Հնդկաստանը չի կարող ՀՀ-ի բոլոր հարցերը լուծել, սակայն սա շատ լավ ճանապարհ է. վերլուծաբանը՝ գնվող զենքերի մասին

«APRI Armenia»-ի փորձագետ, ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը Հայաստան-Հնդկաստան հարաբերություններում մեծ առաջընթաց է նկատում: Ըստ նրա՝ լավ է, որ արդեն երկրորդ անգամ է խոսվում Հնդկաստանից զենք ձեռք բերելու մասին:

Ինչպես հայտնել ենք, այսօր հնդկական ThePrint առցանց թերթը գրել է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության համատեքստում Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու հնարավորությունը․ զենիթահրթիռային համալիրներից զատ, ինչպիսին է «Ակաշ»-ը («Akash»), Հայաստանը դիտարկում է անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի հնարավոր գնումը։ Ըստ թերթի՝ ավելի վաղ երկու երկրները հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համակարգերի, ինչպես նաև զինամթերքի լայն տեսականու, այդ թվում՝ 80 մմ ականանետի վաճառքի միջկառավարական պայմանագիր են կնքել:

Նշենք, որ «Ակաշ»-ը Հնդկաստանում նախագծված փոքր տարածությունների զենիթահրթիռային համալիր է, որը նախատեսված է օբյեկտների ու զորքերի խմբավորումների հակաօդային պաշտպանության համար։

Անդրադառնալով նշյալ զինատեսակներին՝ ռազմական վերլուծաբանը նկատում է՝ 2020-ի պատերազմում Հայաստանը հրթիռային հրետանու ծանր կորուստներ է ունեցել, ինչը այս գնումներով կլրացվի:

««Պինակայի» գնմամբ այս հարցը մասամբ կլուծվի, իսկ «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համակարգերը սովետական են, դրանցից Հնդկաստանը բավականին մեծ քանակով ունի: ՀՕՊ համակարգում ունենք համալրում կատարելու կարիք, հրետանին նույնպես պետք է ուժեղացվի, հակատանկային միջոցները ևս պետք է համալրվեն նոր ու էֆեկտիվ համակարգերով: «Կոնկուրս»-ն այնքան էլ նոր համակարգ չէ, բայց բացը կարող է լրացնել: ԱԹՍ-ների մասով էլ պետք է ուշադրություն դարձվի: Կան ԱԹՍ տեսակներ, որոնք դժվար է Հայաստանում արտադրել: Պետք է կենտրոնանալ նաև կապի միջոցների վրա»,- ընդգծում է նա:

Հայաստանում ԱԹՍ-ներ արտադրելու և դրանց արդյունավետ լինելու մասին խոսելիս էլ զրուցակիցն ասում է՝ ռազմական արդյունաբերության գծով բալանսավորված մոտեցում է անհրաժեշտ:

«ԱԹՍ-ներ պետք է գնվեն նաև դրսից, սակայն չպետք է մոռանալ ներքին կարողությունների մասին: Պետությունը պետք է սերտ համագործակցի տեղական արտադրողների հետ: ԱԹՍ-ների մասով Հայաստանում 3-4 կազմակերպություն կա, որոնք շատ մոտ են լավ կարգի ԱԹՍ-ներ ստեղծելուն և վաճառելուն: Սակայն այդ աշխատանքը երբեք չպետք է կանգնի, պետք է միշտ կատարելագործվել»,- կարծում է նա:

Դիտարկմանը, որ շատերը պնդում են՝ ՀԱՊԿ-ից Հայաստանը չպետք է դուրս գա, քանի որ այն հնարավորություն է տալիս ավելի մատչելի պայմաններով զենք գնել, սակայն կարծես թե Հայաստանը զենք գնելու այլ ուղղություններ է փնտրում, ինքն ինչպե՞ս է գնահատում նոր ռազմական դաշնակիցներ փնտրելու գործընթացը, Ներսիսյանը նկատում է՝ ՀԱՊԿ-ի երկրներից միայն ՌԴ-ն է լուրջ զենքեր արտադրում, իսկ այժմ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով Ռուսաստանն այլ երկրների զենք չի վաճառում:

«ՀԱՊԿ-ի ֆունկցիան այժմ նորմալ չի աշխատում՝ էժան զենք գնելու մասով: Սակայն չենք կարող կանխատեսումներ անել, միգուցե որոշ ժամանակ անց կառույցը կրկին սկսի նորմալ աշխատել: Իհարկե, ՀԱՊԿ-ի ներսում կան անհամաձայնություններ, սակայն դրանք կապ չունեն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների հետ: Ռուսաստանը զուտ հիմա զենք ոչ մեկին չի վաճառում»,- համոզմունք է հայտնում զրուցակիցը:

Վերջինս իշխանությունների քայլերը նոր ռազմական դաշնակիցներ ձեռք բերելու հարցում գնահատում է դրական. «Կոնկրետ Հնդկաստանի հետ հարաբերությունների մասով կարող եմ ասել, որ Հնդկաստանը չի կարող Հայաստանի բոլոր հարցերը լուծել, սակայն որպես երկարաժամկետ ռազմավարություն սա շատ լավ ճանապարհ է, քանի որ Հնդկաստանը աշխարհի արագ զարգացող երկրներից մեկն է: Միգուցե 2022 թվականին դեռ այդքան ներուժ չունի, որպեսզի զենք վաճառելուց զատ՝ այլ աջակցություն էլ ՀՀ-ին ցուցաբերի, սակայն, օրինակ, 2030 թվականին այլ Հնդկաստան ենք մենք տեսնելու»:

Տպել
1778 դիտում

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)