Այս բանակցությունները բխում են մեր շահերից. ՀՀ-ի համար որն է Պրահայում կայացած հանդիպումների ամենաշոշափելի ձեռքբերումը

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ երեկ Պրահայում կայացած Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումից հայ հասարակությունն այնքան էլ շատ մեծ սպասելիքներ չպետք է ունենա: Վերջինիս խոսքով՝ դրանից կարելի է քաղել մեկ պտուղ, այն է՝ սահմանի վրա եվրոպական դիտորդների տեղակայումը:

«Այս քայլը միանշանակ բխում է Հայաստանի շահերից: Ես հուսով եմ, որ այն իրականություն կդառնա, կխոչընդոտի ադրբեջանական հերթական ագրեսիան: Ալիևն այսօր ընդամենը մեկ լծակ ունի ՀՀ-ի վրա ճնշում գործադրելու մասով՝ կրակել և սպանել մեր զինվորներին: Սա է հրապարակված օրակարգի ամենաշոշափելի ձեռքբերումը: Միգուցե այլ պայմանավորվածություններ նույնպես կան, բայց դրանց մասին չի խոսվում»,- «Հայկական ժամանակ» հետ զրույցում նշում է քաղաքագետը:

Ստեփանյանն ընդգծում է՝ եվրոպական դիտորդների ներկայությունը սահմանին չի գոհացնում Ադրբեջանին. «Արդեն նշեցի, որ Ադրբեջանը մեզ վրա ճնշում է գործադրում այդ կրակոցների միջոցով, իսկ դիտորդների տեղակայումը նրանց թույլ չի տա: Այդ պատճառով էլ Ալիևը չի համաձայնել, որ դիտորդական առաքելություն տեղակայվի նաև Ադրբեջանում: Սակայն այն, որ դիտորդները հայտնվելու են ՀՀ տարածքում, արդեն մեծ ձեռքբերում է մեզ համար: Հուսով եմ՝ առաքելությունը կգործի ամբողջ սահմանի երկայնքով և հնարավորություն կունենա դիտարկել ամբողջությամբ»:

Քաղաքագետի խոսքով՝ մեզ համար շատ կարևոր է, որ այդ դիտորդական առաքելությունն իր աշխատանքը կատարի հենց սահմանից, այլ ոչ թե լինի Երևանում, մի քանի ժամով այցելի սահման, քանի որ այդ կերպ Ադրբեջանը չի դադարեցնի կրակը, նրանց չի զգաստացնի:

Անդրադառնալով այն փաստին, որ այժմ հանդիպումները քառակողմ են, դրանց մասնակցում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ զրուցակիցը շեշտում է՝ այս փաստը ի շահ Հայաստանի է գործելու: «Մակրոնն աջակցում է Հայաստանին, իր ներկայությամբ Նիկոլ Փաշինյանին քաջալերում է և՛ բարոյապես, և՛ քաղաքականապես: Իսկ թե նրա ներկայությունն ինչպես կարող է անդրադառնալ հանդիպման արդյունքների վրա, շատ վաղ է խոսել»,- ասում է նա:

Հարցադրմանը՝ կարո՞ղ ենք փաստել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն «անցյալ է» մեզ համար, Դավիթ Ստեփանյանը նշում է՝ Մինսկի խումբը դե ֆակտո չի գործում, իսկ դե յուրե շարունակելու է գործել. «Նրա՝ դե յուրե գործելն անհրաժեշտ է և՛ ՌԴ-ին, և՛ Ֆրանսիային, և՛ ԱՄՆ-ին, քանի որ տալիս է միջնորդական մանդատ»:

Քառակողմ հանդիպումների և Ռուսաստանի արձագանքի մասին խոսելիս էլ քաղաքագետն ընդգծում է՝ այո՛, ՌԴ-ին այս հանդիպումները դուր չեն գալիս, սակայն որևէ կանխարգելիչ գործիքակազմ չունի:

«ՌԴ-ն այսօր այն վիճակում չէ, որ Եվրամիության, Արևմուտքի և ԱՄՆ-ի գործողությունները փորձի կանխել, քանի որ այդ ռեսուրսը չունի: Եթե Արևմուտքը ցանկանում է բանակցային գործընթաց սկսել հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղությամբ, ՌԴ-ն ոչինչ անել չի կարող: Այլ հարց է, որ Ռուսաստանը շարունակում է գործոն մնալ, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար նրա կարծիքը շարունակում է ունենալ որոշակի կարևորություն: Որքան հնարավոր է Հայաստանի շահերից է բխում Ռուսաստանին այս միջնորդական առաքելությունից մղել 2-րդ, 3-րդ և ավելի հեռու պլաններ: Ռուսաստանի Դաշնությունից՝ որպես միջնորդ երկրից, մենք լուրջ սպասելիքներ չպետք է ունենանք այն պարզ պատճառով, որ այսօր իրենց շահերն ավելի շատ համընկնում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ»,- կարծում է զրուցակիցը:

Անդրադառնալով երեկ կայացած Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպմանը՝ քաղաքագետն ասում է՝ այս հանդիպումից էլ մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ, քանի որ երեկ լրագրողների հետ զրույցում Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանը և հաստատել դիվանագիտական հարաբերություններ միայն այն դեպքում, երբ ՀՀ-ն ու Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիր:

«Մինչև այս պայմանագիրը չստորագրվի, Թուրքիան քայլ չի անելու: Սակայն այստեղ կա նաև դրական մի կետ, այն է, որ Թուրքիան մնացած նախապայմանները՝ Եղեռնի հարցի միջազգային ճանաչումը, Ղարսի պայմանագրի ճանաչումը մղել է երկրորդ պլան և բերում է մեկ նախապայման՝ «Խաղաղության պայմանագիրը»: Այդ պայմանագրի կնքման հավանականությունն էլ բարձր է և պահպանվում է: Այսպիսով՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել, մենք էլ Թուրքիայի հետ կունենանք համեմատաբար ավելի լավ հարաբերություններ»,- նշում է Ստեփանյանը և շեշտում՝ այս հանդիպումները ֆորմալ բնույթ չեն կարող ունենալ մի պարզ պատճառով, որ Հայաստանը անվտանգային խնդիրների առջև է կանգնած:

«Ցանկացած նմանատիպ բանակցություններ, Արևմուտքի մեսիջները, երաշխիքներն ու քայլերը բխում են Հայաստանի շահերից, քանի որ դրանք որոշակի չափով զսպում են թուրքերի նկրտումները Հայաստանի տարածքի նկատմամբ: Որքան շատ լինեն նման բանակցությունները, այդքան լավ մեզ համար»,- եզրափակում է նա:

Տպել
2454 դիտում

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան