ԱՀ նախագահը կարևորել է Ռուսաստանի ներկայությունն ու տված երաշխիքները Արցախի ապագայի համար

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ներդրումը պատերազմը կանգնեցնելու հարցում և հետպատերազմյան երկու տարիներին խաղաղապահ առաքելության նշանակությունը Արցախի վերականգնման գործընթացում՝ հնարավոր չէ պատկերացնել Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության ներկայության:

Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ հատկապես ներկայիս  աշխարհաքաղաքական իրողություններում, երբ Արցախի համար կարևոր խնդիր է անկախությունն ու ինքնորոշման իրավունքը, հատկապես կարևոր է Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը որպես դրանց երաշխավոր:

«Կարող է հարց առաջանալ այն մասին, որ պարբերաբար Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտարարում էին՝ Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսանում է Հայաստանը, սակայն կոնֆլիկտն արդեն Հայաստան-Ադրբեջան, կամ Արցախ-Ադրբեջան հարց չէ: Այստեղ, ցավոք, արդեն վաղուց կոնֆլիկտը շատ ավելի խորը հիմքեր ունի: Կա Շուշիի դեկլարացիա՝ Ադրբեջան-Թուրքիա, 44-օրյա պատերազմում Թուրքիայի դերակատարությունը, որը տարածաշրջանում վաղուց շատ ավելին է, քան մինչ պատերազմն էր: Դրա համար ոչ միայն խաղաղապահ առաքելությունն ենք պատկերացնում, այլ նաև շատ ավելի վստահելի այլ երաշխիքներ էլ ենք ակնկալում Ռուսաստանի Դաշնության կողմից: Մենք այսօր, իհարկե, ողջունում ենք միջազգային հանրության ակտիվությունը, և նաև նշում, որ Ադրբեջանի հետ մեր հետագա բանակցություններում կամ հարաբերություններում միջազգային հանրության ներկայությունը կարևոր է, բայց ուզում եմ ուղիղ ասել՝ ես Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում»,- նշել է  Հարությունյանը:

Հարցին, թե ի՞նչ է սպասվում 3 տարի անց, երբ կլրանա ՌԴ խաղաղապահ զորակազմի՝ Արցախում գտնվելու ժամկետը, Հարությունյանը պատասխանել է․ «Ես նշել եմ, որ Արցախի ապագան, առաջին հերթին անվտանգության խնդիրների լուծման առումով, առանց Ռուսաստանի Դաշնության չեմ պատկերացնում, և մեր ռազմավարությունում հենց դա է դրված։ Չեմ կարող ասել, թե ինչ ճանապարհով է լինելու՝ խաղաղապահ առաքելության ժամկետի երկարացմա՞ն, թե՞ այլ ձևաչափով, ինձ թվում է՝ Ռուսաստանի ղեկավարությունն արդեն որոշ ժամանակ հետո դրա մասին կհայտարարի»։

Տպել
898 դիտում

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ալավերդիում մեքենա է հրդեհվել

Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ. վարչապետի ուղերձը

Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է հրդեհվել

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել