«Միջանցքի հարցը լուծված է, այն չի լինելու». քաղաքագետը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև առաջիկա հանդիպման ակնկալիքների մասին

Քանի Վլադիմիր Պուտինը որևէ հանդիպման մեջ ներգրավված է, որևէ լավ արդյունք սպասել չի կարելի: Ռուսաստանն ամեն բան անում է, որ մեր ու Ադրբեջանի միջև եղած կոնֆլիկտը թարմ մնա: Իրենք շահագրգռված չեն կոնֆլիկտի լուծմամբ: Ոչ մի ակնկալիք ես չունեմ այդ հանդիպումից:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը՝ նման տեսակետ է հայտնում քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Վերջինս հիշում է՝ մեկ տարի է, ինչ նման ձևաչափով հանդիպում տեղի չէր ունեցել, իսկ հիմա ՌԴ-ի մեջ խոսում է «խանդը», քանի որ Բրյուսելն է ակտիվացել:

«Բրյուսելյան հանդիպումից հետո ԵՄ և ԵԱՀԿ դիտորդները եկան Հայաստան, իսկ ՀԱՊԿ-ը կույր է և խուլ: ՀԱՊԿ անդամ երկիր ենք, բայց մեզ չեն արձագանքում, ավելի ճիշտ՝ արձագանքում են, բայց բացասական: Մենք արտաքնապես Ռուսաստանի հետ դաշնակից ենք, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Բայց իրականում հակառակն է: Այս եռակողմ հանդիպումներում մեր վարչապետը միայնակ է մնում, նրանք երկուսով միասին են: Այդ պատճառով Փաշինյանը երկրից մեծ զորակցություն պետք է ունենա, որն ունի: Արտախորհրդարանական ընդդիմությունը նրա հետ է, ռևանշիստները՝ ոչ: Քանի որ վերջիններս ռուսական ուժ են, որոնք Ֆրանսիայի հրապարակում ցույցեր էին անում ու Փաշինյանի հրաժարականն էին պահանջում: Նրանք թիկունք չեն, գողապետության փոքր զանգվածն են»,- ասում է նա:

Դիտարկմանը՝ ԱԺ-ում վարչապետը նշեց, որ շատ հարցեր կան կուտակված, որոնք պետք է հնչեցնի այդ հանդիպմանը, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում կայունության ու անվտանգության հարցերը, սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած սադրանքները, ռուս խաղաղապահների լռությունը: Հարցադրմանը՝ ՌԴ նախագահը կտա՞ մեզ հուզող հարցերի պատշաճ պատասխանները, քաղաքագետն ասում է՝ պատասխաններ չեն լինելու, Ռուսաստանն ամեն բան անելու է, որ Հայաստանում վիճակը վատ մնա:

«ՌԴ-ը Հայաստանի դեմ է աշխատում: Մի հանճարեղ գրող ունենք՝ Լևոն Շանթը, քաղաքական գործընթացների մասին մի այսպիսի արտահայտություն է արել՝ «Քաղաքականությունը սիրախաղ է, մենք էլ այդ արվեստին պետք է տիրապետենք»: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը ևս տիրապետում է այդ արվեստին»,- նկատում է Շիրինյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի բախտը բերել է, որ Ռուսաստանը խրվել է Ուկրաինայի հետ պատերազմում, որտեղից, իր կարծիքով, «կենդանի» դուրս չի գալու. «Սա ցույց  է տալիս, որ արևմտյան վեկտորը՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Հնդկաստանը և այլ երկրներ, մեզ վրա ավելի շատ սևեռվեն: Նրանք են մեր իրական դաշնակիցները: Այն մարդիկ էլ, որոնք ասում են՝ հակառակն է՝ պետք է Ռուսաստանը մեզ վրա շատ ուշադրություն դարձնի, ասեմ՝ Աստված չանի՝ ուշադրությունը մեզ վրա շատանա, թե չէ Հայաստանին «ուտելու է», դարձել է մեր ոխերիմ թշնամին»:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ոչ միայն Ադրբեջանի, այլև ռուսական կողմից հնչում են միջանցքի մասին խոսակցություններ՝ ի հեճուկս ՌԴ նախագահի, ԱԳ նախարարի, վարչապետի արած հայտարարությունների, Շիրինյանը նկատում է՝ միջանցք ուզում է և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, իսկ Հայաստանը դա չի տալու:

«Ի՞նչ է նշանակում պետությունից միջանցք ուզել, ասես Հայաստանը Ադրբեջանից Բաքուն ուզի: Իհարկե, պատմականորեն կարող է ուզել, բայց չի ուզում: Միջանցքն իրականում ՌԴ-ն է ուզում, սակայն հիմա Ուկրաինայով է խառը, պարտություն է կրում, ուժ չունի այլևս: Միջանցքի հարցը լուծված է, այն չի լինելու: Մեռնող Ռուսաստանին ոչ ոք միջանցք չի տալու: Ռուսաստանը գնալով թուլանում է, իսկ որքան թուլանում է, մենք ավելի մեծ ազատություն ենք ձեռք բերում»,- կարծում է նա:

Խոսելով ՌԴ-ի՝ ԵԱՀԿ և ԵՄ դիտորդների Հայաստան գալու արձագանքի մասին, երբ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նշել է, թե այդ որոշումները կայացվել են հապճեպ և լի են վտանգներով՝ զրուցակիցն ասում է՝ պարզ է, որ այդպես պետք է արձագանքեին, քանի որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը մնա անպաշտպան, որ ինչպես ցանկանան, այդպես էլ վարվեն:

«Բայց մենք հիմա ունենք դաշնակիցներ, և դիտորդական առաքելությունները սահմանին մեծ փոփոխություններ են բերելու: Ես արդեն քանի տարի է՝ խոսում եմ, որ Արևմուտքն է մեր դաշնակիցը: Հիմա նոր դա ջրի երես է դուրս եկել, որովհետև մինչև Թավշյա հեղափոխությունը, իշխանությունները ՌԴ-ի ԱԱԾ գործակալներն էին»,- ասում է նա:

Տպել
2594 դիտում

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ