Խուճապի մատնվել պետք չէ, բայց պետք է սթափ և օբյեկտիվ գնահատել իրավիճակը. առաջնագծում տղաները ամուր են և պատրաստակամ

Թեև Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից անցել է մի քանի օր, և հայտարարված հրադադարը շարունակվում է պահպանվել, բայց, ըստ ՀՀ իշխանությունների, այն փխրուն է, և պետք չէ զգոնությունը թուլացնել։ Այս ամենի հետ մեկտեղ շեշտվում է, որ Հայաստանը պատրաստ է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը:

Սրան զուգահեռ, սակայն, հայկական տեղեկատվական դաշտում որոշ ուժեր և անհատներ պարբերաբար տարածում են անհանգստություն, խուճապ առաջացնող տեղեկություններ՝ կապված առաջիկայում սպասվող մեծ պատերազմի հետ։ Դաշտ են նետվում նաև դիվերսիոն խմբերի՝ ՀՀ տարածք ներթափանցման, սահմաններում զորքերի կուտակման և այլնի մասին խոսակցություններ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատում է՝ մեր հասարակությունը բաժանվել է երկու մասին․ կան մարդիկ, որոնք հավատում են մեդիայում տարածվող ցանկացած տեղեկատվության, ուստի շուտ են մատնվում խուճապի, կան մարդիկ էլ, որոնք հետևում են միայն պաշտոնական տեղեկատվությանը և ավելորդ անհանգստությունից զերծ մնում։

«Վախ, խուճապ, անհանգստություն և մոլորեցնող տեղեկությունների հետևում կարող են լինել դրսում կամ ներսում գտնվող այն մարդիկ, որոնց նպատակը մեր պետությունը թուլացնելն է։ Գուցե Հայաստանի ներսում հակառակորդի շահերը պաշտպանող ուժերն են փորձում ինչ-որ կեղծ լուրեր տարածելով՝ թուլացնել մեր թիկունքը։ Սակայն եթե սահմանին կանգնած տղաները չեն վախենում, թիկունքում գտնվողներն ինչո՞ւ են վախենում։ Մենք ոչնչից չպետք է վախենանք»,- շեշտում է Դանիելյանը։

Ըստ պատգամավորի՝ այս օրերին խուճապի մատնվել պետք չէ, բայց պետք է սթափ և օբյեկտիվ գնահատել ստեղծված իրավիճակը։ Նրա հավաստմամբ՝ առաջնագծում տղաները կանգնած են ամուր ու պատրաստակամ՝ կանխելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն հայրենիքի նկատմամբ։

«Անհանգստություն առաջացնելով՝ փորձում են մարդկանց մեջ խուճապ մտցնել, թուլացնել իշխանությանը, որովհետև եթե թուլացնես իշխանությունը, կթուլացնես պետությունը։ Հիմա շատ մարդիկ կան, որ թքած ունեն պետական շահի վրա, նրանք ամեն գնով ուզում են գալ իշխանության, փոխանակ լուրջ գործով զբաղվեն և տարբեր գործողությունների միջոցով որևէ օգուտ տան երկրին»,- կարծում է նա։

Դանիելյանի խոսքով՝ ինքն այժմ Սյունիքի մարզում է՝ սահմանում կանգնած տղաների կողքին։ Նշում է՝ մարզի ամենավտանգավոր կետերից կանանց և երեխաներին տարհանել են ավելի ապահով վայրեր, բայց տղամարդիկ զենքն ուսերին՝ առաջնագծում են՝ հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությամբ․ «Մենք այն վիճակում ենք, որ մեկ սանտիմետր հետքայլ չենք կարող անել, մեր երկիրը շատ փոքր է՝ հողեր զիջելու համար, մեր միակ տրամաբանական պահանջն այն է, որ հակառակորդը հետ քաշվի մեր դիրքերից։ Առանց դրա որևէ բան քննարկելը կամ բանակցելն անիմաստ է»:

Ստեղծված իրավիճակում գլխավորը հայրենիքն է ու դրա պաշտպանությունը, ասում է  պատգամավորը, այս պահին կուսակցությունը, մանդատն ու պաշտոնը որևէ նշանակություն չունեն։ Պետք է համախմբվել հայրենիքի շուրջ ու լինել միասնական, քանի որ մեր հաղթանակները գրանցվել են միայն համախմբվածության շնորհիվ։ «Առաջնագծում որևիցե խուճապ ու թափթփվածություն չկա, բոլորը իրենց տեղերում կանգնած են։ Սա ճակատագրական պահ է, և գլխավորը միայն մեր հայրենիքն է»,- ընդգծում է Դավիթ Դանիելյանը։

ԱԻՆ Փ\Ծ հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչ փ|ծ ավագ ենթասպա Հասմիկ Ղուշչյանն էլ մեզ հետ զրույցում ասում է՝ իրականությանը չհամապատասխանող, տարածվող կեղծ լուրերն ավելի մեծ բացասական ազդեցություն են թողնում մարդկանց վրա, հատկապես, երբ մեր հասարակությունը նոր էր հաղթահարել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ դեպքը։ Ըստ նրա՝ այս ամենը կրկնակի նպաստեց, որ մեր հասարակության շրջանում ստեղծվի հոգեբանական լարվածության բարձր ֆոն։

ԱԻՆ հոգեբանական աջակցության թեժ գիծը քաղաքացիների համար հասանելի է միշտ։ Թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, թե՛ սեպտեմբերի 13-ին սկսված սահմանային լարման ընթացքում և դրանից հետո էլ ԱԻՆ-ի մասնագետները շարունակում են անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։

«Բավականին ակտիվ է դիմելիությունը, քաղաքացիների զանգերը շատ են։ Այս ընթացքում որքան զանգ է եղել, չեմ կարող նշել, քանի որ թիվը պարբերաբար փոփոխվում է։ Հիմնականում շատ են այն մարզերից, որի սահմաններում ռազմական գործողություններ են ընթացել: Այնտեղ ապրող ընտանիքները լսել են պայթյունի ձայներ և այլն։ Ըստ զանգի՝ հասկանում ենք՝ անհրաժեշտություն կա՞ այցելելու և տանը հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, թե՞ կարող ենք հեռախոսի միջոցով էլ»,- ասում է Ղուշչյանը։

Քաղաքացիները, որոնք դիմում են հոգեբանական աջակցության, հիմնականում վախ ունեն հենց պատերազմից։ Շատերի մոտ վախի մթնոլորտն է գերակշռում, որոշների մոտ էլ սթրեսային հատկություններ են նկատվում, ասում է մասնագետը։

«44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից էլ գործել է մեր թեժ գիծը, և քանի որ մասշտաբը ավելի մեծ էր, աշխատանքներ էինք տանում նաև ապաստարաններում։ Այս ընթացքում ապաստարաններում չի եղել աշխատանք, այլ կոնկրետ բնակավայրերում»,- նշում է ԱԻՆ հոգեբանը։

Տպել
1827 դիտում

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր