Հայ կանանց մեռելային լռությունը. Աննա Հակոբյան

10/10/2022 schedule13:20

2018 թվականի ամռանը նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը

Արշավի իմ ուղերձը հետեւյալն էր. «Մենք որպես կին եւ մայր՝ կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին եւ միջնորդ երկրներին երբեք եւ երբեք թույլ չտալ պատերազմական գործողությունների վերսկսում եւ վտանգի տակ չդնել հայ եւ Ադրբեջանի երիտասարդ զինվորների կյանքը։ Մենք կոչ ենք անում բոլոր կանանց, ազդեցիկ եւ հեղինակավոր կանանց, պետությունների ղեկավարների տիկիններին միանալ այս նախաձեռնությանը, ինչի շնորհիվ այն ավելի ուժեղ եւ հզոր կլինի»:

Արշավի վերջնանպատակն էր ոտքի հանել հարյուր հազարավոր հայ կանանց, ովքեր օրինակ կծառայեին, քաջություն կփոխանցեին բռնապետության մեջ ապրող ադրբեջանցի կանանց, եւ վերջիններիս ճնշման արդյունքում իսկապես հնարավոր կլիներ կանխել լայնածավալ պատերազմը, հակամարտության լուծման այլ ճանապարհ որդեգրել։

Եվ ի՞նչ կատարվեց: Կատարվեց այն, որ դեռ սաղմնային փուլում «Կանայք հանուն խաղաղության» արշավը տապալվեց՝ հանդիպելով հայ կանանց մեռելային լռությանը (թող ինձ ներեն այն հատուկենտ կանայք, ովքեր աջակցություն էին հայտնում արշավին, եւ բոլոր նրանք, ովքեր դա անում էին ֆեյբուքյան քոմենթի տեսքով): Արշավի պաշտոնական էջի «Ես աջակցում եմ» բաժնում գրանցվել են 790 անհատ եւ 17 կազմակերպություն։

Չէին կարող, իհարկե, հայ մայրերը համաձայն չլինել արշավի ուղերձի հետ եւ ասել՝ ո՛չ, մենք ուզում ենք, որ ե՛ւ մեր, ե՛ւ ադրբեջանցի երեխաները զոհվեն պատերազմում: Հնարավոր չէ նման բան:

Այդ դեպքում ո՞րն էր խնդիրը:

Խնդիրն այն էր, որ արշավի մեկնարկին զուգահեռ հրապարակ նետվեց հետեւյալ թեզը. «Դու այդ ո՞վ եղար, որ հայ կանանց անունից խաղաղություն ես մուրում: Հայ կինը խաղաղություն մուրացող չէ, խաղաղություն պարտադրող է։ Հայ կինը ոչ միայն առյուծածին է, այլեւ առյուծ եւ հարկ եղած դեպքում զենք կվերցնի եւ ինքը իր որդու հետ կզոհվի մարտի դաշտում, բայց խաղաղություն չի մուրա»:

Ես ասում էի նաեւ, որ ապրիլյան պատերազմը լուսաբանելիս բացարձակապես նույն վախն եմ տեսել ե՛ւ հայ, ե՛ւ ադրբեջանցի 18-20 տարեկան զինվորների հայացքներում, որ վստահ եմ՝ մեր տղաները կրկին հերոս կլինեն մարտի դաշտում, բայց եկեք չդրդենք նրանց այդ հերոսությանը: Սրան ի պատասխան՝ հրապարակ նետվեց մեկ այլ թեզ. «Ի՞նչ վախ, ինչպե՞ս ես համարձակվում հավասարության նշան դնել մեր զինվորի եւ ադրբեջանցի զինվորի միջեւ, հայ մայրը միայն անվախ, քաջ զինվոր է ծնում»:

Ահա այս փուչ նախադասությունները բավարար եղան հայ կանաց կառավարելու եւ զսպելու համար: Վախը, որ կընկնեն «դավաճանների ցուցակ», կմեղադրվեն խաղաղություն մուրալու, հայ եւ ադրբեջանցի երեխաների միջեւ հավասարության նշան դնելու մեջ, այնքա՜ն զորավոր էր:

Իսկ որ նախադասությունները փուչ էին, երեւաց պատերազմի ժամանակ: Հայաստանում ապրում է 18 տարին լրացած 1 միլիոն 231 հազար 584 կին: Սփյուռքում բնակվող մի քանի միլիոն առյուծ հայ կանանց մասին էլ չեմ խոսում: Երբ պատերազմի ընթացքում երկրի ղեկավարը կոչ արեց բոլորին, այդ թվում՝ կանանց եւ աղջիկներին, ջոկատներ կազմել, կազմվեց 1 ջոկատ՝ «Էրատո»-ն (12 հոգի), եւ 1 վաշտ՝ «Սոսե»-ն (100 հոգի)։

Եվ մեր զավակները միայնակ մնացին դավադիր եւ անհավասար պատերազմում թշնամուն դեմ հանդիման: Եվ, իհարկե, նրանք հաղթահարեցին իրենց վախերը, անմարդկային կռիվ տվեցին, հերոսացան, շատերն ընկան հերոսի մահով:

Երկու տարի է՝ մտածում եմ՝ արդյո՞ք այդ ե’ս բավարար ջանք չներդրեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեջ: Կարծում էի, որ երկրի ղեկավարի կնոջ խոսքը, համառությունը բավարար պետք է լինեին ինքնակազմակերպվելու համար: Մենք ունենք հարյուրավոր կանանց միություններ, խորհուրդներ, ասոցիացիաներ, կոլեկտիվներ, հասարակական կազմակերպություններ, հայտնի/հեղինակավոր կանայք արվեստի, գիտության, քաղաքականության եւ բազմաթիվ այլ բնագավառներում։ Նրանց մի մասը, օրինակ, մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի առիթով մեծ ակտիվությամբ ինքնակազմակերպվում է բեմերի ու խնջույքների սեղանների շուրջ եւ խանդաղատանքով լսում առյուծներ ծնող, իր հայրենիքն ու օջախը պաշտող ու պահպանող հայ կնոջ տեսակին նվիրված ոտանավորներ: Մյուս մասը  սեմինարներ ու ֆորումներ է կազմակերպում՝ նվիրված կնոջ դերի եւ նշանակության բարձրացմանը։ Մի տեղ ամպագռոգոռ ելույթներ են ունենում, մյուսում՝ ասում, խոսում, ուրախանում։ Տոնացուցային այս երկու օրերից առաջ եւ հետո, սակայն, իրական կյանքն է, որն իր օրենքներն ունի, եւ դրանք հիմնականում նրա մասին են, թե կինն ինչ իրավունք չունի անել, ինչպես պետք է իր չափերի մեջ ապրի, եւ որ ամենակարեւորն է՝ ճի’շտ սգա, համոզի’չ, մաքսիմալ տեսանելի’, բարձրաձա’յն։

Փաստ չէ, իհարկե, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավը կկանգնեցներ պատերազմը: Բայց մենք չգիտենք էլ, որովհետեւ չենք գործել: Եվ խնդիրը անգամ դա չէ, այլ պատասխանատվություն վերցնելն ու դիրքորոշում արտահայտելու քաջություն ունենալը, գոնե այն դեպքում, երբ սեփական զավակիդ կյանքի ու մահվան հարցն է որոշվում:

Չեմ ուզում հավատալ, որ առավելագույնը, ինչին ընդունակ է հայ կինը, աղոթելը կամ անիծելը եւ կամ իր հերոսների հետեւից հետմահու լացելն է։

Հ.Գ. Արդեն երկու տարի է՝ համահայկական քննարկում է գնում, թե ինչու ենք ջոկատի համար ընտրել Էրատո թագուհու անունը: Այն, որ նա Տիգրան Մեծի ժառանգը եւ Հայոց պատմության մեջ առաջին կառավարող թագուհին է, ուշադրության արժանի հանգամանքներ չեն երեւի։ Պարտված թագուհի է, ասում են: Իսկ գուցե պարտվել է, որովհետեւ թագավորության մեջ վխտացել են օտար կայսրությունների շահերը սպասարկող, Հայոց պետականությանը մեջքից հարվածող թուլամորթ դավաճաննե՞րը։ Կարծում եմ՝ սա վարկած է, որ իրավունք ունի գոյություն ունենալ։

Աննա Հակոբյան

Տպել
2718 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Գյումրիից եկած խումբը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները