2022-ին ՀՀ-ում գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղի 1300 դեպք․ որ տարիքում է կանանց մոտ հիվանդությունն առավել հաճախ հանդիպում

Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կրծքագեղձի դեմ պայքարի ամիս: Այս հիվանդությունն ամենատարածվածը կանանց շրջանում է․ կրծքագեղձի քաղցկեղը կազմում է կանանց մոտ հայտնաբերվող քաղցկեղի 16 տոկոսը։ 

Հայաստանում, ցավոք, կրծքագեղձի քաղցկեղը բավականին մեծ տարածում ունի, և նկատվում է հիվանդացության դեպքերի աճ: Հաստատված դեպքերի կեսից ավելին՝ շուրջ 50%-ը, բաժին է հասնում հենց կրծքագեղձին։ Եթե 2000-ական թվականներին կրծքագեղձի քաղցկեղի տարեկան արձանագրվող թիվը մոտ 600 էր, այժմ այն կրկնապատկվել է. 2022-ին գրանցվել է 1300 նոր դեպք։

Հայաստանում հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է 45-55 տարեկան կանանց շրջանում, նաև՝ 65-ից բարձր տարիքում։ Հիվանդության տարածման պատճառ կարող են դառնալ տարիքը, ճարպակալումը, ուշ հղիությունը, ալկոհոլը, կրծքով չկերակրելը, հորմոնալ թերապիան, որոշ գեների մուտացիաները։

Սակայն, ըստ Ուռուցքաբանության կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան Արթուր Ավետիսյանի, հիվանդության դեպքերի աճի տենդենցը գրանցվում է ամբողջ աշխարհում։ Պատճառները բազմազան են, երբեմն նույնիսկ բացակայում է ռիսկի գործոնը քաղցկեղ հայտնաբերված կնոջ մոտ:

«Քաղցկեղ հայտնաբերած կանանց շրջանում 70 տոկոսի մոտ որևէ ռիսկի գործոն չկա, այսինքն՝ միշտ չէ, որ կարելի է բացատրություն տալ՝ ինչո՞ւ է այդ կնոջ մոտ քաղցկեղ հայտնաբերվել։ Իհարկե, վաղ հայտնաբերման դեպքում շատ զգալի տարբերություն է տալիս բուժման արդյունքների մեջ»,- «Հայկական ժամանակ» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։ 

Միայն 2019-ին Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղից մահացել է մոտ 500 կին։ Զարգացող երկրներում ապրելիությունը համեմատաբար ավելի ցածր է, քան զարգացած երկրների դեպքում է, ինչը պայմանավորված է հիվանդության ուշ ախտորոշմամբ։ Մահվան դեպքերը կարելի է կանխել վաղ ախտորոշման դեպքում. այդ ժամանակ կնոջ 5 տարվա ապրելիությունը կազմում է 95 տոկոս։  

«Եթե հայտնաբերվել է վաղ փուլում, ամբողջովին բուժվելու հավանականությունը 100 տոկոս է, վաղ փուլերի դեպքերի հայտնաբերումը նախկինում կազմում էր 50-60 տոկոս։ Հետազոտությունները և սարքավորումներն իրենց դերը ևս ունեն հիվանդության կանխարգելման հարցում։ Նախորդ տարիների հետ համեմատած՝ դիմելիությունը բարձր է, բայց հեռու ենք անհրաժեշտ շեմից։ Բավականին աշխատելու տեղ ունենք իրազեկման առումով։ Այդ նպատակով, օրինակ, որոշ ծրագրեր ավելանում են»,- նշում է նա։ 

Հայաստանում քաղցկեղի հայտնաբերման տոկոսը բարձր է Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում։ Սա, ըստ մասնագետի, պայմանավորված է նրանով, որ այդ մարզերում գործում են սքրինինգային պիլոտային ծրագրեր։ Ծրագիրը ներդրվել է դեռ 2021 թվականի հունվարից, առաջիկայում նախատեսվում է ներառել նաև Շիրակի մարզը։ Այն հնարավորություն է տալիս կանանց դիմել բուժօգնության և վաղ փուլում հայտնաբերել առկա գոյացությունը։ Ծրագիրը բոլորովին անվճար է։ 

Սքրինինգը կոնկրետ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում որևէ գանգատ չունեցող, առողջ կանանց մոտ համատարած մամոգրաֆիկ հետազոտությունն է, որի արդյունքում հնարավոր է հայտնաբերել ուռուցքային գոյացություններ կամ նախաքաղցկեղային վիճակներ ամենավաղ փուլերում, որոնց մասին կինն ինքնուրույն կարող էր իմանալ մի քանի տարի անց՝ արդեն բարդացած վիճակում, ինչը, բնականաբար, կփոխեր բուժման ամբողջ ընթացքն ու արդյունքը։ 

«Ծրագիրը դեռևս նշված մարզերում է ընդգրկված, հույս կա՝ ավելացնել ևս մեկ մարզ։ Իրականացնում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը։ Շարժական թվային մամոգրաֆիա է, որը շրջում է մարզերով և իրականացնում մամոգրաֆիկ հետազոտություններ։ Կանանց տեղամասային բժիշկը հրավիրում է և բացատրում, որ կա նման հնարավորություն և ինչպես է այն անցկացվում։ Այդ ամենի հետ կապված մոտ 300 տեղամասային բժիշկ անցել է վերապատրաստում։ Կնոջը հերթագրում են, ու նա մոտենում է շարժական կայանին»,- մանրամասնում է Ավետիսյանը։ 

Այնուհետև կնոջ հետազոտման արդյունքներն առցանց տարբերակով հայտնվում են Ուռուցքաբանության կենտրոնի արխիվում, որտեղ ուսումնասիրում են կենտրոնի համապատասխան բժիշկները, որից հետո՝ նորից մուտքագրում նույն համակարգում։ Տեղամասային բժիշկն արդեն տեղեկացնում է կնոջը՝ կա՛մ ամեն ինչ լավ է, կա՛մ որևէ խնդրի դեպքում կինը հրավիրվում է կենտրոն՝ անվճար խորացված ուսումնասիրությունների։ 

Մինչ օրս սքրինինգային ծրագրերով հետազոտվել է 15,000 կին, որից 1000-ը հրավիրվել է լրացուցիչ հետազոտությունների, սակայն նրանցից միայն 700-ն է ներկայացել։ 700 հետազոտվածներից 162-ի մոտ հյուսվածքաբանորեն հաստատվել է կրծքագեղձի քաղցկեղը, և նրանք այժմ ստանում են մասնագիտական բուժում։ Այդ կանանց մեծ մասի՝ 80%-ից ավելիի մոտ կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլում․ «Ցավոք սրտի, երբեմն անգամ հայտնաբերում ենք վաղ փուլում, բայց կինը հրաժարվում է հետագա բուժումից. սա ամենադժվար կետն է մեր ամբողջ պատմության մեջ։ Մենք զրուցում ենք նրանց հետ, փորձում ենք ամեն կերպ հրավիրել լրացուցիչ հետազոտությունների կամ բուժման»։

Սքրինինգային ծրագրին մասնակցությունը մարզերում դեռևս ցածր է, ասում է Ավետիսյանը, 50-69 ռիսկային տարիքային գոտում գտնվող կանանց ընդամենը 38 տոկոսն է անցել մամոգրաֆիական հետազոտություն։ Քաղցկեղի վաղ հայտնաբերումը թույլ կտա ավելի մեղմ, ավելի արդյունավետ բուժում նշանակել, երբեմն նաև՝ խուսափելով քիմիաթերապիայից կամ կրծքագեղձի հեռացումից։

«Կանանց մեծամասնությունը մի պատասխան է տալիս՝ վախենում եմ, որ ինչ-որ բան գտնեն։ Ես հակադարձում եմ՝ ասելով՝ բա որ ունեք ու չիմանա՞ք այդ մասին։ Շատ են լինում նաև բարձիթողի վիճակներ, երբ կանայք բացահայտ գոյացություն ունենալու պարագայում էլ ինչ-ինչ պատճառներով չեն դիմում բժշկի։ Այսօր պայքարի ամենահայտնի, ամենաարդյունավետ միջոցը վաղ հայտնաբերումն է. կրծքագեղձի քաղցկեղն այն քիչ քաղցկեղներից է, որը վաղ հայտնաբերման դեպքում շատ զգալի տարբերություն է տալիս բուժման արդյունքների մեջ»,- շեշտում է մասնագետը։ 

Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման մեթոդներից է հենց ռենտգեն թվային մամոգրաֆիան։ Այն պետք է կատարեն 40 տարեկանը լրացած կանայք։ 40-44 տարեկանում ցանկալի է կատարել մամոգրաֆիկ հետազոտություն տարին մեկ կամ երկու անգամ, 45-54 տարեկանում կանայք պարտադիր տարին մեկ անգամ պետք է հետազոտվեն մամոգրաֆիկ մեթոդով, քանի որ այդ տարիքում է ամենահաճախը հանդիպում կրծքագեղձի քաղցկեղը։ 

Շատերը խուսափում են նաև բիոպսիայից (կենսազննում, իրականացվում է ուռուցքի բարորակ կամ չարորակ լինելը պարզելու նպատակով)՝ նշելով, թե այն կարող է ագրեսիվացնել ուռուցքը, սակայն, Ավետիսյանի խոսքով, դա որևէ բացասական կողմ չունի. «Հակառակը, որոշ դեպքերում բիոպսիա չանելու պարագայում հնարավոր է՝ սխալ բուժում նշանակվի»:

Տպել
2215 դիտում

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել