Շրջանավարտները կդառնան հետազոտողներ. Պոլիտեխնիկի դպրոցի՝ «Դիպլոմա» նոր ծրագրի առավելություններն ու հնարավորությունները

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցը վերջերս դարձավ Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate - IB) դպրոցների ցանցի «Դիպլոմա» ծրագրի (Diploma Programme - DP) թեկնածու-դպրոց։ Սա, ըստ ոլորտի ներկայացուցիչների, մեծ առավելություններ ու հնարավորություններ է ընձեռելու դպրոցում ուսում ստացող աշակերտների համար։ Ծրագիրը նախատեսված է հաստատությունում սովորող 11-12-րդ դասարանցիների համար։

Համալսարանի միջբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնում է՝ այն նպաստելու է դպրոցում համակողմանի և բազմակողմանի զարգացած, ազգային ու համաշխարհային արժեքներին քաջածանոթ, դրանք կրող ու դրանցով առաջնորդվող վառ անհատականություններ ձևավորելուն: Ծրագրի փիլիսոփայությունը և բովանդակությունը միտված են աշակերտի աշխարհայացքի և մտահորիզոնի ընդլայնմանը, վերլուծական և քննական մտածողության զարգացմանը։

«Կազմակերպությունը մեր ավագ դպրոցը ընտրելիս հաշվի է առել՝ համապատասխանո՞ւմ ենք այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են այս ծրագրի իրականացման և մատուցման համար։ Դա մի քանի փուլերից է կախված․ առաջին փուլը ենթադրում է, որ տվյալ դպրոցի փիլիսոփայությունը և մանկավարժական բարոյահոգեբանական ոգին համապատասխանեն իրենց փիլիսոփայությանը։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք մշակել ենք մեր տեսլականը՝ ինչ դպրոց ենք ցանկանում տեսնել, ինչպիսի աշակերտներ ենք ցանկանում պատրաստել և այս տրամաբանության շրջանակներում դիմում-հայտ ենք ներկայացրել միջազգային կազմակերպությանը, որի արդյունքում դարձել ենք ծրագրի թեկնածու-դպրոց»,- ասում է Էլբակյանը։

Ավագ դպրոցի չափանիշները կազմակերպությունն ուսումնասիրել և որոշումը կայացրել է մեկ տարում։ Այժմ դպրոցը նպատակ ունի ձեռք բերել Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոցի ավտորիզացիա: Պրոռեկտորի խոսքով՝ եթե ոչ 2023 թվականին, ապա 2024 թվականի նոր ուսումնական տարում ծրագիրը լիարժեք կգործի ավագ դպրոցում․ «Սա բավականին մեծ գործընթաց է, որ մեր ուսումնական հաստատությունը լիարժեք համապատասխանի միջազգային չափանիշներին։ Հանձնաժողովը ևս այցելելու է, որը նույնպես արձանագրելու է դպրոցի համապատասխանությունը ծրագրին։ Ավտորիզացիայի փուլը կարևորներից է, որի համար դպրոցը պետք է ունենա համապատասխան լաբորատոր պայմաններ, ուսուցչական կազմ»:

Այս ծրագրի շրջանակներում արդեն ընտրվել է նախնական ուսումնական կազմը, ասում է Էլբակյանը, որոնց վերապատրաստելու է միջազգային կազմակերպությունը։ Նախապայման է, որ ծրագրի շրջանակներում ընդգրկված յուրաքանչյուր ուսուցիչ տիրապետի անգլերենի, որպեսզի ծրագրի դասավանդումը դժվարություններ չառաջացնի։ Բուհի պրոռեկտորը նաև շեշտում է՝ դպրոցի ուսումնական կազմը անցնում է վերապատրաստումներ Պոլիտեխնիկում։ Ուսուցիչները ակտիվ մասնակցություն են ունենում հատկապես կամավոր ատեստավորման գործընթացին։ Նպատակ ունեն առաջիկայում նոր երիտասարդ կադրեր ընդգրկել դպրոցի ուսումնական ծրագրերում։

«Դեռևս վաղ է խոսել, թե քանակի առումով ինչ սահմանափակումներ կլինեն որոշված ծրագրի համար։ Սակայն կան մուտքային պահանջներ, որ եթե տվյալ անձը ցանկություն ունի ուսումը ստանալ «Դիպլոմա» ծրագրի շրջանակներում, պետք է համապատասխան քննությունները հանձնի ու բավարար չափանիշներ ապահովի, որը մշակելու է կազմակերպությունը։ Նախատեսվում է, որ յուրաքանչյուր դասարան պետք է կազմված լինի մինչև 15 հոգուց»,- ասում է Էլբակյանը։

Ծրագրի շրջանավարտները կդառնան պատրաստի հետազոտողներ՝ դասավանդվող առարկաների ծրագրերում ընդգրկված թեմաների, ընտրված մոտեցումների, օգտագործված մեթոդների շնորհիվ։ Սա հնարավորություն է տալու սովորողին ներկայանալի լինել միջազգային բուհերում և օգտվել այլ հնարավորություններից։ «Դիպլոմա» ծրագրի ավարտական վկայականը ճանաչվում է աշխարհի առաջատար համալսարաններում` շրջանավարտին ընձեռելով կրթաթոշակ ստանալու ռեալ հնարավորություն։ Կրթական միջազգային համայնքն ընդունում է, որ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի բարդությունները հաղթահարած շրջանավարտներն ունակ են հաղթահարելու համալսարանական բարդ պահանջները շատ ավելի արագ ու ավելի հեշտ, քան ցանկացած այլ համակարգի շրջանավարտ։

Իսկ ի՞նչպիսին է ավագ դպրոցը զարգացնելու պոլիտեխնիկական տեսլականը

Պոլիտեխնիկի ավագ դպրոցը Հայաստանի ամենամեծ ավագ դպրոցն է։ Այս պահի դրությամբ, ըստ Էլբակյանի, դպրոցում ուսում է ստանում 850 աշակերտ։ Բուհի ներկայացուցչի խոսքով՝ Պոլիտեխնիկը, սակայն, կարևորություն է տալիս ոչ թե քանակին, այլ որակին։ Այս տարի սահմանված 216 տեղի համար դիմել է 869 դիմորդ, այսինքն՝ մեկ տեղի համար մրցել է 4 հոգի։ Նրա հավաստմամբ՝ իրենց նպատակը էլ ավելի հզոր գիտելքիներով սովորողների ուշադրությունը գրավելն է դեպի դպրոց։

«Ավագ դպրոցը ինժեներական առաջատար ուսումնական հաստատություն է, այստեղ բնագիտական առարկաների խորացված ուսուցում է իրականցվում։ Երկար տարիներ մենք ունեցել ենք ֆիզիկա ու մաթեմատիկա առարկաների ուղղությամբ տեղական և միջազգային օլիմպիադաներում հաջողություններ, բայց միևնույն ժամանակ կարևոր է, որ ինժեներական ուղղվածությամբ միջազգային կառույցում նույնպես ներկայանալի լինենք»,- ասում է Էլբակյանը։

Դպրոցի ղեկավարությունը նպատակ ունի կրթական ծրագիրը զարգացնել ևս մի քանի ուղղությամբ՝ ռոբոտաշինություն, ինֆորմատիկա, ինչպես նաև քիմիա։ Բուհի միջբուհական կրթության գծով պրոռեկտորի խոսքով՝ նախատեսված են դպրոցում վերազինել ու վերակառուցել նոր լաբորատորիաներ, որոնք հնարավորություն կտան, որ դպրոցի  աշխատանքային խմբերը միջազգային օլիմպիադաներում ներկայանան նշված առարկաներով։

Մոտ ժամանակներում կբացվի նաև ֆիզիկա առարկայի նոր գերժամանակակից լաբորատորիան, որը ծառայելու է Պոլիտեխնիկի բոլոր աշակերտներին։

Տպել
2012 դիտում

Կրեմլում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում