնել ամեն հարցում: Եթե նույնիսկ լեզուն չեն կարողանում հասկանալ, միացնում են իրենց հեռախոսները, որպեսզի թարգմանեն խոսքը և այդպես օգտակար լինեն»,- ասում է Վլադիսլավը։

Ըստ նրանց՝ գները նույնպես մեզ մոտ մատչելի են, եթե համեմատում են ՌԴ-ի հետ, իսկ այլ երկրների հետ համեմատած՝ մի փոքր թանկ է․ «Բայց էլի կարողանում ես ծախսել այնքան, որքան քեզ հարմար է։ Դեռ շատ վայրեր ենք ցանկանում այցելել»:

304457991_376797277829262_3736163731399355374_n.jpg (675 KB)

Դուբայից Հայաստան ժամանած Փաուն էլ հիացած է Հայաստանի ջրով, ասում է՝ միակ երկիրն է, որտեղ ջրի համն իրեն դուր է եկել։ Մեծ քաղաքի բնակչուհուն զարմացրել է նաև, որ մեր երկրում մարդիկ ավելի հանգիստ են ու քիչ զբաղված․ ժամանակ ունեն ընտանիքի համար և ընկերներին այցելելու։

«Առաջին անգամ եմ Հայաստանում, ամենից շատ դուր է եկել ջուրը, որովհետև Դուբայի ջուրը ահավոր վատն է։ Հետաքրքիր է, որ մարդիկ չգիտեն անգլերեն, բայց օգնելու համար նույնիսկ հեռախոսի միջոցով թարգմանության են դիմում, որ օգնեն հասցե գտնել։ Շատ եմ հավանում Հանրապետության հրապարակը, Օպերայի շենքը»,- ասում է նա։

Փաուի խոսքով՝ Հայաստանում գներն էլ են մատչելի, իսկ ամենակարևորը՝ ճանապարհորդելը անվտանգ է։

304835560_812488623265503_5402737490418512974_n.jpg (491 KB)

Սկզբում՝ Ռուսաստան, հետո՝ Թուրքիա, իսկ այժմ ինքնաթիռը Սոֆիային Հայաստան է բերել: Մեզ հետ զրույցում վերջինս խոստովանում է՝ մի քանի օր է, ինչ այստեղ է, սակայն դեռ հայկական ուտեստներ չի ճաշակել, բայց շատ է հավանել այստեղի սուրճը։

«Ինձ շատ է դուր գալիս հայկական մշակույթը։ Երբ դու նայում ես Հայաստանին, այն շատ տարբեր է։ Ինձ համար տարօրինակ է նաև, որ մի կողմում դու կարող ես հանգիստ ընթրել, իսկ մյուս կողմում ինչ-որ մեկը անվճար երգում է։ Իմ այցելած երկրների հետ համեմատ՝ Հայաստանն ունի հիանալի սպասարկում»,- նկատում է Սոֆիան։

Գները նույնպես գոհացնում են աղջկան: Ասում է՝ մեկ օրում ծախսում է 50 հազար դրամ, իսկ այսօր 40 դոլարով նախաճաշել է, գնացել զբոսնելու: «Սա անհնար է, օրինակ, Ռուսաստանում»,- ասում է նա։

302485194_752776895985793_6189502510699434426_n.jpg (510 KB)

Սևանը, Գառնին և Ծաղկաձորն էլ հիացրել են ՌԴ-ից Հայաստան ժամանած ռուս զույգին։ Բացի տեսարժան վայրերից, հավանել են նաև հայկական ուտեստները՝ լավաշը, դոլման, խաշլաման։

«Խորովածն անմահական է, քաբաբը՝ նույնպես։ Այստեղ հիանալի բնություն կա։ Եթե հայկական ուտեստների գները համեմատում ես, ավելի էժան են, քան Մոսկվայում, բայց ամեն ինչ հիանալի է։ Մարդիկ շատ բարեհամբույր են, ժպտում են, այսպես ասած, ապրում են թեթև կյանքով»,- նշում է Անաստասիան։

«Հայ ժողովուրդը ռուսների հանդեպ շատ լավ վերաբերմունք ունի, միշտ բարևում են մեզ, ժպտում, եթե ինչ-որ հարցով դիմում ես, ապա միանշանակ օգնում են։ Ամենից շատ մեզ դուր է եկել այստեղի եղանակը, բացի այդ՝ էկոլոգիապես մաքուր սնունդ ունենք»,- կնոջը լրացնում է ամուսինը՝ Բարիսը։

305532002_621581719371929_4434849825179587601_n.jpg (588 KB)

Հայ ժողովրդի վերաբերմունքից տպավորված են նաև ռուս զբոսաշրջիկներ Ռադան և Լյուլյան: Առաջին անգամ են այստեղ և դեռ չեն ծանոթացել երկրին: Խոստովանում են՝ ինքնաթիռում են առաջին անգամ լսել Գյումրի քաղաքի մասին։ Ունեն մեկ շաբաթ՝ Հայաստանը լիարժեք բացահայտելու համար։

304768324_1102898083668157_5448928961669099189_n.jpg (511 KB)

Հայկական ուտեստներով է հիացած նաև Չինաստանից ժամանած Շհարոն։ Ասում է՝ զարմացած է, թե հայերը ինչ թեթև կյանքով են ապրում․ «Ես ավելի մոդեռն քաղաքում եմ ապրում, ու մարդիկ շատ ծանրաբեռնված կյանքով են ապրում այնտեղ։ Այստեղ, այսպես ասած, դանդաղ են ապրում, ու դա շատ ավելի է ինձ դուր գալիս։ Ավանդական ուտեստներից փորձել եմ խորովածը, այն շատ համեղ է, բայց չեմ հավանում այստեղի յոգուրտները, դրանք այդքան էլ համեղ չեն»:

305065320_478459747237000_4252124408436172696_n.jpg (389 KB)

Հայաստանի տեսարժան վայրերը դիտել Շհարոն դեռ չի հասցրել, սակայն չի մտածում այդ մասին՝ կհասցնի. այստեղ է 5 ամսով՝ ուսում ստանալու նպատակով։

Տպել
2565 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է