Եղբորս շիրիմին խոստացա, որ պետք է շարունակեմ իր փոխարեն ծառայությունը՝ կրեմ զինվորականի համազգեստ. Ալիսա Մելքոնյան

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհվել է նաև 42-ամյա Ալիսա Մելքոնյանը, որի եղբայրն էլ՝ Գագիկ Մելքոնյանը, զոհվել էր Ապրիլյան պատերազմում: Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին «Հայկական ժամանակը» զրուցել էր Ալիսայի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասել էր, որ եղբոր զոհվելուց հետո նրա շիրիմին երդում է տվել, որ զինվորականի համազգեստ պետք է կրի և անցնի ծառայության: Կին զինվորականը նկատել էր, որ քաջությունը գալիս է մանկուց, դրա համար էլ իրեն կնքել են «Առյուծիկ» մականվամբ:

Ցավակցելով Ալիսա Մելքոնյանի ընտանիքի անդամներին, ի հիշատակ զոհված կին զինվորականի՝ «Հայկական ժամանակը» վերահրապարակում է նրա հետ զրույցը:

2018 թվականի մայիսի 23-ից Ալիսա Մելքոնյանը ծառայության է անցել հայոց բանակում: «Հայկական Ժամանակի» հետ զրույցում կին զինվորականն ասում է՝ սկզբում այնքան էլ հեշտ չի հարմարվել զինվորական կյանքին, սակայն եղբոր շիրիմին տված խոստումը պարտավորեցրել է:

«Եղբայրս մասնակցել է Ապրիլյան պատերազմին: Կյանքը նվիրաբերեց հայրենիքին: Նրա շիրիմին խոստացա, որ ես պետք է շարունակեմ իր փոխարեն ծառայությունը, ես պիտի կրեմ զինվորականի համազգեստ»:

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ծնված և մեծացած Ալիսա Մելքոնյանը մասնակցել է նաև 44-օրյա արցախյան պատերազմին: Ալիսան նկատում է՝ քաջությունը գալիս է մանկուց, դրա համար էլ իրեն կնքել են «Առյուծիկ» մականվամբ:

«Պատերազմի ժամանակ վիրավորվել եմ, 3 ամիս հոսպիտալում բուժում եմ ստացել: Բժիշկների օգնությամբ կարողացա նորից քայլել: Պայքարեցի և կրկին վերադարձա հենակետ: Հիմա ծառայում եմ Գեղարքունիքում»,- պատմում է նա:

Եղբոր շիրիմին տված խոստումը և վրեժի ցասումն էլ հենց Ալիսային ուժ են տալիս՝ հաղթահարելու ծառայության ժամանակ հանդիպող բոլոր դժվարությունները: Ասում է՝ շատ առաջարկներ է ստացել երկրից դուրս գալու, սակայն բոլորն էլ մերժել է. հայրենիքի հանդեպ ունեցած սերն ավելի զորեղ է:

«Ծառայությունս Օմարից եմ սկսել: Իմ կյանքը չեմ պատկերացնում հայրենիքից դուրս: Նաև սա էր պատճառը, որ որոշեցի անցնել ծառայության՝ պահելով իմ հողը»,- ասում է նա:

Ալիսայի խոսքով՝ զինվորական դառնալը մեծ փոփոխություն է մտցրել իր կյանքում: Հպարտորեն նշում է, որ տղամարդ զինվորականները, նորակոչիկներն իրեն շատ հաճախ ասում են՝ քո քաջությանը նայելով՝ մենք էլ ենք քաջալերվում: Կինը նկատում է, որ այժմ չի պատկերացնում իր կյանքը բանակից դուրս:

Տպել
5689 դիտում

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան