ՀՀ-ն բանակցային ուղին պիտի իրականացնի Թուրքիայի հետ. այն մեծ դեր ունի Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա. Թարվերդյան

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը Եվրամիության քաղաքացիական առաքելությունից, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, մեծ սպասելիքներ չունի: Վերջինս ասում է՝ նրանք միայն անատամ հայտարարություններ են անում:

Թարվերդյանի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորև.

- Պարոն Թարվերդյան, այս օրերին ակտիվացել են քննարկումները ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ հաշվի առնելով նաև հանգամանքը, որ Ադրբեջանի վերջին հրահրած ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ը կարծես շոշափելի քայլեր չկատարեց՝ իր կազմի մեջ գտնվող պետության սուվերեն տարածքը պաշտպանելու համար: Կարո՞ղ ենք համարել, որ միս ու արյուն են ստանում երկար ժամանակ արվող այն պնդումները, որ ՀԱՊԿ «անդամալույծ» կառույց է և միայն խորհրդատվական բնույթ է կրում: Եթե այո, ապա որքանո՞վ է այլևս նպատակահարմար այդ կառույցում մնալը:

- ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական միություն է, որի մեջ ընդգրկված են պետություններ, այս դեպքում միջինասիական 3 պետություն, որոնք, եթե մենք դիտարկում ենք, որ ռազմական գործողությունների ընթացքում կարող են Հայաստանի կողմից երբևիցե գործել Ադրբեջանի դեմ, բացառվում է: Քանի որ այդ երկրները միասին համագործակցում են Մեծ թուրանի շրջանակներում, և Հայաստանը որպես ոսկոր իրենց կոկորդում է: Եթե ՀԱՊԿ-ին դիտարկում ենք կառույց, որտեղ կա նաև ՌԴ-ը, ապա այստեղ կա ռազմական համագործակցություն: Եթե խոսում ենք կառույցի օգուտների մասին, ապա ՀԱՊԿ-ի շրջանակներում մատակարարվող զենքը գնային առումով տարբերվում է: Մենք պետք է գիտակցենք, թե ինչ ենք կորցնում կամ ստանում ՀԱՊԿ-ից դուրս գալով:

Հայաստանում կան ռուսաֆոբներ, եվրոպաֆոբներ, ամերիկաֆոբներ, ինչը շատ վտանգավոր է մեր երկրի համար: Փելոսին եկավ Հայաստան, բոլորը մտածում էին՝ միանգամից զենք է մեզ տալու, օգնելու է ու աջակցելու: Սակայն մենք օրինակը մեր աչքերի առաջ ունենք, երբ Վրաստանն ու Ռուսաստանը հակամարտության մեջ էին, ԱՄՆ-ը միայն խորհուրդներով էր օգնում Վրաստանին, նաև զենք էր տալիս, բայց այն վաճառում էր, չէ՞: Նույն բանն էլ այսօր Ուկրաինայում ենք տեսնում: Պետք չէ ժողովրդին մոլորության մեջ գցել՝ ասելով, թե եթե մենք ՀԱՊԿ-ից դուրս գանք, արագ ամերիկյան զորքերը կգան ու մեզ կփրկեն: Բացի այդ, ՀՀ-ում ռազմական դրություն այդպես էլ չհայտարարվեց, և ՀԱՊԿ ոչ մի երկիր չի կարող պատկերացնել, որ Հայաստանին զորքով օգնելու կարիք կա: Պետք է պետությունը մեր ժողովրդին պատրաստի, որ ժողովուրդը գնա ու կռվի իր հայրենիքի համար և չմտածի, թե ԱՄՆ-ը կամ ՌԴ-ը են գալու դա անեն մեր փոխարեն:

- Այս օրերին եռամսյա հավաքներ են իրականացվում, սակայն շատ ենք լսում, որ կան մարդիկ, որոնք այդպես էլ չեն ներկայանում դրանց: Կարո՞ղ ենք ենթադրել, որ պետությունը սրանով նախապատրաստում է Ձեր նշած պայքարին:

- Պետք է մոդելը փոխել: Կա հրեական մոդելը, որ ամեն ոք իր երկրի զինվորն է, նաև՝ կանայք: Ի՞նչ է մեզ պետք: Պետք է, որ հայ մարդը հոգեբանորեն պատրաստ լինի պատերազմի ու հասկանա, որ այլ երկիր չի գալու, իր փոխարեն պայքարի: Իշխանությունը պետք է ժողովրդի հետ մարզվի, օրինակ ծառայի, որպեսզի կարողանա այդ գործընթացի մեջ էլ ավելի շատ մարդկանց ներգրավել:

- Օրեր առաջ Պրահայում քառակողմ հանդիպում տեղի ունեցավ, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց նաև Թուրքիայի նախագահի հետ: Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այս հանդիպումներից: Հայտնի է դարձել, որ ԵՄ քաղաքացիական առաքելություն է տեղակայվելու սահմանին, սակայն ընդդիմադիր որոշ շրջանակներ պնդում են, թե փաստաթուղթ է ստորագրվելու:

- Ցանկացած հանդիպում դրական եմ գնահատում: Սպասել, թե այդ հարթակում որևէ փաստաթուղթ է ստորագրվելու, մեր քաղաքական ուժը չի ակնկալել: Բազմիցս հորդորել ենք այս փուլում որևէ փաստաթուղթ չստորագրել: Դիտորդների՝ ՀՀ գալու մասով էլ ես մեծ ակնկալիքներ չունեմ: Նրանք հայտարարություննե՞ր են անում, թե՞ պաշտպանում են մեզ, պատրա՞ստ են գալ և մոնիթորինգ իրականացրել ՀՀ-ի իրական սահմաններում: Օրինակ՝ Սև լճում, որտեղ մեկ տարի է, ինչ տեղակայվել են ադրբեջանցիները, կկարողանա՞ն ստիպել նրանց դուրս գալ այնտեղից: Պատրա՞ստ են մոնիթորինգ իրականացնել Ջերմուկում: Կարծում եմ՝ ոչ, դրանք անատամ հայտարարություններ են լինելու:

- Չե՞ք կարծում, որ ԵՄ դիտորների առկայությունը ՀՀ սահմանին զսպող գործոն կլինի ադրբեջանական սադրիչ գործողությունների համար:

- Ոչ, չեմ կարծում, քանի որ չեմ հավատում, որ նրանց մոնիթորինգի արդյունքում որևէ լուրջ գործողություն կիրականցնեն: Նրանք որոշ ժամանակ կմնան Հայաստանում, կարձանագրեն, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ, այսքան բան:

- Օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, թե որոնք են Ադրբեջանի հիմնական պահանջները ՀՀ-ից: Դրանք են՝ ԼՂ պաշտպանության բանակի լուծարում, ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ՝ նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով: Միջանցք Հայաստանի տարածքով: Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը): Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով: Ի՞նչ կասեք այս մասով:

- ՀՀ իշխանությունները չունեն իրավասություն ստորագրել մի այսպիսի փաստաթուղթ, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Իշխանությունները քննադատում են, որ Ռոբերտ Քոչարյանը բանակցային սեղանից դուրս է թողել Արցախը, և ճիշտ են ասում: Չի կարելի մի պետության հանել բանակցություններից, եթե այդ բանակցությունները հենց այդ երկրի մասին են: Եթե մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, իրենք պահանջներ են ներկայացնում, մենք ինչո՞ւ չենք ներկայացնում: Օրինակ՝ ՀՀ-ն էլ թող Ադրբեջանին պարտադրի, որ Ադրբեջանը ճանապարհ տրամադրի մինչև Ռուսաստանի Դաշնությանը կապող ուղի հատվածում: Հայաստանն էլ թող ասի՝ մենք պատրաստ ենք խաղաղության, սա էլ մեր պայմաններն են: Իհարկե, ես չեմ հավատում, որ ադրբեջանցիները, թուրքերը ու հայերը կարող են խաղաղ իրար հետ ապրել: Իսկ ստորագրել փաստաթուղթ Արցախի մասին՝ առանց նրա ղեկավարության իմացության, ընդհանրապես սխալ եմ համարում:

- Ասում եք, թե առանց Արցախի իշխանությունների իմացությամբ չպետք է որևէ թուղթ ստորագրվի կամ որոշում կայացվի, սակայն օրեր առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ չի եղել նման դեպք, երբ իրենք որևէ բան իմանան, իսկ Արցախի իշխանությունները՝ ոչ. մշտապես իմացել են ամեն ինչ՝ ամեն ստորակետը, ամեն ձևակերպումը:

- Գրավոր փաստաթուղթ պետք է լինի, որ տեղյակ են, ոչ թե բանավոր պայմանավորվածություններ: Տեղյակ են ու ի՞նչ, ի՞նչ կարծիք են արտահայտել: Բանավոր կարծիքը ոչինչ է, պետք է գրավոր լիազորի Հայաստանին: Արցախի ղեկավարությունը խուսափում է պատասխանատվությունից, հիմա նոր գիտակցում են, որ իրենք են պատասխանատու Արցախի համար, ու ինքնաբուխ հավաքներ են այնտեղ տեղի ունենում: Տարիներ շարունակ Արցախի բնակիչները մտածում էին, թե Հայաստանից պետք է զինվորները գնան ու պաշտպանեն իրենց: Պատերազմի ժամանակ էլ որքա՜ն արցախցի տղամարդ էինք տեսնում Հայաստանում, որոնք գալիս, ասում էին՝ Երևանից ինչո՞ւ չեն գնում մեր հողերը պաշտպանեն:

- Իշխանություններն ասում են, որ փորձում են Արցախը վերադարձնել բանակցությունների սեղան: Այս ժամանակահատվածում սա իրատեսական համարո՞ւմ եք:

- Պետք է հասկանալ, թե ո՞ր բանակցությունների սեղան են փորձում վերադարձնել: Եթե դիտարկում ենք Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա բանակցությունները, ապա անհնար եմ համարում: Բանակցությունների կողմերը պետք է ցանկանան, որ երրորդ կողմը մասնակցի: Եթե դիտարկում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակը, ապա խմբի անդամների միջև հիմա հակամարտություն կա, այս փուլում նման լուրջ եզրահանգման գալն անհնար է: Եթե հարցը դիտարկում ենք Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան համատեքստում, միգուցե հնարավոր լինի, քանի որ այսօր Արցախի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է:

- Իսկ Բրյուսելյան շրջանակներում հնարավոր չե՞ք համարում:

- Բրյուսելն ընդամենը հարթակ է, որտեղ Եվրամիության ղեկավարը, այսինքն՝ ոչ մի երկրի ղեկավարը, հարթակ է ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի համար:

- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես արդեն մասնակցությունն է ունենում, այսինքն՝ քառակողմ են հանդիպումները:

- Պետք է հասկանալ՝ մի՞շտ է Մակրոնը ներկա լինելու այդ հանդիպումներին: Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանը պետք է իր բանակցային ուղին իրականացնի Թուրքիայի հետ, քանի որ այդ երկիրը ազդեցիկ դեր ունի Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա:

- ՀՀ վարչապետն իր վերջին հարցազրույցի ժամանակ ասաց, որ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ժամանակ այդ ուժերի ղեկավարներին ներկայացրել է արտաքին քաղաքականության և բանակցությունների վերաբերյալ որոշ մանրամասներ: Ձեր ուժը չի՞ ցանկանում մասնակցել այդ հանդիպումներին, առաջարկ եղե՞լ է, և, առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում այդ ֆորմատը:

- Կառավարության համագործակցությունը արտախորհրդարանական ուժերի հետ դրական եմ գնահատում, սակայն կազմակերպումը թերի է: Կառավարության կարծիքով՝ արտախորհրդարանական են այն ուժերը, որոնք մասնակցել են ԱԺ ընտրություններին: Դա թյուր կարծիք է, քանի որ ընտրություններից հետո մի շարք կուսակցություններ են բացվել: Մեզ առաջարկով չեն դիմել: Բայց պետք է այդպիսի հանդիպումներ լինեն այն ուժերի հետ, որոնք ցանկանում են: Պետք է երկրի ղեկավարությունը ՀՀ-ում գործող ուժերին ներկայացնի այն, թե ինչ է կատարվում, որպեսզի այդ ուժերն էլ մամուլից չիմանան մի շարք մանրամասներ:

Տպել
2282 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել