Իրանում հիջաբը սխալ կրելու համար ձերբակալված աղջկա մահից հետո չեն դադարում հակակառավարական ցույցերը (լուսանկարներ)

Իրանում արդեն մի քանի օր է՝ հակակառավարական բողոքի ցույցեր են, որոնք ուղեկցվում են անկարգություններով, կան տուժածներ, մահացածներ:

Այսօր արդեն երկրում ինտերնետն աշխատում է խափանումներով, անջատվել են սոցիալական ցանցերը: Այս մասին հայտնում Associated Press գործակալությունը:

Նշվում է, որ տեղի բնակիչները չեն կարողանում ինտերնետ մուտք գործել բջջային հեռախոսներից, սոցիալական ցանցերը չեն աշխատում։

699.jpg (57 KB)

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը հայտարարել է, որ ինտերնետ հասանելիության որոշակի սահմանափակումներ կարող են սահմանվել՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»: Միաժամանակ, նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ սահմանափակող միջոցների մասին կարող է խոսք լինել։ Այժմ երկրում չեն գործում TikTok, YouTube, Twitter և Facebook սոցիալական ցանցերը:

Գործակալության տվյալներով՝ չորեքշաբթի Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։

697.jpg (49 KB)

Երիտասարդ աղջկան հիջաբի «ոչ պատշաճ կրելու» պատճառով բերման է ենթարկել բարոյականության ոստիկանությունը (Իրանում ոստիկանական հատուկ ստորաբաժանում), նրան տարել են բաժին, որտեղ մի քանի օր անց աղջիկը մահացել է։

Միաժամանակ, ոստիկանությունից հայտնում են, որ աղջիկը մահացել է սրտի կաթվածից, իսկ նրա ընտանիքը պնդում է, որ նա առողջական խնդիրներ չի ունեցել, մասնավորապես՝ սրտանոթային համակարգի հետ կապված։ Ամինիի հարազատները նաև նշում են, որ չեն կարողացել թույլտվություն ստանալ նրա մարմինը տեսնելու համար։

695.jpg (38 KB)

Բողոքի ցույցի մասնակիցները պնդում են, որ աղջիկը մահացել է ոստիկանական բաժանմունքում իրավապահների կողմից դաժան ծեծի հետևանքով, նրանք նաև լուսանկարներ են հրապարակել որոշ էջերում:

698.jpg (100 KB)

Ցույցի մասնակից կանայք հրապարակային այրում են իրենց հիջաբները՝ այդպիսով արտահայտելով ցասումը իշխանությունների և երկրի բարոյական օրենքների նկատմամբ: Բողոքի գործողություններին մասնակցում են նաև այլ երկրների ներկայացուցիչներ:

Reuters գործակալությունը հայտնում է, որ բողոքի ցույցերի ընթացքում 3 մարդ է սպանվել, այդ թվում՝ մեկ իրավապահ:

696.jpeg (514 KB)

Ցույցերը հիմնականում տեղի են ունենում Թեհրանում և երկրի մի քանի այլ խոշոր քաղաքներում ու գնալով ավելի մեծ թափ են առնում, ուղեկցվում անկարգություններով, ոստիկական մեքենաների հրկիզումներով:

Տպել
8019 դիտում

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ