Ականատես ենք լինում կարծիքների, թե պիտի ինքնիշխանությունը զիջենք՝ որևէ երկրի կազմ մտնելով. Սամսոնյանը՝ ԱՆ նախագծի մասին

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը: 

«Հայկական ժամանակ» նախագծի վերաբերյալ զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանի հետ:

- Տիկին Սամսոնյան, ինչպե՞ս եք գնահատում սույն նախագիծը:

- Կարծում եմ՝ այս նախագիծը կարող է ամբողջացնել պետության և սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ցանկը, որոնց համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն։ 2021 թվականին ընդունված նոր Քրեական օրենսգրքով պատիժ էր նախատեսվում միայն իշխանությունը յուրացնելու և զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, պետական դավաճանության և տարածքային ամբողջականությունը խախտող գործողություններ կատարելու համար։ Կարծում եմ՝ բացթողում է եղել այս առումով, որը փորձ է արվում լրացնել հիմա։ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանադրական կարգի կարևորագույն և անփոփոխելի հիմունք է, հետևաբար դրան ուղղված գործողությունները միանշանակ կարող են որակվել որպես պետությունը, դրա անվտանգությունը, հասարակական և քաղաքական կայուն կարգը խարխլող արարքներ, որոնց համար պետք է պատիժ սահմանել։ Բացի դա, պետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունները պաշտպանվում են միջազգային իրավունքով։

Կարևոր է, որ ոչ միայն ինքնիշխանության դեմ գործողությունների համար է պատիժ սահմանվում, այլ նաև հրապարակային կոչերի, որովհետև հենց պրոպագանդան կարող է հանգեցնել այնպիսի գործողությունների, որոնք այս նախագծով կամրագրվեն որպես հանցավոր գործողություններ։

- Մի մասը խոսում է նախագծի դրական կողմերի մասին, մյուս մասը կարծում է, որ միտված է խոսքի ազատության սահմանափակմանը, համամի՞տ եք այս տեսակետի հետ, բացասական ազդակներ տեսնո՞ւմ եք նախագծում:

- Խոսքի ազատությունն ատելության խոսքից, վիրավորանքից և հայհոյանքից չտարբերող հանրության դեպքում նորմալ է, որ այսպիսի կարգավորման նպատակում կարող են տեսնել խոսքի ազատության սահմանափակման միտումներ։ Եթե այդ տեսանկյունից ենք նայում, ապա սահմանադրական կարգի տապալումը, իշխանություն զավթելու կոչերը կամ տարածքային ամբողջականության դեմ ուղղված կոչերը ևս պետք է հանել Քրեական օրենսգրքից։ Բայց սա խոսքի ազատությունը սահմանափակելու դեպք չէ, կարծում եմ։ Խոսքի ազատությունը բացարձակ չէ, և այն կարող է սահմանափակվել պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է հենց հիմա առաջացել նման նախագիծ ներկայացնելու գաղափարը: Արդյոք տեսնո՞ւմ եք ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու ռիսկեր:

- 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը կանգնել է արտաքին և ներքին անվտանգային մարտահրավերների առջև, որոնք երկրի ներսում ստեղծել են ազգային ինքնության և պետական ինքնիշխանության լուրջ ճգնաժամ։ Բնականաբար, այս իրավիճակում Հայաստանի նկատմամբ ռազմական և քաղաքական հարձակումները նպատակ ունեն խարխլելու ոչ միայն մեր երկրի տարածքային ամբողջականությունը, այլև հասարակական և քաղաքական կայունությունը, և սրանով ձեռնոց են նետում հենց Հայաստանի ինքնիշխանությանը։

Ես չեմ բացառում, որ այս ընթացքում կարող են լինել կամ կան քաղաքական ուժեր, խմբեր, անհատներ, որոնք, օգտվելով ստեղծված ծանր իրավիճակից՝ տարբեր դրդապատճառներով և ուղղորդվածությամբ, սկսեն աշխատել Հայաստանի ինքնիշխանության դեմ՝ այն ոչնչացնելու, վարկաբեկելու կամ տապալելու համար։ Ի վերջո, այս տարիների ընթացքում և նաև պատերազմից հետո մենք ականատես ենք եղել որպես կարծիք հրամցվող վերլուծությունների, որ Հայաստանը, օրինակ, պետք է կամ կարող է իր ինքնիշխանությունը զիջել՝ որևէ երկրի կազմի մեջ մտնելով, կամ զիջել ինքնիշխանության մի մասը՝ տուրք տալով ինչ-որ ճնշումների։ Լինում են նաև ծայրահեղ մտքեր, որ Հայաստանը ինքնիշխան չէ և արդեն զիջել է այն։

- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են հնչում նման կոչեր Հայաստանում հենց այս ժամանակահատվածում և մասնավորապես՝ ո՞ր ուժերի դեպքում:

- Արդեն նշեցի, որ, այո, հանդիպել եմ, բայց ձեռնպահ կմնամ հրապարակային հնչեցնել այդ անունները, որովհետև միգուցե դիտավորություն չկա։ Միայն կարող եմ նշել, որ, ցավոք սրտի, այսօր Հայաստանում ավելի շատ խոսում են այլ երկրների շահերի դիտակետից, քան Հայաստանի Հանրապետության շահերի։ Հայկական շահի պաշտպանությունը սեղմվել է փոքրաթիվ ադեկվատ մարդկանց շրջանակում, որոնց ձայնն էլ ոչ միշտ լսելի է։ Փոխարենն այս կամ այն երկրի լոբբիստ և պրոպագանդիստ աշխատող շատ քաղաքական և հանրային գործիչներ կաթիլ-կաթիլ աշխատում են հանրության վրա ու մոլորեցնում։ Մեկը հարցնի՝ դուք Հայաստանի համա՞ր եք աշխատում, թե՞ ում։ Եթե այդ մարդկանց կողմից իսկապես կա դիտավորություն երկրի դեմ, ապա նրանց պետք է չեզոքացնի արդարադատությունը՝ արդար, օբյեկտիվ, հրապարակային և թափանցիկ կերպով։

Տպել
2133 դիտում

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ