ՀԱՊԿ-ում մնալով՝ նշանակում է տալ այն, ինչը պահանջում է Ադրբեջանը՝ սկսած «Զանգեզուրի միջանցքից» և անկլավներից. քաղաքագետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ կրկին խոսեց զենք գնելու գործընթացների մասին՝ նշելով, որ ունենք դեպքեր, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Այս մասին նախորդ անգամ էլ ՀՀ վարչապետը խոսել էր ԱԺ ամբիոնից:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով զենք գնելու ճանապարհին առաջացած խոտանների և մեզ այդ հարցում խանգարող դաշնակիցների հեռահար մտադրություններին, նկատում է՝ Ռուսաստանն այժմ լուրջ համագործակցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, նրանց շահերը համընկնում են, և Հայաստանին զենք չվաճառելը Ադրբեջանի պահանջն է ՌԴ-ին:

«ՌԴ-ի բացատրությունն էլ այն է, թե Ուկրաինայի դեմ այժմ պատերազմ են մղում, զենք ու զինամթերքի պակաս կա, այդ պատճառով վաճառք չենք իրականացնում: Սակայն պատճառը մեկն է՝ Ռուսաստանն այժմ կոշտ մեկուսացման մեջ է, նրան պետք է Թուրքիան, մասամբ էլ՝ Ադրբեջանը: Այս տարվա փետրվարին էլ Ռուսաստանը Թուրքիայի հետ լուրջ ռազմավարական թուղթ ստորագրեց, ավելի ուշ՝ հետախուզական տվյալների փոխանակմանը վերաբերող փաստաթուղթ: ՌԴ-ի և Թուրքիայի միջև այժմ լուրջ ռազմավարական դաշնակցություն է ձևավորվել: Եվ հենց Թուրքիան էլ ճնշում է Ռուսաստանին, որպեսզի նա Հայաստանին զենք չվաճառի»,- կարծում է նա:

Դիտարկմանը, որ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Հնդկաստանը պատրաստվում է 240 միլիոն դոլարի զենք վաճառել ՀՀ-ին, հարցադրմանը՝ կարո՞ղ ենք ասել, որ ՀՀ-ն նոր դաշնակից է գտել, քաղաքագետն ասում է՝ Հնդկաստանի վրա ազդել Ադրբեջանը կամ Թուրքիան չեն կարող:

«Գիտեմ, որ տևական ժամանակ է Հնդկաստանի հետ բանակցային այս գործընթացը ընթանում է, և, Աստված տա, այն հաջողությամբ պսակվի: Մենք չենք կարող այս ժամանակահատվածում զենք գնել փոքր խաղացողներից, քանի որ Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի ազդեցությունից փոքր երկրները կվախենան: Հնդկաստանի մասշտաբի երկիրը ոչ ոքից չի վախենա, և զենք վաճառելու գործընթացն իր հաջողությունը կունենա»,- կարծում է նա:

Խոսելով Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող պատվիրակության մասին՝ Ստեփան Գրիգորյանն ընդգծում է՝ մեզ համար այս ժամանակահատվածում Ֆրանսիայի այս քայլը մեծ ազդեցություն կարող է ունենալ: Ըստ նրա՝ Ֆրանսիայի դեպքում պատվիրակության ուղարկումը Հայաստան չի կարող ֆորմալ բնույթ կրել, քանի որ սա մեծ և կարևոր երևույթ է:

«Մեր սահմաններում ֆրանսիացի դիտորդների հայտնվելը չի կարող իր ազդեցությունը չունենալ: Հաշվի առնելով անվտանգային հարցերը՝ նրանց մեջ կլինեն ռազմական դիտորդներ, ինչը լուրջ մեսիջ է և՛ Ադրբեջանին, և՛ Ռուսաստանին: Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է, և չեմ կարծում՝ Ադրբեջանն այդքան հեշտությամբ կհամարձակվի կրակել Ֆրանսիայի դիտորդների վրա»,- ասում է նա և հիշեցում՝ ռուսական դիտորդությունը Հայաստանում այդպես էլ չաշխատեց:

«Սյունիքում, Վայոց ձորում ռուս խաղաղապահների կետեր դրվեցին, որոնք այդպես էլ չաշխատեցին: Օրինակ՝ Ջերմուկի մոտակայքում կար այդպիսի մի կետ, սակայն ռուսներն այն լքեցին: Իրենց դիտորդական առաքելությունը չի տալիս իր արդյունքը: Իսկ ֆրանսիացիներին Ադրբեջանը չի կարողանալու կաշառել, նրանք միանշանակ մեր տարածքային ամբողջականության կողմնակից են: Իսկ եթե Ադրբեջանը համարձակվի կրակել ֆրանսիացիների վրա և սպանել նրանցից որևէ մեկին, դա շատ թանկ կնստի իր վրա»,- նշում է նա:

Նկատառմանը, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հարցազրույցներից մեկում հայտարարել է՝ ԱՄՆ-ի՝ ՀՀ-ին զենք վաճառելու նախապայմանը մեկն է՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարցադրմանը, եթե այս հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ո՞րը կլինի ՀՀ-ի ճիշտ ռազմավարական քայլն այս դեպքում, զրուցակիցն ասում է՝ չգիտի, թե որտեղից է այդ նախապայմանը պատգամավորը վերցրել, սակայն չի կարծում, թե ԱՄՆ-ն նման բան ասած լինի. «Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն նման հարց դրած լինի: Հարցն այսպիսին է՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, էլ ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն նրան զենք վաճառել: ՀԱՊԿ-ի լիդերը Ռուսաստանն է, որը Արևմուտքին սպառնում է միջուկային զենքով: Էլ ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն զենք վաճառել մի երկրի, որը ՀԱՊԿ-ի կազմի մեջ է: Դա անհեթեթություն է»:

Ըստ քաղաքագետի՝ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, կբացվի ԱՄՆ-ի հետ համագործակցելու մի նոր ճանապարհ. «ԱՄՆ-ն ասում է՝ Հայաստան, դու ի՞նչ ես ուզում: Ասում է՝ ուզում ես մնալ ՀԱՊԿ-ում, շատ բարի, ուզում ես դուրս գա՞լ, շատ լավ, կարող ենք քննարկել մի շարք հարցեր: Ես նույնպես Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը ներկա եմ եղել, և ասեմ, որ նման քննարկում ՀԱՊԿ-ի մասով, թե պետք է ՀՀ-ն դուրս գա, չի եղել»:

Խոսելով ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ չգալու քննարկումների մասին՝ զրուցակիցը նշում է՝ եթե շարունակում ենք անդամակցել ՀԱՊԿ-ին, ապա մնում ենք առանց անվտանգության համակարգի, չենք կարողանալու ստանալ օգնություն Արևմուտքից, այսպես ասած՝ մնում ենք միայնակ, քանի որ ՀԱՊԿ-ի անդամ երկրները մեզ դաշնակից չեն:

«Մնալ ՀԱՊԿ-ում նշանակում է տալ այն, ինչը պահանջում է Ադրբեջանը՝ սկսած «Զանգեզուրի միջանցքից» և անկլավներից, գումարած այն փաստը, որ Արցախը կսկսի ենթարկվել Ադրբեջանին: Սա է սցենարը: ՀԱՊԿ-ից դուրս գալը հակառուսական քայլ չի լինի, քանի որ կառույցը հենց Ռուսաստանը չէ: Մենք կարող ենք շարունակել ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները, թեկուզ՝ առանց ՀԱՊԿ: Այդպիսով էլ մեր առջև բացվելու են մի շարք դռներ, հնարավորություն ենք ունենալու ռազմական նոր համագործակցություններ ձեռք բերել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ, Հնդկաստանի, կառավարությանն էլ կառաջարկեմ այդ մասով դիտարկել նաև Կանադան»,- նշում է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք պնդում են, թե ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ ՌԴ-ն մեր դեմ դուրս կգա, պետք է հասկանան, որ Ռուսաստանը հիմա էլ մեզ հետ չէ. «Մեզ վրա հարձակվում է Ադրբեջանը, բայց ամեն բան համաձայնեցնում է Ռուսաստանի հետ: Զարմանում եմ, երբ մարդիկ նման կարծիք են արտահայտում: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն չէ՞ր, որ պատերազմի ավարտին հայտարարեց, թե իրենք Թուրքիայի հետ փայլուն «օպերացիա» իրականացրին Ղարաբաղում: ՀԱՊԿ-ն այսօր լեգիտիմացնում է հայ ժողովրդի տարածքների զավթումը՝ ասելով, թե ինչ կատարվում է ՀՀ տարածքում, սահմանային վեճ է: Ստացվում է՝ ՀԱՊԿ-ն Ջերմուկը դարձնում է վիճելի տարածք: Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է այլ կարծիք ունենալ ՀԱՊԿ-ի մասին»:

Տպել
3467 դիտում

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)