Պատերազմի ժամանակ վարչապետի կինն ի՞նչ գործ ուներ հրամանատարական կետերում. Աննա Հակոբյանը՝ իր հասցեին հալածանքների մասին

«Պատերազմի ժամանակ վարչապետի կինն ի՞նչ գործ ուներ հրամանատարական կետերում (բունկերներում), խրամատներում, զորամասերում, պոլիգոններում, գեներալների, սերժանտների, շարքայինների, ՄՈԲ-ի հետ նույն վայրերում։

Երկու տարի է՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս տարբեր մարդիկ իրենց ինտելեկտի, արժեքային համակարգի եւ բարոյական ընկալումների սահմաններում այս հարցերի շուրջ ինձ խոշտանգումների են ենթարկում, ամենապիղծ պիտակավորումներով նվաստացնում»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հարց ուղղելով, թե արդյո՞ք պատերազմի շրջանում վարչապետի կնոջ գտնվելու վայրի, նիստուկացի, հագուկապի եւ գործողությունների ինչ-որ հատուկ պրոտոկոլ գոյություն ունի:

«Անկեղծ չգիտեմ՝ ո՞րն է նախընտրելի՝ մեռնելուց հետո կենդանիները անշունչ մարմինդ հոշոտեն-պղծե՞ն, թե՞ հայրենակիցներդ ողջ-ողջ հոգիդ հոշոտեն, անունդ պղծեն։

Արդյո՞ք պատերազմի շրջանում վարչապետի կնոջ գտնվելու վայրի, նիստուկացի, հագուկապի եւ գործողությունների պրոտոկոլ գոյություն ունի։ Գուցե գոյություն ունի, եւ գուցե ըստ այդ պրոտոկոլի՝ վարչապետի կինը պետք է սահմանափակվեր բացառապես թիկունքային աշխատանքներով։ Տրամաբանական է։ Պարզապես թիկունքում այդ ժամանակ տեղ չկար, մեծ խցանում էր առաջացել. 10 միլիոն մարդ թիկունքից աջակցում էր կրակի տակ ընկած 100-200 հազարին։

Դեռ կարելի է հասկանալ մեր գյուղերում ապրող տատիկների տարակուսանքը՝ այ բալա, ճիշտ են ասում, բա կինարմատը զինվորականների հետ նույն սենյակում կլինի՞: Բայց ես չեմ կարող հասկանալ այն լայն համահայկական կրավորական դիրքորոշումը, որ երկու տարի է՝ հարմար միջավայր է ընձեռում իմ դեմ այդ պիղծ արշավն անարգել տանելու համար:

Իսկ ո՞ւր մնացին «հայ ընտանիքը սուրբ է, հայ կինը/մայրը՝ սրբություն» հավատամքները։ Սրանք ո՞ւմ եւ ո՞ր օրերի համար են հռչակված: Հա, կներեք, հիշեցի, սուրբ են որդեկորույս հայ կանայք, որ հերոսներ են ծնել եւ տվել հայրենիքին: Եվ մեր կյանքում միշտ պետք է նման կանայք ունենանք, հենց այդպես՝ սեւազգեստ կենդանի հուշարձաններ, որպեսզի «հայ կինը սրբություն է» ասելով՝ իմանանք, թե ո՛ւմ նկատի ունենք: Սրբություն են նաեւ մեր մայրերը, եթե բոլորել են արդեն 70 տարին. ամբողջ կյանքում հալածվելուց հետո, մեռնելուց առաջ մի քանի տարի նրանք գուցե այդքան բախտ ունենան արժանանալու այս բարձր տիտղոսին:

Մնացած բոլոր կանայք՝ հարեւանի կինը, բարեկամի կինը, ընկերոջ կինը, մահացած ընկերոջ կինը, պաշտոնյայի կինը, պաշտոնյա կինը, անմարդ կինը, մարդով կինը, կայացած կինը, չկայացած կինը, գեղեցիկ կինը, տգեղ կինը, հաճելի կինը, տհաճ կինը, հարուստ կինը, աղքատ կինը, կրթված կինը, անկիրթ կինը, խոպանչու կինը, չխոպանչու կինը, հղի կինը, չբեր կինը, նրանք բոլորը, անխտի՛ր բոլորը, ըստ անհրաժեշտության, կամ արդեն հաստատված կամ պոտենցիալ անբարոյականներ են։

Կարեւորը՝ միշտ կան հերոսածին հայ մայրերը, որոնք բարձր են պահում հայ կնոջ սուրբ կերպարը՝ կին, որ դարեր շարունակ հերոսներ է ծնել եւ դարեր շարունակ հայրենիք կորցրել:

Բայց եթե այս մայրերն էլ, հանկարծ, դուրս գան իրենց վերապահված «նիստուկացի» պրոտոկոլից, հանդգնեն դիրքորոշում արտահայտել, հանրային-հասարակական գործունեությամբ զբաղվել կամ պարզապես ապրել, այլ ոչ կենդանի հուշարձաններ լինել, ապա նրանք նույնպես զերծ չեն մնա ամենապիղծ վիրավորանքներից: Ընդ որում, իրե՛նք անգամ չեն խնայի իրար։

Այս ամենը չի վերաբերում, սակայն, Հայաստանից արտագաղթած, սփյուռքում ապրող հայ կանանց, որոնք այլ մշակույթով են ապրում։ Նրանք իրենց բաժին սրբությունն անում են, եթե տներում երեխաների հետ հայերեն են խոսում եւ երեխաներին հայերեն գրել-կարդալ սովորեցնում՝ այդպիսով հերոսաբար նպաստելով հայապահպանության սուրբ գործին: Չէ՞ որ, երբ հայրենիքը պատերազմի մեջ լինի եւ իր զավակների կարիքն ունենա, այդ երեխաները իրենց ֆեյսբուքյան գրառումները ոչ թե լատիներեն տառերով կշարադրեն, այլ մեսրոպատառ հայերենով։

Հ.Գ. Այսօր էլ Հայաստանում եւ հայկական աշխարհում կան մարդիկ, որ անցած ամբողջ աղետից հետո դեռ կարողանում են հրապարակային խոսք հնչեցնել ընդդեմ խաղաղության, հօգուտ պատերազմի: Դե, իհարկե, եթե չլինի պատերազմ, չեն լինի նաեւ սեւազգեստ մայրեր, ասել է թե՝ կմնան միայն հաստատված կամ պոտենցիալ անբարոյականները: Եվ մենք կզրկվենք մեր ներշնչանքի աղբյուր, մեր մեղքերի թողություն, մեր բոլոր հոգեւոր թշվառությունների ու թուլությունների ապաստարան հայ կնոջ սուրբ կերպարից:

Եվ, այնուամենայնիվ, պատերազմ ընտրելը, որն այսօր էլ արտահայտվում է՝ «թուրքի հետ հաշտվողը դավաճան է» թեզով, նույնպես դիրքորոշում է, որը ցանկացած մարդ ազատ է արտահայտել։ Պարզապես եթե այդ մարդը նման դիրքորոշում հայտնելուց հետո 24 ժամվա ընթացքում չի թակում ՊՆ-ի դուռն ու զինվորագրվում բանակին, ապա, ինչպես ասեմ, ամենաքի՛չը անբարոյական է։

Իսկ պատերազմի ժամանակ մարտակոչը «չլսելու տվողը» նույնիսկ անբարոյական չէ։

Լուսանկարում՝

Չգիտեմ՝ ինչ ազգություն ունի լուսանկարի կինը, բայց, իհարկե, բոլորս վստահ ենք, որ հայ չէ։ Նա ակնհայտորեն սուրբ չէ, կարծես անբարոյական էլ չէ, հերոսածին չէ եւ ոչ էլ՝ արծիվ, նրա մասին չեն ասում՝ «առյուծն առյուծ է, էգ լինի, թե որձ»։ Նա ուղղակի մարդ է։ Թույլ տանք մեզ ենթադրել. նա իր երկրի զավա’կն է, կին, որի ամուսինը ռազմաճակատո’ւմ է, եւ մայր, որ ցուցադրում է իր վճռականությունը՝ պաշտպանելո՛ւ իր երեխային, իր տունը, իր երկիրը։ Որտեղ էլ, որ լինի, այս կինը վստահ է, որ չի հոշոտվի հայրենակիցների կողմից։

Տպել
1569 դիտում

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»