Վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 663 միլիոն դրամի վնաս․ Հակակոռուպցիոն կոմիտեն ամփոփել է գործունեության մեկ տարին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի` որպես իրավապահ նոր մարմնի ստեղծման և ձևավորման ուղղությամբ կատարված մեկ տարվա աշխատանքներն ամփոփելու նպատակով այսօր կազմակերպվել է Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և Կոմիտեի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել կոմիտեն։

Միջոցմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին շնորհավորելով կառույցի ձևավորման առաջին տարեդարձի և Կոմիտեի աշխատողի օրվա առթիվ, նշել է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը շատ կարևոր և քաղաքական կամք պահանջող ինստիտուցիոնալ բարեփոխում է։

«Որովհետև նախ, առաջին հերթին, մենք ձևավորեցինք Հակակոռուպցիոն կոմիտե, որի ձևավորման պրոցեսը տարբերվում է մեր ունեցած պատկերացումներից և, ընդհանրապես, գործունեության ոլորտը շատ կոնկրետացված է. հենց հատկապես հակակոռուպցիոն գործերով է զբաղվում, և մեր առաջին քննչական մարմինն է, որը, բացի քննչական գործունեությունից, նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն ծավալելու հնարավորություն ունի:

Սա շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի առումով, որովհետև, ըստ էության, Հակակոռուպցիոն կոմիտեն իր ինստիտուցիոնալ ձևավորման պրոցեսում լիարժեք հնարավորություն ունի իրական և ոչ թե տիտղոսային պայքար մղել կոռուպցիայի դեմ,-ասել է ՀՀ վարչապետը` միաժամանակ ընդգծելով։

Հակակոռուպցիոն պայքարի մեր կամքն այնքան ուժեղ է եղել, որ նույնիսկ ետպատերազմական շատ ծանր շրջանում, նույնիսկ նախընտրական շրջանում, ետընտրական շրջանում, քաղաքական ինչ-որ սրացումների շրջանում մենք այս բարեփոխումների գործընթացը ոչ մի րոպեով չենք կանգնեցրել: Հենց սրա համար, որ առիթ լինի, և իհարկե, առիթը ստեղծվեց Հակակոռուպցիոն կոմիտեի օրվա առիթով՝ արձանագրելու, որ ինստիտուցիոնալ բոլոր նախապայմանները ստեղծված են, որպեսզի հանրությունը ստանա պատասխաններ, մենք բոլորս ստանանք պատասխաններ, և մենք բոլորս տեսնենք արդյունքներ»,-ասել է վարչապետը։:

ՀՀ վարչապետը նշել է, որ ամեն տարի հարկավոր է հանրությանը ցույց տալ, թե հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում որքան գումար է վերադարձվել պետբյուջե և քանի մարդ է պատասխանատվության ենթարկվել։

«Ես տեսել եմ և զգացել, որ կան պետական կոնկրետ օղակներ, այդ թվում՝ իրավապահ համակարգում, որտեղ չերևացող, անապացուցելի դիմադրության որոշակի երևույթներ, դրսևորումներ կան: Բայց եղել են նաև օբյեկտիվ պատճառներ առ այն, որ գործիքակազմի սահմանափակության հետ կապված խնդիր կա: Այսօր մենք այդ խնդիրը հաղթահարել ենք, և հիմա ժամանակն է, որպեսզի մեր խոսակցության թեման, ոճը, արդյունքները և տեսանելիությունը փոխենք էականորեն:

Ցանկանում եմ նաև ասել, որ այս, ինչի մասին ես ասում եմ, ոչ թե քաղաքական նպատակահարմարության կամ ճաշակի հարց է, այլ կոռուպցիան մի երևույթ է, որի կողմից երկրի անցյալին և ապագային հասցված վնասը շատ կոնկրետ բովանդակություն ունի: Այդ բովանդակությունը մեծ մասամբ պարզաբանված է, բայց նաև շատ կոնկրետ թվաբանություն ունի: Այդ թվաբանությունը պետք է պարզաբանվի, այսինքն՝ մենք պետք է այդ թիվը կոնկրետ ունենանք, ամեն տարի ունենանք և նաև հանրագումարում ունենանք, և այդ թիվը պետք է երևա ՀՀ պետական բյուջեի եկամուտների մեջ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով կառույցի կազմավորման և կայացման ուղղությամբ կատարված աշխատանքներին և արձանագրված ձեռքբերումներին, ընդգծել է, որ ՀՀ-ում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող միակ քննչական մարմինը լինելու հանգամանքը, ճիշտ է, արդյունավետ քննության նոր հնարավորություններ է ընձեռում, բայց և միաժամանակ մեծ սպասումներ է առաջ բերում Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունից: Սա, իր հերթին, մեծ պատասխանատվություն է՝ ձևավորելու բարեվարք ու բանիմաց ծառայողներով համալրված, արդի մարտահրավերներին համահունչ տեխնիկական միջոցներով հագեցած կառույց, որի թե´ քննչական, և թե´ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների համատեղ, իրար լրացնող գործունեությունը շոշափելի արդյունքներ կարձանագրի կոռուպցիայի դեմ պայքարում։

Կոմիտեի նախագահը ներկայացրել է քննված քրեական վարույթների վիճակագրական ցուցանիշները` փաստելով, որ մեկ տարվա ընթացքում քննիչների վարույթում գտնվող գործերի թիվը ավելի քան եռապատկվել է։

2021 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև օրս ՀՀ հակակառուպցիոն կոմիտեում քննվել է 1042 քրեական վարույթ, մինչդեռ նախորդող մեկ տարվա ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել էր 565 քրեական գործ: Այսինքն` եթե համեմատենք այս ցուցանիշները, ապա իր գործունեության առաջին իսկ տարվա ընթացքում Կոմիտեն ավելի քիչ քննիչներով քննել է 477 քրեական վարույթ ավելի (84,4%): Ներկա պահին քննվում է 366 քրեական վարույթ, մինչդեռ 2021թ. հոկտեմբերի 23-ին գործունեությունը սկսելիս Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվել է ընդամենը 114 քրեական գործ:

Ինչ վերաբերում է դատարան ուղարկված քրեական վարույթներին, ապա դրանք հիմնականում եղել են բարդ և բազմադրվագ կոռուպցիոն գործեր։

Ներկայում Կոմիտեի քննիչների վարույթում նախաքննություն է կատարվում նաև մի շարք այլ բարդ և բազմադրվագ գործերով, որոնցից կցանկանայի առանձնացնել ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին և գործող պաշտոնյաների և նրանց մտերիմների կողմից կազմակերպված հանցավոր սխեմայով, խարդախությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթը:

Նախաքննության ներկա փուլում բացահայտվել է 12 դրվագ, որոնցով հափշտակվել են Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում գտնվող, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր շուրջ 12 հեկտար մակերեսով հողատարածքներ, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 7,8 միլիարդ ՀՀ դրամ, այսինքն` մոտ 19 միլիոն ԱՄՆ դոլար։

Ըստ Սասուն Խաչատրյանի` հաշվետու տարում Կոմիտեում քննված քրեական վարույթներով, այդ թվում` նաև ավարտված կանխիկ գումարով վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 663 միլիոն դրամի վնաս։ Բացի այդ, որպես վնասի վերականգնման ապահովման ռեալ միջոց արգելանք է դրվել մոտ 9 միլիարդ 535 միլիոն ՀՀ դրամ արժողության գույքի վրա։

«Ի դեպ, միայն երկու քրեական գործով արդեն իսկ հիմնավորվել է պետությանը 39.9 միլիարդ դրամի վնաս պատճառելու դեպք։ Առանց նշելու կոնկրետ քրեական գործերը, հստակեցնեմ միայն, որ այդ ողջ ծավալի վնասի չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա, այսինքն` առկա է իրական երաշխիք, որ մեղադրական դատավճռի պայմաններում վնասը վերականգնվելու է։

Երկու գործով էլ մեղադրյալները գտնվում են հետախուզման մեջ, ուստի ներկայում սպասում ենք մեղադրյալի բացակայության պայմաններում հեռակա վարույթը կարգավորող քրեադատավարական նորմերի կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ դատարանի դիրքորոշմանը՝ նշված գործերը մեղադրական եզրակացությամբ դատախազին ուղարկելու համար։ Ընդհանուր առմամբ կոմիտեում քննվող քրեական վարույթներով արգելանքի տակ է գտնվում մոտ 66 միլիարդ 789 միլիոն դրամի գույք և դրամական միջոցներ»,- նշել է Կոմիտեի ղեկավարը։

Հանրության շրջանում պատասխանատվության և պատժի անխուսափելիության գիտակցումը արմատավորելու համար, Սասուն Խաչատրյանի համոզմամբ, հարկավոր է ունենալ լավ օրենսդրություն, կոմպետենտ և ազնիվ մասնագետներ՝ քրեական վարույթի իրականացման բոլոր փուլերում, իրավապահ ամբողջ համակարգում։

«Եթե այդ օղակներից ցանկացածում խախտվում է այս սկզբունքներից որևէ մեկը, ապա ալգորիթմը խափանվում է, խնդիրը չի լուծվում»,- իր խոսքում նշել է Կոմիտեի նախագահը` շարունակելով, որ այսօր արդեն թեկուզ զգուշորեն, բայց կարելի է արձանագրել, որ կոռուպցիայի դեմ հետևողական պայքարը հասարակության մեջ որոշ չափով ամրապնդել է կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության անխուսափելիության համոզմունքը և իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը։

Դրա դրսևորումներից են քաղաքացիների այն բազմաթիվ դիմում-հաղորդումները, որոնցում նրանք տեղեկացնում են հանրային ծառայության մեջ գտնվող տարբեր անձանց առերևույթ չարաշահումների մասին։ Հատկանշական է, որ հենց պետական մարմինների ծառայողներն իրենք են սկսել բարձրաձայնել իրենց կառույցներում կոռուպցիոն դրսևորումների մասին, ինչն անխոս նպաստում է կոնկրետ մարմնում կոռուպցիոն ռիսկերից զերծ, անաչառ ծառայության ապահովմանը։

Ըստ Սասուն Խաչատրյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մեր երկրի արձանագրած դրական ցուցանիշի մասին արդեն իսկ փաստում է Եվրոպայի միության աջակցությամբ հրատարակված՝ Արևելյան գործընկերության ինդեքսի 2020-2021 թթ. զեկույցը, որով արձանագրվել է Հայաստանի էական առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: Վերը նշված ինդեքսի համաձայն՝ Հայաստանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը 5 ոլորտներում, և դրանցից առաջինը հենց կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտն է։

Կոմիտեի ղեկավարը կարևորել է նաև ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման և քննության արդյունավետության ապահովման մեջ օտարերկրյա իրավապահ մարմինների հետ համագործակցության դերն ու նշանակությունը՝ ինչպես լավագույն փորձը փոխառելու, այնպես էլ բուն մինչդատական վարույթի ընթացքում իրավական փոխօգնության առումով` հատկապես հաշվի առնելով, որ մի շարք կոռուպցիոն հանցագործություններ, ինչպիսիք են փողերի լվացումը, ապօրինի հարստացումը, հաճախ ունեն անդրազգային բնույթ, և առանց այլ երկրների մեր գործընկերների աջակցության որոշ դեպքերում անհնար է պատշաճ քննությունը։

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարությանը Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման և կայացման գործում ներդրած ջանքերի ու սրտացավ վերաբերմունքի համար` Սասուն Խաչատրյանը վստահեցրել է, որ Կոմիտեն վճռականորեն կանգնած է կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի դիրքերում և շարունակաբար միջոցներ է ձեռնարկելու կոռուպցիայի դեմ տարվող պայքարն ավելի արդյունավետ և տեսանելի դարձնելու, այս առումով հանրության վստահությունն ու սպասումներն արդարացնելու համար։

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանը, քննչական երրորդ վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը և Ներքին անվտանգության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Սերգեյ Առաքելյանը ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով: Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և Կոմիտեի կազմավորման առաջին տարեդարձի կապակցությամբ կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել են մեդալներով, հուշանվերներով և պատվոգրերով:

Տպել
706 դիտում

Ուժեղ կարկտահարություն է դիտվել․ Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը